Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը Quotes
Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
by
Աշոտ Ավետիսյան2 ratings, 5.00 average rating, 1 review
Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը Quotes
Showing 1-8 of 8
“Վերցնում էր երեխայի գլխարկը, համբուրում, հոտ քաշում, սեղմում կրծքին ու հեկեկում: Աչքերի առաջ փոքրիկի անզոր ու անոգնական հայացքն էր, մեռնող թռչնակի թևերի նման թափված թաթիկները և փետուրի պես թեթև հրեշտակի մարմինը: Հետո, երբ ցավը փոքր-ինչ մեղմացավ, վերջին ամիսների մեջ առաջին անգամ գրիչ վերցրեց, որ բանաստեղծություն գրի: Հոգում ու աչքերի առաջ միայն երեխան էր: Գրեց չորս բանաստեղծություն՝ նրա պես փոքրիկ, նրա պես լուսե ու տխուր:”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
“- Ալքեսեյ Մաքսիմովի՛չ, ինչո՞ւ չեք սիրում Դոստոևսկուն, մեծ գրող է, Եվրոպայում գնահատված,– հարցրեց նա բնազդաբար և անմիջապես զղջաց, գուցե Գորկու համար տհա՞ճ էր այդ հարցը։
- Անկասկա՛ծ, մեծ գրող է, հանճարեղ, բայց նա չար հանճար է,– Գորկին ծխամորճը վառեց։– Նա զարմանալի խորությամբ զգաց ու հաճույքով նկարագրեց ռուս մարդու երկու հիվանդությունները, որոնք մեր այլադակ պատմության, դաժան ու նսեմ կյանքի արդյունք են։ Մեկը վերջնկանապես հիասթափված նիհիլիստի դաժան սադիզմն է, իսկ մյուսը՝ մոռացված, վախեցած, անչար, իր տառապանքից հաճույք ստանալու ունակ արարածի մազոխիզմը։”

“«Բոլորը կեղևի մասին են խոսում, ոչ ոք միջուկին չի նայում»,- մտածում էր նա: Կարդում էր Կովկասից ստացվող թերթերը ու բարկության հետ հուսահատության մի ծանր զգացումով էր համակվում: Վայրիվերո, անկազմակերպ, ինքնագոհ, տնաբույս ու հավակնոտ մտքերի խառնարան էին հիշեցնում դրանք: Քարկոծվում ու հայության համար անցանկալի գիտնական էր հռչակվում Մառը, ինչ է թե հակառակվել էր Անիի հնավայրում հյուրանոց կառուցելուն և առաջարկել էր դա կառուցել հնավայրի սահմաններից դուրս: Քննադատվում ու պախարակվում էին հայ գրողների ընկերությունն ու դրա նախագահ Թումանյանը, որովհետև ընկերության գրական երեկույթներին աշակերտներն էլ են ներկա լինում: Մի ամբողջ տարի գրերի գյուտի 1600-ամյակը նշվեց, իսկ իրականում թվում էր, թե ընդամեը մեկ-երկու տարի առաջ է ազգը գրագիտություն սովորել և նոր-նոր է հասկանում, թե ինչ է կուլտուրան:”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
“Փորձում էր կենտրոնանալ, փակում էր աչքերը, մտաբերում գյուղի կյանքը, մարդկանց, բայց պատուհանը թակող աշունը ռիթմ ու մեղեդի էր թելադրում անսովոր ու դարանակալ, միաժամանակ սաստիկ հրապուրող ու գայթակղիչ, որոնց հետևից գնացողի համար անկումն ու թռիչքը կողք կողքի էին։ Սակայն բնազդով զգում էր, որ վիհի պես ձգող այդ տողերը չեն խաբում, և միայն այդպես կարելի էր արտահայտել իր մորմոքն ու սիրելի մենությունը, որը նման էր աշնան և շարունակվում էր տարին բոլոր...”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
“«Ավելուկի ծանոթ ու դուրեկան համը մանկության օրերի լուսավոր պսակից մի թրթիռ բերեց ու խառնեց նրա թեթև տրամադրությանը: Ինչքա՜ն քիչ բան էր պետք երջանիկ լինելու համար՝ գործերդ տպելու խոստում, եղբոր անդավաճան սեր ու Մոսկվայում սպասող սիրելի դեմքեր...»”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
“Տարիներն անցել էին, ժամանակն ամեն ինչ զտել էր ու դրել իր տեղը: Մնացել էր հուշը՝ վաղ պատանության տաք հույզերի ու մեծ երազանքի հեռապատկերի վրա:”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
“Վահանը նայում էր փայլատ ջրերին և զգում, որ կամաց-կամաց անցնում է այն հուսահատեցնող ընկճվածությունը, հոգու այն անդուր նեղվածությունը, որ տանջում էր շարունակ։ Մի փոքր ևս, և նա կսուզվեր այն մերկ սարերի ու լեռնանցքից իջնող մառախուղի լռության մեջ, կտարածվեր ջրի անթերի հարթության հետ, և լճափին տեղ-տեղ կուչ եկած անշուք տների հավերժական թախիծը կլցվեր հոգու մեջ։ Հետո ո՛չ մորմոք կլիներ, ո՛չ դառնություն ու ցավ, և մեղմ, լուսավոր մի տխրություն նրան կառներ իր մեջ և կօրորեր ալիքների ծփանքի հանգույն...”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
“Նրանք ջահել էին, առօրյա տաղտուկը դեռ չէր հասցրել անտարբերության չքերվող ժանգով պատել նրանց հոգիները, որոնք թունդ էին առնում բանաստեղծության գեղեցիկ տողից կամ աղջիկների տաք, հալվող հայցքից: Կյանքի ամեն թրթիռ արձագանք էր տալիս նրանց հոգիներում, և բացվող յուրաքանչյուր օրվա մեջ նրանք մի վառվռուն, հրաշալի բան էին որոնում, որը միայն իրենցն էր լինելու, միայն ու միայն իրենցը:”
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը
― Մենավորի աստղը կամ Վահան Տերյանի կյանքը