Ալիզ Quotes
Ալիզ
by
Vahagn Mughnetsyan3 ratings, 4.67 average rating, 2 reviews
Ալիզ Quotes
Showing 1-6 of 6
“Դարչոն ճոճվեց, օրորվեց տեղում, ծռմռեց բարալիկ վիզը, բարկությունը նրա երկար մարմնից սողաց վեր, միանգամից հասավ լեզվին ու հորդեց դուրս.
— Քանի մենձանում, էնքան խելքը քամակովն ա տալի էս քոփակը,— Դարչոն նողկանքով մատնացույց արեց Փիղ Միկիչի թիկունքում ծվարած իր մեղավոր եղբորը։— Գնացի տուն՝ տանը չէր, սաղ քաղաքը ոտնատակ տվի, էլի գնացի տուն՝ տանը չէր։ Մնել կնիկս թե՝ այ մարդ, հոգուս մեղք չանեմ, վայթե էն մարդամեռ Ռոզայի տունը մտավ։ Գնամ տենամ ի՜նչ, էն անըմը կտրածի ծոցին անուշ֊անո՜ւշ պառկած։
Այդ խոսքերի վրա Մգոն վիզը տնկեց և միամիտ հանդիմանանքով դարձավ Դարչոյին.
— Տո աննամուս, ի՞նչ փիս բան եմ արել, ցավի տեր կնիկ ա, սգից չհանեի՞...
— Էդ հլա ոչինչ,— տաքացել էր Դարչոն,— բա էրեգ ինչ օղբաթ արավ։ Ի՜, քու մարդ ասողի,— Դարչոն ձեռքը ձանձրացած թափ տվեց եղբոր վրա, իբր՝ մինչև ե՞րբ թաքուն պահեմ արածներդ։— Բա, էրեգ մեռլի վրա մի երգ նվագեցինք, օրն էլ անձրև էր, անընդհատ վախում էի, թե էս անտեր դհոլը կտրաքի։ Մնել սա թե՝ արա Դարչո՜, էս մեռլի էրեսն ինձ ծանոթ ա, մենք սրա վրա մնել չենք նվազե՞լ։ Ասի՝ տա՛զ արա, այ սարսաղ, էն հրսանքին էր։ Էտա, տազ արավ։ Էն մեռլավորը լաց ա ըլում, էն անբախտ մեռլի հորնումոր անըմը տալի, թե՝ բարև կանես։ Մնել էս աբուռը կտրածը ինչ ասի, որ լավ ըլի. բա թե՝ այտա. մատին թել կապեք, մտահան կանի։ Էտա, լավ էր, մի երգ ուզեցին՝ դուդուկը բերանը փակեց, դրանից էլ պրծանք։ Անձրևն էլ մարմանդ գալիս ա ու գալիս...”
― Ալիզ

“... և այդ տխուր հետաքննության հետևանքը եղավ այն, որ թաղը ծայրեծայր սգո շոր հագավ, սսկվեց։ Դադարեցին կենդանի զրույցները, ասեկոսները, աշխույժ անցուդարձը։ Վախը անտարբերության մարմին առավ ու դարձավ համընդհանուր տնօրեն։ Ամեն օջախ սպասում էր իր խամրելուն, ամեն մեռնող սպասում էր իր տխուր ժամին...”
― Ալիզ
― Ալիզ
“Արջի ոռնոցից ահաբեկված, իրենց պետի բացակայությունից անհանգստացած՝ ճրագները ձեռքներին դեսուդեն վազող շինարարները տեսան արյունակից եղբայրների պես իրար փաթաթված, քաղցր զրուցելով մոտեցող արջին ու Օրթուփոզանին: Տնակների մոտ արջը թփթփացրեց Օրթուփոզանի մեջքին, չլըմփալով պաչեց նրա արյունոտ ճակատը և հաճախակի գլուխը շրջելով՝ ետ նայելով, գնաց խառնվեց անտառի խավարին։ Օրթուփոզանը որպես հրաժեշտի նշան բարձրացրել էր ձեռքերը և, երախտագիտության ժպիտը դեմքին՝ արտասվում էր հորդ արցունքներով:”
― Ալիզ
― Ալիզ
“Հենց այդ օրերին էլ Մգոյի մոտ մի ցուցակ հայտնաբերեցին, որտեղ մանրամասն նշված էին քաղաքի բոլոր այրի կանանց անուններ. Մգոն իրեն պատեպատ էր խփում, երդում կրակ էր ուտում, համոզում էր, որ ինքն այդ կանանց այցելում է նրանց տխրությանը փարատելու համար։ Բոլոր ընկերներով հավաքվել էին բակում՝ Օղբաթ Մարտինի յասամանի տակ։ Վահրամը, դատին մասնակցում էր հոր փոխարեն, և վերջին խոսքը տվեցին նրան։ Քիչ էր մնում, որ Մգոն ամոթից ուշաթափվեր. ուզում էր գետինը պատռվի, իրեն առնի մեջը ու էլի փակվի։ Բայց գետինը չէր պատռվում, և այն բանից հետո, երբ Դարչոն հայտարարեց, որ ինքը բաժանվում է Մգոյից, Վահրամը կանգնեց և հոր փոխարեն խոսք ասաց.
— Թող խոստանա, որ մենակ մեկի մոտ կգնա ու թող էդ մեկի անունն ասի, բոլորս իմանանք։
Այդպիսի դատավճռի չէին սպասում. մեծացող զարմանքով֊հավատով֊շնորհակալությամբ նայեցին Վահրամին, իսկ Մգոն, շնորհակալանքի զգացումը չկարողանալով թաքցնել՝ քիչ էր մնում ընկներ Վահրամի ոտքերը, սրբի տեղ պաշտեր։ Խռոված Դարչոյին էլ այդ որոշումը ճշմարտացի ու մարդասիրական թվաց, և նա ասաց, որ ինքը համաձայն է։ Այդ ամենից հետո, ուշքի գալով, Մգոն պահանջեց ցուցակը, որպեսզի ընտրություն կատարի։ Յուրաքանչյուր անվան ընթերցումից հետո նա ցուցամատը գնում էր քունքին, մտմտում։ Ի վերջո ժպտաց. աչքերի մեջ ճերմակ բարձեր ու սավաններ փողփողացին, և Մգոն ասաց.
— Դիանա, տիկին Դիանա։
— Էն աղբա՞րը,— հարցրեց Դարչոն ու երբ Մգոն հաստատեց, հետախույզի համոզվածությամբ ասաց.— հա, լավ էլ կնիկ ա՝ մաքուր, շարմաղ, ուրիշ բան որ չըլի, շատ համեղ անքյալամ տոլմա կսարքի կուտեցնի Մգոյին՝ լիմոնի աղով։
— Է՜հ,— ճարճատեց Փիղ Միկիչը՝ ոչնչացնող֊արհամարհական մի հայացքի արժանացնելով Մգոյին,— հլա աշխարհիս քանդվելուն մտիկ արա։— Միկիչի աչքերը չարագուշակ փայլեցին, գրդնակի նման ցուցամատը սպառնագին տմբտմբաց Մգոյի սարսափից կապտած քթի տակ,— սրանի եդը քեզ հնգեր ասողի... Ուրեմն ես էսքան տարի իշի ականթում քնած եմ էլել, որ էս մունդռիկն առանց ինձ իմաց անելու ամեն օր անքյալամ տոլմա ուտի, էն էլ՝ լիմոնի աղով։
— Այ քե մատաղ, ըթե բան էլել չի,— արդարացավ Մգոն,— Օղբաթի արև, էսքան վախտ ընդամենը մի անգամ եմ կերել, էն էլ ախմախ բան էր։”

“— Ճարպակալել ես,— հոգնած ասաց Չարքաշը,— ինչքան գալիս եմ ձեր արտադրամասը, խռմփոցդ եմ լսում, ճարպակալել ես, ուղեղիդ ծալքերն էլ կամաց հարթվում են. այնպես չանես, որ Սիմոնի օրն ընկնես։ Տեղի֊անտեղի հոգուդ այնքան հաճախ ես ճամփորդության ուղարկում, որ վերջը քեզնից պիտի օտարանա, մարմինդ թողնի դատարկ՝ որդերի խրախճատեղ։ Երազելը լավ բան է, բայց մարդ իր արթուն ժամանակը պետք է տրամադրի աշխատելուն ու մտածելուն, որ գոնե հասկանա, թե ինքն ով է, որտեղից է եկել և ուր է գնում...”
― Ալիզ
― Ալիզ