“Հենց այդ օրերին էլ Մգոյի մոտ մի ցուցակ հայտնաբերեցին, որտեղ մանրամասն նշված էին քաղաքի բոլոր այրի կանանց անուններ. Մգոն իրեն պատեպատ էր խփում, երդում կրակ էր ուտում, համոզում էր, որ ինքն այդ կանանց այցելում է նրանց տխրությանը փարատելու համար։ Բոլոր ընկերներով հավաքվել էին բակում՝ Օղբաթ Մարտինի յասամանի տակ։ Վահրամը, դատին մասնակցում էր հոր փոխարեն, և վերջին խոսքը տվեցին նրան։ Քիչ էր մնում, որ Մգոն ամոթից ուշաթափվեր. ուզում էր գետինը պատռվի, իրեն առնի մեջը ու էլի փակվի։ Բայց գետինը չէր պատռվում, և այն բանից հետո, երբ Դարչոն հայտարարեց, որ ինքը բաժանվում է Մգոյից, Վահրամը կանգնեց և հոր փոխարեն խոսք ասաց.
— Թող խոստանա, որ մենակ մեկի մոտ կգնա ու թող էդ մեկի անունն ասի, բոլորս իմանանք։
Այդպիսի դատավճռի չէին սպասում. մեծացող զարմանքով֊հավատով֊շնորհակալությամբ նայեցին Վահրամին, իսկ Մգոն, շնորհակալանքի զգացումը չկարողանալով թաքցնել՝ քիչ էր մնում ընկներ Վահրամի ոտքերը, սրբի տեղ պաշտեր։ Խռոված Դարչոյին էլ այդ որոշումը ճշմարտացի ու մարդասիրական թվաց, և նա ասաց, որ ինքը համաձայն է։ Այդ ամենից հետո, ուշքի գալով, Մգոն պահանջեց ցուցակը, որպեսզի ընտրություն կատարի։ Յուրաքանչյուր անվան ընթերցումից հետո նա ցուցամատը գնում էր քունքին, մտմտում։ Ի վերջո ժպտաց. աչքերի մեջ ճերմակ բարձեր ու սավաններ փողփողացին, և Մգոն ասաց.
— Դիանա, տիկին Դիանա։
— Էն աղբա՞րը,— հարցրեց Դարչոն ու երբ Մգոն հաստատեց, հետախույզի համոզվածությամբ ասաց.— հա, լավ էլ կնիկ ա՝ մաքուր, շարմաղ, ուրիշ բան որ չըլի, շատ համեղ անքյալամ տոլմա կսարքի կուտեցնի Մգոյին՝ լիմոնի աղով։
— Է՜հ,— ճարճատեց Փիղ Միկիչը՝ ոչնչացնող֊արհամարհական մի հայացքի արժանացնելով Մգոյին,— հլա աշխարհիս քանդվելուն մտիկ արա։— Միկիչի աչքերը չարագուշակ փայլեցին, գրդնակի նման ցուցամատը սպառնագին տմբտմբաց Մգոյի սարսափից կապտած քթի տակ,— սրանի եդը քեզ հնգեր ասողի... Ուրեմն ես էսքան տարի իշի ականթում քնած եմ էլել, որ էս մունդռիկն առանց ինձ իմաց անելու ամեն օր անքյալամ տոլմա ուտի, էն էլ՝ լիմոնի աղով։
— Այ քե մատաղ, ըթե բան էլել չի,— արդարացավ Մգոն,— Օղբաթի արև, էսքան վախտ ընդամենը մի անգամ եմ կերել, էն էլ ախմախ բան էր։”
―
Ալիզ
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
0 likes
All Members Who Liked This Quote
None yet!
This Quote Is From
Browse By Tag
- love (101786)
- life (79798)
- inspirational (76203)
- humor (44484)
- philosophy (31151)
- inspirational-quotes (29019)
- god (26980)
- truth (24822)
- wisdom (24768)
- romance (24454)
- poetry (23419)
- life-lessons (22740)
- quotes (21216)
- death (20618)
- happiness (19110)
- hope (18644)
- faith (18509)
- travel (18059)
- inspiration (17469)
- spirituality (15804)
- relationships (15736)
- life-quotes (15659)
- motivational (15450)
- religion (15435)
- love-quotes (15431)
- writing (14980)
- success (14221)
- motivation (13349)
- time (12905)
- motivational-quotes (12658)

