Վերջին Արեւագալը Quotes

Rate this book
Clear rating
Վերջին Արեւագալը Վերջին Արեւագալը by Perch Zeytuntsyan
22 ratings, 4.36 average rating, 4 reviews
Վերջին Արեւագալը Quotes Showing 1-19 of 19
“– Է՜, Դանիել,- գլուխը, հուսահատ, ճաղերին դրեց Սևակը: - Ե՞րբ պիտի այս ժողովուրդը սորվի մարդկայնորեն կատղիլ... Ե՞րբ...”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Տարօրինակ էր, շատ տարօրինակ, որ այստեղ մարդկանց աչքերի մեջ վախ չկար: Չորս կոզմը տեսնում էր հանգստավետ մի անհոգություն, բաց, ժպտուն դեմքեր, զգում էր կյանքի առողջ, համաչափ զարկերակը: Ու կանայք, կանայք, անվե՜րջ կանայք, որոնց հԻմա նա Իրավունք ուներ, չգրված մի Իրավունք, գլխապտույտ գլորվող տարիների թելադրանքով՝ նայելու ո՛չ թե թաքուն, ո՛չ թե աչքի պոչով, այլ երկար ու գնահատող հայցքով: Թող որիշները դա կոչեն կնասիրություն, հոգ չէ, Ինքը դեմ չէ, բայց Իր համր դա անցած երԻտասարդության կարոտն էր և դեռ չսկսված ծերության տագնապը:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Ու երբ երկրի վրա Ազատության
Համար մեռնին ափ մը մարդեր չնչին,
Անոնք պիտի ըլլան մարդկությա վերջի՜ն,
Վերջի՜ն Հայերը...


 ”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Զոհերի թիվը, ինչպես միշտ, ինչպես ամենուրեք հաշվվում էին մոտավորապես, հաշվվում էին, մեղա՜, մեղա՜ նրանց հիշատակին «աչքաչափով»... Բայց ինչո՞ւ... Ինչո՞ւ մոտավորապես... Ամեն մարդ մի աշխարհ է, տիեզերքի մի մեծ գաղտնիք, ամեն մարդ՝ առանձին-առանձին վերցրած... Եվ այս մետավորապեսի մեջ որքան աշխարհներ են երկրորդ անգամ փլուզվում, ոտնահարվում, յոթնապատիկ խոցվում և հիշատակներն անգամ աղտոտվում... Մոտավորապես... Երբ մարդու մահը մոտավոր չափում չունի և չի ունեցել երբեք...
Մինչդեռ ամեն պատերազմ, ամեն ցեղասպանություն մարդկային կյանքը հաշվում և գնահատում է հենց այսպես՝ մոտավորապես, ու այս մոտավոր հաշվումի մեջ ի հայտ է գալիս ողբերգության մռայլ ու սև էությունը...”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Մոր ամենամեծ զենքը արցունքն է: Ո՛չ խոսքը, ո՛չ խրատը, ո՛չ տրամաբանությունը, ո՛չ սպառնալիքը չեն կարող այն արդյունքին հասնել, ինչ ընդամենը աղից ու ջրից բաղկացաց մայրական արցունքը:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Այսինքն՝ դարձյալ ապացուցել, ավելորդ ու անհարկի ապացուցել, որ ինքը անուղղելի հայ է... Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ Զոհրապը Փարիզի մի բարձրադիր բլրի վրա գտնվող ռեստորանում՝ Արշակ Չոպանյանի ու ֆրանսիացի մի գրողի հետ նստած, նայել է քաղաքի մարգարտաշար լույսերի հեղեղին ու մտախոհ ասել. « Ով գիտե ինչքան ցավեր կան կուտակված այս կանթեղներով լուսավորված յուրաքանչյուր տան մեջ»: «Բայց ինչո՞ւ ենթադրել, որ ցավեր կան այդ տներում,- առարկել էր ֆրանսիացին: - Գուցե սիրո, ուրախության տեսարաններից է փայլում այդ լույսը»: Թեև ֆրանսերեն էին խոսում , սակայն չէին հասկացել միմյանց լեզուն: Չէին էլ կարող հասկանալ: Որովհետեև տարբեր լեզուներով էին մտածում: Մեկը՝ ֆրանսերեն, մյուսը՝ հայերեն:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Իսկ Իտալիայի դեսպանության գործերի կառավարիչ կոմս Նանի Մոշինեկոն, որ փոխարինում էր Իտալիա մեկնած դեսպանին, հավաստեց, թե Հռոմից հրահանգ է ստացված՝ հնարավորին չափ պաշտպանել հայերին, սակայն թուրքերին չվշտացնելու պայմանով:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Վարուժանը սիրով ու խանդաղատանքով նայեց իր կրտսեր ընկերոջը: Կրտսեր էր, հապա ի՞նչ էր, մեկ տարով փոքր էր իրենից: Թուրքից չէր վախենում, մահից չէր վախենում, իսկ մկից վախենում էր: Պահեր կան. երբ սիրելի մարդը հանկարծ է՛լ ավելի սիրելի է դառնում, և սա հենց այդ պահն էր: Ջահելության, միամտության, մաքրության ճիչ էր դա, որ Վարուժանւ որսաց՝ իր մեկ տարվա ավագության իրավունքով:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“... բայց հիմա նրա առջև ոչ միայն բացվեցին օսմանյան դատարանի դռները, այլև՝ համալսարանի իրավաբանական բաժնի, ուր նա սկսեց դասավանդել պատմական իրավագիտություն: Նրա դասախոսությունները շուտով լույս կտեսնեն առանձին գրքով: Թուրքերեն: Որպեսզի թուրք երիտասարդն իմանա ու ճանաչի «այո»-ի և «ոչ»-ի, «կարելիի» և «չի կարելիի» սահմանները: Զոհրապը կսովորեցնի, որ քաղաքական-պատժական դատերի մեջ դատապարտյալներ չկան, այլ կան սոսկ պարտվածներ: Քաղաքական դատապարտյալները որոշ իմաստով պատերազմական գերիներ են և, հետևաբար, նրանք արժանի են մեղմ պատժի:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Սուլթանը մեն-մենակ նստել էր կիսախավար գահասրահում, ոտքերը ծալած գահի վրա, շրջապատված ֆրանսիացի ու իտալացի նկարիչների՝ պատերին արված նկարազարդումներով, հայազգի Այվազովսկու կտավներով, չինական ճենապակյա սկահակներով, արծաթյա ու փղոսկրե հնդկական արձանիկներով, ցարի նվիրած չորս տոննայանոց բյուրեղապակյա ծանր ջահի տակ, պարսկական ու արաբական գորգերով հատակի վրա, և կլանված՝ զուտ թուրքական մտքերով:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Զոհրապը շշմած էր հատկապես այն փաստից, որ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա որոշ անձինք տանը չեն եղել և, փոխանակ օգտվելու երջանիկ այդ պատահականությունից ու փախչելու, կամավոր ներկայացել են ոստիկանատուն: Ի՞նչ անում տալ այս օրինապահությանը կամ իրենց ազգակիցների ճակատագիրը կիսելու այս ներքին հրամայականին, դարձյա՞լ բարոյականություն: Զոհրապը երկար տանջվեց այդ հանելուկի վրա և ի վերջո համոզվեց, որ որքան էլ այսօր հասկացությունները խեղաթյուրված լինեն, որքան էլ այդ մի քանի հայերի արարքը կարճամտություն ու կարճատեսություն թվա, միևնույն է, հիմքը դարձյալ մնում է բարոյականությունը: Որովհետև այդ ե՞րբ է բարոյականությունը հենց գործադրման պահին ընկալվել իր բուն անունով, ընդհակառակը՝ միշտ էլ թվացել է հիմարություն: Միայն հետո, շատ հետո այդ չակերտավոր հիմարությունները իմաստավորվել են և ընկալվել որպես բարձր բարոյականության օրինակներ:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Պոլսեցի թուրքը շատ էր սիրում թռչուն։ Գրեթե բոլոր սրճարաններում, ռեստորաններում, թեյարաններում, պատերից դեղձանիկներով վանդակներ էին կախված։ Թուրքերի կրոնն արգելում է հալածել շներին ու կատուներին, իսկ սպանել առավել ևս: Ահա թե ինչու մայրաքաղաքի փողոցները լցված էին թափառական շներով ու կատուներով։
Իսկ մարդ սպանելը միանգամայն թույլատրելի էր։ Սուլթան Մեհմեդ Երկրորդը 1478 թ. պատմության ամենահրեշավոր օրենքը հանձնեց ամեն ինչ հանդուրժող թղթին. «Իմ որդիներից նա, ով գահ կբարձրանա, իրավունք ունի սպանելու իր եղբայրներին, որպեսզի երկրում կարգուկանոն տիրի»։ XVI և XVII դարերում այդ օրենքի հիման վրա օսմանյան դինաստիայի վաթսուն աթքայազուն անմեղ իշխաններ սրի քաշվեցին, մի մասը՝ հենց օրորոցում։
Էլ ինչի՞ վրա էր հայի հույսը: Ո՛չ դեղձանիկ էր, ո՛չ շուն, ո՛չ կատու: Ընդամենը մարդ էր, այն էլ գյավուր:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Ես երիտասարդ կինը կամ աղջիկը հառաջաբանի մը նմանցուցած եմ, գրքի մը առաջին գլուխին, որ հետաքրքրություն կարթնցնե, բայց չի հագեցներ:
Հասուն կԻնը հատորն է ամբողջ, հոծ ու ստվար, լեցուն հազար դրվագներով, որոնց ծայրը միշտ արցունքի կաթիլ մը կնշմարվի...”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Կարոտագին կըղձամ տեսել աչքերդ, կըղձամ նայվածքիդ մեջ կորսվիլ, կըղձամ գգվել քեզ, ունեալ, տրվիլ քեզի, սարսըռալ սերեն, ապրիլ և զգալ, որ կապրիմ: Ընդունե ամենատաքուկ համբույրներս նուրբ շուրթերուդ... Հազար քաղցրիկ հաբույր...”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Թուրքը, մանչս, իմ սիրասուն մանչս, վայրկյան մը խաղդ ձգե և մտիկ ըրե հայրիկիդ, գիտե՞ս, որ թուրքը հայեն փոխառած է հերկ, գութան, թուփ, գոմ, նախիր և փեթակ բառերը... Նաև շեն բառը... Նաև՝ առաստաղ բառը... Շեն ու առաստաղ... Իսկ հայը զոհ գնաց այն միակ բառին, որ ինքը փոխառած էր թուրքերեն՝ յաթաղանին...”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Պատրիարքը շրջապատված էր ազնիվ, բայց անզոր մարդկանցով: Գրեթե ամեն օր խառը ժողովներ էին գումարվում Ղալաթիո եկեղեցու խորհրդարանում, բայց ելքը, միևնույն է չէր գտնվում: Որովհետև չգիտեին որտեղ փնտրել: Չգիտեին, թե որտեղից է գալիս վտանգը, որ կանխեն: Եվ թե ինչ վտանգ էր, այդ էլ որոշակի չգիտեին: Ավելի ճիշտ, գիտեին, բայց մոտավորապես: Մոտավորապես էլ գործում էին:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“Կարոտի զգացումը, անշուշտ, բոլորին է հատուկ, անխտիր բոլորին, բայց հայկական կարոտի մեջ ինչ-որ նստած, հիմնավոր և խորը բան կա, մի տեսակ ծերունական երանգ, որ ինչքան էլ քերես՝ եղունգով, դանակով, խարտոցով, միևնույն է, չի անցնի: Բոլորիս մեջ էլ մի կարոտ կա, մշտական, խոր արմատներով, երբեք չմաշվող, երբեք չսպիացող:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“… ինչ է նշանակում գերմանացի զորավար Լիման ֆոն Սանդրսին հանձնել թուրքական ամբողջ բանակը, որի պարեգոտը ռուսական էր, կանոնադրությունը՝ ֆրանսիական, զենքը՝ բելգիական, թամբը՝ հունգարական, սուրը՝ անգլիական և միայն գլխարկն էր թուրքական, այն էլ՝ հայերի ձեռքով կարված...”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
“... Զոհրապը սարսափով գլխի ընկավ, որ ինչքան անհեթեթ դառնա պատկերը, այնքան ավելի վատ, որովհետև անհեթեթությունը հայի ճակատագրի տրամաբանությունն է: Եթե աշխարհի այս դժոխային իրարանցման մեջ գեթ մի կտոր տրամաբանություն լիներ, Զոհրապը չէր սոսկա իր ժողովրդի ապագայի համար:”
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը