Անցորդը և իր ճամբան Quotes

Rate this book
Clear rating
Անցորդը և իր ճամբան Անցորդը և իր ճամբան by Կոստան Զարյան
1 rating, 5.00 average rating, 0 reviews
Անցորդը և իր ճամբան Quotes Showing 1-21 of 21
“Քաղաքը տիրում է գիւղերի վրայ։ Արհեստական մի կեանք տանիքների վրայ գալարում է պողպատէ իր թեւերը։ Երկաթը կրճռտում է, եւ լծակները ակռայ են սեղմում։ Գործարանները արագացնում են արտադրութիւնը, եւ մարդիկ մեքենաների մաս են դառնում։ Թայլորեան դրութեամբ բոլոր ժեստերը հաշւված են եւ կամքերը՝ մեքենացրած։ Արտադրութեան ետեւվից վազող այդ կոյր թափը, բնութեան վրայ գործ ածւած այդ ահաւոր բռնութիւնը պատմութեան մէջ չտեսնւած մի գերութիւն է ստեղծել։ Աստւած սոսկումով հեռանում է աշխարհից, եւ ժողովուրդները, մահւան դէմ ամենօրեայ պայքար մեղելով, խենթանում են միայնութեան անդնդի եզերքին ու իրենց կտոր-կտոր մսերը քարշ տալիս՝ չափազանցւած, ջղային եւ անմիտ գործունէութեան կրկէսի մեջ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Եթէ մենք ուրանանք մեր անցեալը, դաւաճանենք մեզ, եւ, հետեւելով իրապաշտ առաքեալների դաւանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակւած փոքրիկ խանութպանի դերը, մենք կը ստորագրենք մեր մահը։ Հայաստանը կը լինի, ինչպես այսօր, Մոսկւայի առջեւ դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպէսզի աշխատի, պետք ունի շուկայի՝ որպէսզի ծախի, պէտք ունի դրական գիտութեան՝ որպէսզի մտածի։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Ռուսական ստեպը, օժտւած հսկայ հարստութիւններով, բայց անցեալից զուրկ, անհաւասարակշիռ, կոյր, բնազդական կեանքի գիշերի մէջ դեգերող, արդի քաղաքակրթութեան հետ հաղորդւելու համար արիւնալի ճամբայ է որոնում։ Իր պատմական բախտը կապւած է Ուրալի ոսկիներին եվ Դոնի ածուխին։ Ռուսական ժողովուրդները, չնայած արեւելյան մտքի շտեմարանից առած մի քանի արժէքներին, օրգանապես անկարող են մեծ մշակոյթ ստեղծել։ Եւ առաքեալ պէտք չէ լինել նախատեսելու համար երկրի ապագայ տեխնիկական զարգացումը։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Երբեք, անցեալում, մարդկությունը չի ճզմւած կազմակերպական ոգու այդքան ահաւոր աքցանների տակ։ Մեծ շուկաները կանոնաւորում են սրտերը եվ դասաւորում խիղճը եվ գիտակցութիւնը։ Տնտեսական ջրանցքները, պղտոր ջուրերի հետ, քշում-տանում են չարչարանքը եւ թշւառութիւնը
եւ նավամատոյցների մէջ կուտակում են ահագին ապրանքներ, որ քրտինքը եւ արիւնը արդիւնաբերած են։ Յառաջադիմող գիտութիւնը վերլուծում է աշխարհի ստամոքսը եւ հսկայ մեքենաների ահաւոր մարսողութիւնը։ Պետութիւնը եւ կրօնքը, գիտութիւնը եւ արւեստը քարշ են գալիս ստամոքսային ընկերութեան ետեւից եւ նսեմանում հեռաձայնները ցնցող հրամանների ձայնի առջեւ։ Հեռաւոր գաղութները պայթում են ռումբերի տակ, եւ գետերը փոխում են իրենց հոսանքը։ Անտառները վայր են գլորւում, լեռները իջնում են, եւ լճերը՝ չորանում։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Արդի դրամատիրական դասակարգը, կասկած չկայ, կարողացել է հիանալիօրեն քաղաքակրթութիւնը իր գագաթնակէտին հասցնել։ Մեծ կամքով եւ գիտութեամբ նա ստեղծել է նոր մի աշխարհ։ Պատմութեան մէջ չտեսնւած կորովով նա յատնաբերել է գործնական հսկայ ճիգ եւ խելք, իր կամքին է ենթարկել գրեթէ բովանդակ երկրագունդը եւ ազգերին պարտադրել է մեքենական այնպիսի օրէնքներ, որոնց անզգայութիւնը կարելի չէ համեմատել եւ ոչ մի վայրենիութեան հետ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Ու մենք խեղճ ենք։ Ոչ որովհետեւ անասելի ֆիզիքական տառապանքներ ենք կրած, եզների նման մորթւած ենք, այլ որովհետեւ դարերից ի վեր կորցրել ենք այն, ինչ որ արտայայտելու համար բառ իսկ չունենք եւ որ անւանած ենք անորոշաբար ոգի։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Մեր իրականութիւնը հասած նռան նման պատրաստ է ճաթելու։ Մեր հողը յղի է։ Թափված արիւնների շոգիացումը ակներեւ է։ Մեր իսկ կամքի հակառակ, մոմը դեռ վառ է։ Վա՛ռ է փլատակների տակ կորած սեղանների վրայ, վառ է սրտերի մէջ, վառ է այն իրականութեան մէջ, որ քառասուն դարերից ի վեր լուսաւորում է տիեզերքը անյայտ մի լոյսով։
Սին երա՞զ, պատրա՞նք։ Թող լինի երազ, բայց մե՛ր երազը, թող լինի սխալ, բայց մե՛ր սխալը։ Որովհետեւ ի՞նչ պիտի անէք վաղը, երբ յանկարծ համոզւէք, որ ձերը եւս երազ էր ու ուրիշի երազ, սխա՛լ էր եւ ուրիշի սխալ։
Ո՛չ կապիկ, ո՛չ կով։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Ամէն բան ներելի է, ամէն բան հասկանալի, բայց մի ազգ, որ ուզում է ապրել, պետք չէ՛ այլափոխէ իր դէմքը։Հայաստանը պետք չէ քաղաքակրթական յետընկած գաւառ դառնայ։ Ոչ կապիկ, ոչ կով։ Ոչ մտաւոր մուրացիկ եւ ոչ ներսը ծռւած հայելի։ Ու ա՛յդ՝ ոչ թէ յանուն անցեալին, այսինքն՝ պատմական մակաբոյծ ինքնասիրութեան, այլ յանուն ներկային։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Դարը փշրել է իր ղեկը։ Արեւմուտքը յառել է իր անհանգիստ աչքերը դէպի Արեւելք։ Հիմքերը շարժւել են, ու մեծ փլչումը սկսւել է։ Այն, ինչ որ անւանում էինք քաղաքակրթութիւն, մարդկութեան անյաղթելի բերդ, այսօր՝ պարապ հոգիների առջեւ, ներկայանում է թղթէ տնակի նման։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Մեզ, հայերիս, տիեզերքի մէջ, տարօրինակ դեր է վիճակւած։ Մի դեր, որ կատարում ենք, բայց անգիտակցում։ Պատմութիւնը դեռ մութ է։ Նրա գիրքը կողպւած է եօթը բանալիով։ Նրա նպատակը անյայտ է, եւ, սակայն մշուշների միջից ճառագայթներ են երեւում, որոնք պէտք է մեզ լրջօրէն մտածել տալ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Կան մարդիկ, որոնք անցնում են կեանքի վրայից, մրրկի պէս, ինչպէս անցաւ Թամերլան իր հրաշունչ ձիի վրայ։ Կան նաեւ մարդիկ, որոնք փոթորկալից ծովերի մէջ մնում են վառ մոմի պէս, ինչպէս Մաշտոցը՝ իր քարայրի մէջ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Քարուքա՜նդ իմ հայրենիք, կոպիտ, անտաշ, սրիկայացած իմ հայրենիք։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Հայոց երկրի հողերի վրայ պէտք է ոտաբոբիկ քայլել, որպէսզի նրա ձեւաւորութիւնը լաւ զգացւի՝ ամբողջ մարմնով, մկանների ռետինացած համակրութեամբ, արիւնի միահամուռ ռիթմով։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Վերջ ի վերջոյ մեր ամբողջ պատմութիւնը տիրող իշխանների, այլազան ֆեօդալների եւ կամ օտար բռնակալութիւնների տիրապետութեան տակ է անցած։ Ներքին ընկերային կեանքի պայքարները գրեթէ մեզ անյայտ են։ Ժողովուրդը չէ ըմբոստացած իր իշխանների դեմ, չէ կռւած առանձնայատուկ իր իրաւունքների համար եւ չէ կերտած ինքնավարական նոր օրէնքներ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Ռուս հոգեբանութիւնը ինճքա՜ն մակերեսային է։ Ինչքան խեղճ են եւ անհատականութիւնից զուրկ։ Մշակոյթների փրփուրը վայրենի շրթունքներին վրայ։ Համեմներով խեղաթիւրված մի տեսակ սոխի ապուր՝ աղիքները այրող եւ անմարսելի։
Խանութպան էին անւանում մեզ, արհամարհում էին, վիրաւորում, իսկ այսօր իրենք, Պոլսից մինչեւ Փարիզ, էլ ինչե՜ր չեն ծախում։ Հոգի, մարմին, գողացած իրեղէններ եւ խիղճ։
Պետք է սահման քաշել մեր եւ իրենց մէջ։ Նրանց երեւութական քաղաքակրթական մտայնութիւնից պետք է պաշտպանւել։
Հայը գերազանցապէս հակառուս է։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Ոճ չկայ։ Կա ոճաւորում։ Միշտ ժամանակաւոր, անցողակի, յոգնեցուցիչ։
Երաժշտութեան մեջ՝ միալար։ Ներդաշնակութեան պակասը։ Միանգամայն հակաբախեան։ Մեղեդին թռիչք չունի, սողոսկում է, կանգ է առնում կոկորդի մեջ՝ քերում, քերթում կոկորդի պատերը ու ահագին ճիգ անում դուրս պրծնելու համար։ Լաւագույն պարագային դառնում է լաց, ողբ, կսկծալի վէրքի հառաչանք։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Մարմինը տաճար է, յաւիտենականութեան մէջ ապրող միաւոր։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Մենք միշտ զոհ ենք։
Զոհ ենք առարկայական, աննպաստ պայմաններին, արտաքին, տարերային ուժերին, մեզանից անկախ հասունացած դէպքերին։
Ուրիշների յաղթանակի կամարների առջեւ փռել ենք մեր ցնցոտիները եւ սպասում ենք։
Ի՞նչ։ Ու՞մ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Անցեալի ո՞ր աւանդույթիւններով են դրօշազարդւած մեր պատերը։ Չորացած սպունգ, որտեղից չի ընկնում կենդանի խօսքի ոչ մի կաթիլ։ Ոչ մի բոց՝ հոգիները լուսաւորելու համար։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Հնձանի տակից դուրս ընկած խաղողի ճիթի է նման հայ միտքը։ Շւարած, ամեն տեսակի ենթարկումների պատրաստ, դեդեւուն՝ ուստի տձեւ։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան
“Ամէն մի խորհող հայ՝ մրրկահար այս դարու ալիքների կատարին՝ նմանում է յուսահատ ռադիօ-կայանին, որ անյայտ տարածութիւններին պատգամներ է ղրկում, բայց ոչ մի պատասխան չի ստանում։”
Կոստան Զարյան, Անցորդը և իր ճամբան