Քսանմեկ հազար օրը Quotes
Քսանմեկ հազար օրը
by
Artem Sargsyan2 ratings, 5.00 average rating, 1 review
Քսանմեկ հազար օրը Quotes
Showing 1-9 of 9
“Պատմում եմ Հակոբ Հակոբյանի «Նոր առավոտ» պոեմը: Խանդավառությամբ ասում եմ, որ պրոլետ բանաստեղծն իր սիրած աղջիկ Ստելլային ասում է. «Գնանք գործարան...» Ասում եմ և նայում, որ խորամանկ ժպտում են տղաները, աղջիկները ինձ նայում են տարակուսանքով: Ավելի համարձակ ուսանող Թորգոմ Ջանանը հարցնում է. «Պարոն, ավելի հարմար տեղ չկա՞ր»:
- Հոն աղմուկ կա, եռանդ ու շռինդ, - հավելում եմ ես Հ. Հակոբյանի տողը:
- Այո, հասկցանք, աղմուկ կա, մանավանդ, ինչպես ըսիք, շռինդ, սակայն... Թյուրիմացությունը մեջտեղ է գալիս: Արևմտահայերենում «գարծարանը» ավելի զուգարանն է: Ինչ վերաբերում է մեր զուգարանին, սփյուռքահայերը այդպես էլ չնկալեցին. մի՞թե դա զուգվելու վայր է: Զուգվել ասելով նկատի ունեին զուգավորվելը և ոչ թե զարդարվելը...”
― Քսանմեկ հազար օրը

“Տակավին դպրոցական տարիներից ես նկատել էի իմ մեջ մի հետաքրքիր հատկանիշ. նկատված ամեն սխալ ուղղում էի անմիջապես: Պատերի վրայի գրություններում եթե սխալներ էի նկատում (իսկ պատերին սովորաբար հայհոյանքներ էին գրում), հանում էի պայուսակիս միջի գերմանացի գերիներից նվեր ստացած գունավոր կավիճները և ուղղում սխալները: Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ թունդ հայհոյանքների մեջ թույլ տրված ուղղագրական սխալները ինչպես էին զայրացնում ինձ (ոչ թե հայհոյանքները, այլ սխալները ...):”
― Քսանմեկ հազար օրը
― Քսանմեկ հազար օրը
“Երջանկահիշատակ Արմեն Խոստիկյանի հետ նկարահանել եմ մի փոքրիկ գովազդային հոլովակ: Դա հենց 1999 թվականն էր, որով ավարտում եմ այս գիրքը: Արմեն Խոստիկյանը պետք է ասեր. «Մերն ուրիշ է» և վերջ: Լույսերը վառվում են, նկարահանող տեսախցիկները աշխատում են...
- Գնա՜ց, - ասում է օպերատորը նկատի ունենալով, որ խցիկն աշխատում է: Ա. Խոստիկյանը տարակուսած ասում է. «Մերն ի՞նչ էր»:
- Պարոն Խոստիկյան, մե՛րն ... ուրիշ է: Եղա՞վ: Գնա՜ց, տեսախցիկները վերստին սկսում են աշխատել...
- Ուրիշ է ի՞նչը, - անվրդով հարցնում է Ա. Խոստիկյանը:
- Արմեն ջան, ուզո՞ւմ ես ձեոքիդ գրի՝ «Մե՛րն ... ուրի՛շ ... է'»: Պա՞րզ է:
- Պարզ է... Արդեն որերորդ անգամ լուսարձակները միացվում են, տեսախցիկներն աշխատում են, գնա՜ց...
- Ուրիշի մերը..., - ասում է արտաքնապես անվրդով Ա.Խոստիկյանը՝ շփոթահար, և նկարահանման հրապարակում հավաքված բազմությունը ուղղակի քրքջում է:
Հիմա մեր այս կենսապատումն է: Մեզ թվում է, որ մերն ուրիշ է, եթե ոչ, հոգ չէ, թող լինի Խոստիկյանի ասածը...”

“Եվ ցավը, մեծագույն ցավն այն է, որ կարող եմ երբևէ, երբ որ ցանկություն ունենամ վերստին մեկնեմ Ճապոնիայից-Հնդկաստան, Դուբայից Դուբլին, Փարիզից Կահիրե, ո՜ւր որ կուզեմ, բացի Երևանից ընդամենը 280 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իմ կորուսյալ քաղաքը, կորուսյալ ինձ և բոլոր հայ գանձակեցիներիս համար: Ասացեք, որտե՞ղ է մարդկային արդարությունը, խիղճը:
Տեսնես՝ ի՜նչ են անում, առանց մեզ, սուրբ Պանդն ու հայոց եկեղեցին, հայոց դպրոցն ու գերեզմանատունը: Չե՚՞ն ասում, թե այս ո՞ւր անհետացան մեր տերերը, մեր զավակները: Հավատա՚՞նք մարդկային արդարության հաղթանակին: Բայց մի՚՞թե սխալվել է Սիամանթոն՝ մարդկային արդարության ճակատին .... թքելով: Գուցե մեղք է հենց արդարությունն էլ ... Այդ դեպքում ի՞նչ է մեզ մնում. էլի մնում է հավատը, մարդկային ճամփան ուղղված հավատին, ինքն էլ միշտ այդպես կառչած հավատին... Հիմա իմ պապենական այն սուրբ վայրերում քայլում է, շրջում ամեն մի տականք, իսկ ես էլ նստած գործեր եմ գրում կարոտախանձ: Գրենք թե չգրենք, լռենք թե խնդրենք, բողոքենք թե ոչ, մի օր ամեն մարդ, նաև յուրաքանչյուր ազգ, պատասխան պիտի տա իր գործերի համար: Ա՜յ դրան ես իսկապես հավատում եմ...”

“Ես ինձ հարաբերաբար երջանի մարդ եմ համարում: Ինչո՞ւ հարաբերաբար, քանի որ բացարձակ երջանիկները կամ խենթանոցում են, կամ՝ գերեզմանոցում:”
― Քսանմեկ հազար օրը
― Քսանմեկ հազար օրը
“Սեպուհ Աբգարյանը ամեն մի երգից առաջ կա՛մ շրթնահարմոնով առաջին մի քանի նոտաներն էր «հիշեցնում», կա՛մ երգի առաջին վանկը: Երգչախումբը պատրաստ է երգելու Դոդոխյանի նշանավոր «Ծիծեռնակը»: Դահլիճում քար լռություն է: Սեպուհ Աբգարյանը խմբավարի իր տարազով և լուրջ հայացքով ասում է. «Ծիծ... ծիծ»: Տղաները ժպտում են. Աբգարյանը դա նկատում է և «ներկայացնում է» նաև 2րդ վանկը. «Ծիծեր...ծիծեր...» Պոռթքում է խնդուքը...”
― Քսանմեկ հազար օրը
― Քսանմեկ հազար օրը
“Հայրս հիշում էր խառը ժամանակների հայտնի խոսքը.
Դաշնակցակա՞ն ես, թե՞ բոլշևիկ հարցին՝ «հեռատես» մարդիկ պատասխանում էին.
- Իշու ձագ եմ...
Հայրս պարզապես խորհուրդ էր տալիս ոչ մեկի «ձագը» չլինել:”
― Քսանմեկ հազար օրը
Դաշնակցակա՞ն ես, թե՞ բոլշևիկ հարցին՝ «հեռատես» մարդիկ պատասխանում էին.
- Իշու ձագ եմ...
Հայրս պարզապես խորհուրդ էր տալիս ոչ մեկի «ձագը» չլինել:”
― Քսանմեկ հազար օրը
“Հայության ճակատագիրը միշտ կապված է եղել գաղթերի և տեղաշարժերի հետ: Հաճախ արտագաղթ, երբեմն՝ ներգաղթ, հետո՝ վերստին արտագաղթ, ավելի մեծ չափերով: Իզուր չեն ասել, որ հայը (հատկապես արևմտահայը) երբեք չի մեռնում, նա գալիս է ու գնում է:”
― Քսանմեկ հազար օրը
― Քսանմեկ հազար օրը
“Իմ սերունդն ապրեց կայսրաթյունների փլուզման և «նորանկախ» պետությունների «արարման» մի իսկապես պատմական ժամանակաշրջանում: Աներևակայելի արագ քանդվեց հինը, անհավատալի դանդաղ «կառուցվեց» նորը, որն ավելի շատ հիշեցնում էր Փանջունու հերոսի «շինելուն» (ուզում էի ասել հերոսի կողմից ըմբռնված շինել բառի հասկացությունը): Ռուս գրողները մի լավ արտահայտություն ունեն. «Բոլորս էլ դուրս ենք եկել Գոգոլի «Շինելից»... Մեր ամբողջ հասարակությունը, հատկապես իմ սերունդը ցմրուր «վայելեց» շինել բայի ոչ միայն գոգոլյան ըմբռնումը: Ամեն պարագայի մեր ժամանակաշրջանին չպակասեցին նաև շինիչ քննադատությունները: Եվ ի՜նչ «հերոսական» անցքեր չտեսանք միայն... Այդ խառը ժամանակներում ես հրատարակության հանձնեցի իմ կազմած «Արևմտահայերենի բառարանը», որը ներկայացնում էր մեր երկու գրական լեզուների միայն բառային տարբերությունները: Խմբագիրս՝ մի բարեկիրթ և ազնվական հայ տիկին, բառարանում հաճույքով թողել էր, օրինակ, պագնել բայը, բայց, ասենք, կներեք, քաքնելը, դուրս էր դրել, մինչդեռ այդ բառում արևմտահայերենի «ոգին» նույնպես կա... «Չի կարելի, պատշաճ չէ...», համոզված պնդում էր նա: Գուցե և իրավացի էր, սակայն մեր սերունդը իրականում «ըմբոշխնեց» և՛ մեկը, և՛ մյուսը... Իսկ անցքերը, ի՜նչ պատմական անցքերի ականատես եղանք: Նույն բարեհամբույր խմբագիրս բառարանից հանեց այնպիսի՜ նմուշներ, «որոնք պատիվ չէին բերում» իմ կազմած համեստ բառարանին, թեև դրանք նմուշներ էին մեծն Շահնուրից, օրինակ. «Շքերթի ամենեն տպավորիչ մասը աղջիկների անցքն էր...»: Ազնվազարմ տիկինը հենց այս օրինակը աճապարանքով տարել, ցույց էր տվել «Արևիկ»-ի գլխավոր խմբագիր երջանկահիշատակ Վարդգես Քալանթարյանին, թե «Բա կարելի՜ է շքերթի, այն էլ՝ պատկերացնո՞ւմ եք մայիսմեկյան շքերթի տպավորիչ մասը, ներեցեք, աղջիկների անցքը նկատի ունենալ...»: Ինչքան էլ, որ ես բացատրեցի, թե Շահնուրը, անցք ասելով, խմբագրիս մտածածը նկատի չի ունեցել, այլ տողանցքը, որ արևելահայերիս էլ հարազատ է: Չներգործեց: Անցքի բնագրային օրինակը հանվեց...”
― Քսանմեկ հազար օրը
― Քսանմեկ հազար օրը