“Իմ սերունդն ապրեց կայսրաթյունների փլուզման և «նորանկախ» պետությունների «արարման» մի իսկապես պատմական ժամանակաշրջանում: Աներևակայելի արագ քանդվեց հինը, անհավատալի դանդաղ «կառուցվեց» նորը, որն ավելի շատ հիշեցնում էր Փանջունու հերոսի «շինելուն» (ուզում էի ասել հերոսի կողմից ըմբռնված շինել բառի հասկացությունը): Ռուս գրողները մի լավ արտահայտություն ունեն. «Բոլորս էլ դուրս ենք եկել Գոգոլի «Շինելից»... Մեր ամբողջ հասարակությունը, հատկապես իմ սերունդը ցմրուր «վայելեց» շինել բայի ոչ միայն գոգոլյան ըմբռնումը: Ամեն պարագայի մեր ժամանակաշրջանին չպակասեցին նաև շինիչ քննադատությունները: Եվ ի՜նչ «հերոսական» անցքեր չտեսանք միայն... Այդ խառը ժամանակներում ես հրատարակության հանձնեցի իմ կազմած «Արևմտահայերենի բառարանը», որը ներկայացնում էր մեր երկու գրական լեզուների միայն բառային տարբերությունները: Խմբագիրս՝ մի բարեկիրթ և ազնվական հայ տիկին, բառարանում հաճույքով թողել էր, օրինակ, պագնել բայը, բայց, ասենք, կներեք, քաքնելը, դուրս էր դրել, մինչդեռ այդ բառում արևմտահայերենի «ոգին» նույնպես կա... «Չի կարելի, պատշաճ չէ...», համոզված պնդում էր նա: Գուցե և իրավացի էր, սակայն մեր սերունդը իրականում «ըմբոշխնեց» և՛ մեկը, և՛ մյուսը... Իսկ անցքերը, ի՜նչ պատմական անցքերի ականատես եղանք: Նույն բարեհամբույր խմբագիրս բառարանից հանեց այնպիսի՜ նմուշներ, «որոնք պատիվ չէին բերում» իմ կազմած համեստ բառարանին, թեև դրանք նմուշներ էին մեծն Շահնուրից, օրինակ. «Շքերթի ամենեն տպավորիչ մասը աղջիկների անցքն էր...»: Ազնվազարմ տիկինը հենց այս օրինակը աճապարանքով տարել, ցույց էր տվել «Արևիկ»-ի գլխավոր խմբագիր երջանկահիշատակ Վարդգես Քալանթարյանին, թե «Բա կարելի՜ է շքերթի, այն էլ՝ պատկերացնո՞ւմ եք մայիսմեկյան շքերթի տպավորիչ մասը, ներեցեք, աղջիկների անցքը նկատի ունենալ...»: Ինչքան էլ, որ ես բացատրեցի, թե Շահնուրը, անցք ասելով, խմբագրիս մտածածը նկատի չի ունեցել, այլ տողանցքը, որ արևելահայերիս էլ հարազատ է: Չներգործեց: Անցքի բնագրային օրինակը հանվեց...”
―
Քսանմեկ հազար օրը
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
0 likes
All Members Who Liked This Quote
None yet!
This Quote Is From
Browse By Tag
- love (101882)
- life (80556)
- inspirational (77050)
- humor (44679)
- philosophy (31507)
- inspirational-quotes (29071)
- god (27024)
- wisdom (24945)
- truth (24938)
- romance (24590)
- poetry (23641)
- life-lessons (22787)
- quotes (21236)
- death (20726)
- happiness (19017)
- hope (18776)
- faith (18596)
- inspiration (17933)
- spirituality (15940)
- motivational (15885)
- relationships (15845)
- religion (15500)
- life-quotes (15394)
- writing (15049)
- love-quotes (14958)
- success (14216)
- motivation (13889)
- time (12963)
- motivational-quotes (12226)
- science (12221)
