Ակամա երգիծաբաններ Quotes
Ակամա երգիծաբաններ
by
Մկրտիչ Սարգսյան2 ratings, 5.00 average rating, 1 review
Ակամա երգիծաբաններ Quotes
Showing 1-7 of 7
“ԵՐԿՈՒ ՕՐ ՄԱՄԵԴ ՌԱՀԻՄԻ ՀԵՏ
1972 թվականին եկել էր Երևան և ցանկանում էր անպայման լինել Հովհ. Թումանյանի ծնընդավայրում, որի ստեղծագործությունների թարգմանիչն էր ազրթուրքերեն: Իմանալով, որ նա Թումանյանի և Իսահակյանի թարգմանիչն է, մեղքս ինչ թաքցնեմ, հարգանքով լցվեցի նրա հանդեպ: Գրողների միության առաջին քարտուղար էդուարդ Թոփչյանի հարցին, թե կցանկանա՞յի ուղեկցել Մամեդ Ռահիմին և տիկնոջը, ես առանց տատանվելու համաձայնվեցի: Գնացինք նախ Ալավերդի, ինչպես ասում են, մի գեղեցիկ օր անցկացրինք այնտեղ և հաջորդ առավոտյան ողևորվեցինք Դսեղ, շրջանի քարտուղարներից մեկի ուղեկցությամբ: Մեր հյուրը ոգեվորված էր, ամբողջ ճանապարհին արտասանում էր Հովհ. Թումանյանի և իր բանաստեղծությունները, որ ես կարողանում էի թուրքերենի իմ վատ իմացությամբ՝ հասկանալ: Դսեղի կենտրոնում, տեսնելով Հովհ. Թումանյանի հուշարձանը, Ռահիմը թռավ պատվանդանին և սկսեց արտասանել ≪Հին օրհնությունը≫: Գյուղացիները ծափահարում էին, իսկ նա արտասանում էր ու արտասանում իր թարգմանությունները մեծ բանաստեղծից: Հիանալի հանդիպում կայացավ միջնակարգ դպրոցի դահլիճում, ուր ծաղիկներ ու նվերներ, համեմված ջերմ խոսքերով, մատուցվեցին Ռահիմին: Այնուհետև նստեցինք քեֆի ճոխ
սեղանին և մտերմության և հանդիսավորության տաք մթնոլորտում շարունակեցինք մեր ուրախությունը: Ահա այստեղ կատարվեց մի բան, որի էութտւնը ես դժվարանում եմ պարզաբանել:
Կողքիս նստած Ռահիմը հանկարծ թեքվում է իմ կողմը և փսփսալով խոսում ականջիս.
- Յոլդաշ Մկրտիչ, ինչո՞վ ես բացատրում այն փաստը, որ ռուս եղբայրները մեզանով ավելի շատ են զբաղում, քան ձեզանով, հայերով...
Սկզբում հարցի էությունը չհասավ ինձ: Հետո հանկարծ անդրադարձա, արթնացա, ի՛նչ էր ուզում ասել մեր ազրթուրք «եղբայրը»: Խնդրեցի, որ նորից կրկնի հարցը: Կրկնեց:
— Մաալում (ուսուցիչ- այդպես էին դիմում Մամեդ Ռահիմին), դուք ունեք տասնչորս զավակ, որոնցից մի քանիսը ծնողասեր, նվիրված ու կանոնավոր որդիներ են, իսկ մի քանիսն էլ ավազակ, խուլիգան, գող ու մարդասպան են, դուք ումով ավելի շատ կզբաղվեիք...
— Իհարկե, նրանցով, ովքեր գող են ու ավազակ, խուլիգան ու մարդասպան...— ասաց Ռահիմը, հարցական նայելով ինձ: Ես, առանց խնայելու իմ հյուրին, պատասխանեցի.
— Նրանք էլ նույնն են անում իրենց անառակ որդիների նկատմամբ...
Լսեց: Հետո հասկացավ ու բռնեց գլուխը.
— Դու սպանեցի՛ր ինձ, սպանեցի՛ր...
Եվ մինչ Երևան ոչ խոսեց, ոչ արտասանեց...”
― Ակամա երգիծաբաններ

“Ամբողջ օրն անցկացրել էինք Գանձասարում: Տղաները Վանքի մոտ, անտառափեշին խարույկ էին արել, համովացնում էին խորովածը, իսկ աղբյուրի մոտ սառեցրել էին Գիշու գինին ու Արցախի հռչակավոր թթի օղին: Մինչև ուշ գիշեր նստած սուփրայի առջև ծանր ու թեթև էինք անում այս հայ աշխարհի վիճակը, զմայլվում նրա վիպական գեղեցկությամբ: Եվ երբ կիսվել էր գիշերը, վեր կացանք: Լուսնկա էր: ճանապարհը ժապավենի նման քանդվում ու բացվում էր մեր առջև: Ճանապարհի մի կողմից ընկերակցում էր անտառը, մյուս կողմից՝ Խաչեն գետը: Այնպիսի տիեզերական խաղաղություն էր, որ ձայները լսվում էին նույնիսկ անծանոթ մանրամասներով: Անտառի խշշոցը սովորական էր, տնքոցը անսովոր: Ձորում խեղդվող գետի հառաչանքը ու զայրույթը սովորական էին, դեպի երկինք նետվող անեծքի ճիչը՝ տակավին անսովոր: Ճանապարհի վայրիվերումներն այնքան էին թռիչքաձև, որ լիալուսինը մերթ մեր գլխավերևում էր, մերթ ընկնում էր ձորը և քիչ էր մնում վթարի ենթարկվեր մեքենայի անիվների տակ: Անիրական գեղեցկություն էր.
— Այս ի՞նչ ձեռք է արարել այս աշխարհը:
— Աստծո...
— Իսկ Գանձասա՞րը...
— Հայի, Աստվածն ու Հայը դաշնակցել են և այդ դաշնությունից ծնվել է Արցախը:
— Եղնիկի ձագը...— Վարորդն էր:
Ճապարհի մեջտեղն արձանացել էր եղնիկի ձագը և մեքենայի լույսը արագորեն մոտենում էր նրան: Սակայն լույսը չէր վախեցնում նրան: Երևում էր, որ վախենալու ավելի մեծ պատճառ ուներ:
— Կորցրել է մորը և վախենում է գայլերից,— բանաձևեց Համո Սահյանը:
Մեքենան ընդհուպ մոտեցավ նրան: Բացեցի դռնակը և եղնիկի ձագն ուղղակի նետվեց մեքենայի մեջ և ընկավ գիրկս: Մնացածը մեր սիրո ցուցադրությունն էր եղնիկի նկատմամբ: Գրկում գգվում և համբուրում էինք ձագին: Մորթին թրթռում էր, դողդողում: Վախենում էր երևի: Զգում էի նրա սրտիկի հաճախացած զարկերը: Դնչիկը կաթնահոտ էր, ականջները՝ խլշած, մի խոսքով, եղնիկի ձագը լրացրեց արցախյան աշխարհի գեղեցկությունը: Իսկ մինչ այդ մեզ հասան նաև մյուս մեքենաները: Բագրատ Ուլուբաբյանը մոտեցավ մեր մեքենային.
— Էդ ի՞նչ բանի եք...
— Դու եղնիկի ձագին նայիր, Բագրա՛տ...
— Եղնիկի ձա՞գ, միթե...
Բագրատն անխոս զննում էր եղնիկի ձագին:
Հետո շրջվեց մեր կողմը.
— Ձեր եղնիկի ձագը, բարեկամներ, էշի ձագ է...
Բագրատն իրավացի էր...”

“Քննարկվում է Գեղարքունիքի շրջանի հարցը: 1952 թվականն է: Շրջկոմի հաշվետվությունը շրջվում է առաջին քարտուղարի՝ Չապաև Մարկոսյանի դեմ: Ելույթ ունեցողները խստորեն քընադատում են նրան, աշխատանքները
չկազմակերպելու, շրջանի կուսակցական կազմակերպությունը գլխավորելու նրա անկարողությունը և, իվերջո, հարբեցողության հակվածությանը, nրոնց պատճառով շրջանը կանգնել է կոտրած տաշտակի առջև: Կենտկոմի աոաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը զայրացած հարց է տալիս Չապաև Մարկոսյանին.
- Պատմիր քո հարբեցողության, քո արարքների մասին, թող բոլորը լսեն...
- Տո, իմալ պատմեմ, մեռնիմ քե, Գրիգոր Արտեմիչ ջան, էդ խմելն գիտես ինչո՞ւ համար է, որպես դեղ կխմեմ, էնքան խմա, որ հարբեցող դարձա, մրեն էլա, ընկա մրջուրը... Մեղավոր եմ, ընկեր Գրիգոր Արտեմիչ ջան, մեղավոր եմ պատժի ինձի, դաստիարակի ինձի, բայց գործից մի խանա, ինձի կարդարացնեմ...
- Ես ասացի գործից, այսինքն հարբեցողությունից խոսիր, ինչո՞ւ ես խմում...
- Էդ էի ասում: Ինձի, որ առաջքաշման համար կանչեցին Կենտկոմ, ես հայկինոյում պահեստապետ կաշխատեի և սրտի հիվանդություն ունեի, սիրտս կցավար: Կվախենայի սրջանիս տեղը բարձր Էր, կնիկս ըսավ, Չապաև, քու ու մեր ժամանակը եկեր է, համաձայնվի, թե էնտեղ սիրտդ ցավա, այ մարդ, արաղի, կայնակի նման դեղեր կան, կխմես ցավը կանցնի, կերթա... Համաձայնվա, գացի սրջան: Հիմի ձեզի չըսեմ, ում ըսեմ, մե ստաքան արաղը, որ կխմեմ, ցաված սիրտս տուկ-տուկ կզարկա, կաշխատա: Երկրորդ ստաքան արաղը, որ կխմեմ, ոնց որ սիրտ չունենամ, տո որ երրորդը կքաշեմ գլխիս ձե չըսեմ, ում ըսեմ, ո՛չ սիըտ ունեմ, ո՛չ խելք...
Սաղը օղին հափ-լափ կանե...”

“Հենրիկ Թումանյանի տանը հավաքվել են Հովհ. Շիրազը, Համո Սահյանը, Արամ Արմանը,բարեկամներ ու ծանոթներ: Ճաշակեցինք խաշը, Հովհ. Շիրազի սրախոսությունները և արդեն կեսօր էր, երբ լքեցինք հյուրընկալներին: Համո Սահյանը, Արամ Արմանը և ես որոշեցինք մտնել Սիլվա Կապուտիկյանի բնակարանը: Խոսեցինք դեսից-դենից, պոեզիայից, հայոց հարցից և ես, որ նստել էի, (իհարկե, տիրոջ թույլտվությամբ), Սիլվայի մահճակալին, խաշի քնաբեր ազդեցության տակ, քնել էի անխռով ու հանգիստ, առանց իմանալու, որ մեր տանեցիներն անհանգստացած զանգահարել էին Հենրիկ Թումանյանին, հարցրել, թե որտեղ կարող եմ լինել և ստանալով պատասխանը կինս զանգահարել է Սիլվային: Կոմեդիան սկսվել է այստեղից.
— Տիկին Սիլվա, Մկրտչի կինն է, Ելենան, Մկրտիչը ձեզ մո՞տ է...
— Իհարկե, էս է կողքիս պառկած է անկողնում...
—Ես չգիտեմ ի՞նչ է զգացել կինս, լսելով Սիլվային, որ ամուսինը պառկած է Սիլվայի կողքին և այդ լուրը լսում է ոչ թե երրորդի կողմից, այլ հենց Սիլվայի բերանից: Բայց Սիլվան զգալով իր սխալը, անմիջապես վարձում է ուղղել.
— Ավելի լավ է, Ելենա, Համոն թող ասի...”

“Առավոտյան արթնանում եմ անընդմեջ հրամայող զրնգոցից: Վերցնում եմ ընկալուչը.
— Ես եմ, Սերոն է: Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ...
— Ինչո՞ւ...
— Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ...
Երևում է խմած է:
—Ախր, ինչու դուրս գամ Սերո...
— Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ, հրես, Հրաչիկն էլ կողքիս կանգնած:— Իսկ ըն-
կալուչում լսվում են Հրաչյայի ներկայությունը հաստատող խռպոտ ձայներ, մռլտոց և այլն:
— Որտե՞ղ եք,— հարցնում եմ, որովհետև հասկանում եմ, որ միևնույն է, անհնար է օձիքս ազատելը, պիտի գնամ...
— Ձեր շենքի առջև, տաքսաֆոնի խցիկի մոտ, շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ...
Իսկապես, իմ ընկերները կանգնած են հեռախոսային խցիկների առջև, լուլ են, խմած, կանգնած են կռվող ցուլերի նման ճակատներով իրար հենված, այդ ձևով են պահում իրար, որ չընկնեն...
— Դե, գնացինք,— ինձ տեսնելով ասում է Սերոն, և մենք երեքով բարձրանում ենք ժամացույցի գործարան տանող վերելքը, այժմյան Ամերիկյան համալսարանի տարածքով և կանգ առնում նորատունկ պուրակի ծառերից մեկի տակ, ուր փոսի մեջ մի շիշ օղի և ուտելիք է դրված:
— Այստեղ է,— ասում է Սերոն ու բացում օղու շիշը:
— Ի՞նչ տեղ է, —հարցնում եմ:
— Աղասի Խանջյանի գերեզմանն է,— ասում է Սերոն, իսկ Հրաչյան, անկարող զսպելու իրեն, պարզապես պոռթկում է, լալիս է բարձրաձայն, գովում է հանգուցյալին:
— Խմենք, խմենք, մեծ մարդու, մեծ զոհի ողորմաթասը,- արցունքների միջից խոսում է նա:
Երկուսով լալիս են, իսկ ես պարզապես լաց լինել չեմ կարող, խմած չեմ տրամարդվ ած չեմ: Սերոն հասկանում է ինձ:
- Խմիր, սիրտդ թեթևացրու,- ասում է նա, թեյի բաժակով օղին գլխին քաշելով:
Ես էլ եմ ցանկանում լաց լինել և նույն բաժակով օղին քաշում եմ գլուխս: Սոված
քնահարամ մարդ և թեյի բաժակով օղի: Անմիջապես օղին խփում է գլխիս: Իսկ լացն ասես գրպանս դրած լինի, բարձրանում և բռնում է կոկորդս և ես լալիս եմ, այնպիսի վայնասուն բարձրացնում, որ խմած ընկերներս անգամ զարմանում են արտասվելու իմ եռանդի վրա:
- Քեզ ինչ պատահեց, տո՛, մի սպանիր քեզ, հանգստացիր,- Սերոն արդեն մխիթարում է ինձ, իսկ Հրաչյան հանգուցյալի և իր մեջ նմանություներ է գտել.
- Ինձ նման գանգրահեր է եղել, մեռնեմ իրեն:
Այդ պահին Սերոն ինչ-որ անհանգստության նշաններ է ցույց տալիս: Դադարել է արտասվելուց, դես ու դեն նայում: Եվ հետո...
- Սպասեք, սպասեք, սխալ տեղ ենք լաց եղել, այ են ծառի տակ է թաղված, էնտեղ պիտի լայինք...”

“Հայրենական պատերանմի ծանր օրերին ընկերս դժվարին մի սխրանք էր կատարել՝ չանթել էր ֆաշիստական սպային բլինդաժից, տարել գնդի շտաբ և, փաստորեն՝ «լեզուն» հանդիսավորությամբ հանձնել տանկային գնդի հրամանատար , այն ժամանակ դեոևս գնդապետ, Ասքանազ Կարապետյանին: Գնդի հրամանատարը գրկել ու համբուրել էր հերոսացած մարտիկին, հետո բացել գրասեղանի դարակներից մեկը և սեղանին դրել հայկական մի քանի շիշ կոնյակ. «Նման քաջագործության համար, սերժա՛նտ, քեզ հայկական կոնյակ է վայել: Խմի՛ր, կարոտած կլինես...»: Սերժանտն իհարկե խմել է, շնորհակալություն հայտնել և կոնյակի շշերից մեկը սահեցնելով շինելի գրպանը սուսուփուս դուրս եկել շտաբից:
Ինքն է պատմում. «Սիրելի Մկրտիչ,— ասում է,— կարոտից գողացա, հավատա, կարոտից: Մեր արևի համն ու հոտն ուներ: Կամքս թուլացել էր՝ չդիմացա և կոնյակը սահեցրի գրպանս: Գալիս եմ զորամաս, մեկ էլ հրամանատարի «Վիլիսը» ճանապարհս կտրեց: «Բռնվեցիր, անամոթ, խայտառակ եղար...»,— ասացի մտքումս և, ճարս ի՛նչ, կանգ առա: Մեքենան կանգնեց, գնդապետի համհարզն իջավ մեքենայից, ձեռքին մի ծանր ծրար, մեջն էլ մի բոքոն հաց և ամերիկյան երկու տուփ պահածո:
«Էս ի՞նչ է»,— հարցրի շվարած: «Գնդապետը հրամայեց հանձնել ձեզ, ասաց՝ «Սերժանտն շտապելուց զակուսկան մոռացել է...» էսպես եղավ բանը»:”

“60-ական թվականների կեսերին Թուրքիա ուղևորվող ՍՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը կանգ առավ Երևանում: Կարճ հանգիստը բարձրաստիճան հյուրը ցանկացավ հատկացնել Մարտիրոս Սարյանի պատկերասրահը դիտելուն: Այստեղ նրան ընդունեց մեծ նկարիչը, որը հյուրին պատվիրանի ձևով երկու առաջարկություն արեց.
— Մեծարգո ընկեր Կոսիգին, ես հարգում եմ Լենինին,— ասաց նա,- նրա անունով կոչեցեք Ռուսաստանի որ քաղաքն ուզում եք, թեկուզ Մոսկվան, սակայն պատմական, մանավանդ բարոյական ճշմարտությունը պահանջում է, որ Լենինգրադը անվանվի Սանկտ Պետերբուրգ... Վերականգնվի արդարությունը...
Հետո նկարիչը հուրին նվիրեց իր «Արարատ» յուղանկարը.
- Նայեցեք, Ալեքսեյ Նիկոլաևիչ, մեր Արարատին, նայեցեք և, եթե կհավանեք ձեռք բերեք օրիգինալը, ահա իմ խնդիրքը:”