“Ամբողջ օրն անցկացրել էինք Գանձասարում: Տղաները Վանքի մոտ, անտառափեշին խարույկ էին արել, համովացնում էին խորովածը, իսկ աղբյուրի մոտ սառեցրել էին Գիշու գինին ու Արցախի հռչակավոր թթի օղին: Մինչև ուշ գիշեր նստած սուփրայի առջև ծանր ու թեթև էինք անում այս հայ աշխարհի վիճակը, զմայլվում նրա վիպական գեղեցկությամբ: Եվ երբ կիսվել էր գիշերը, վեր կացանք: Լուսնկա էր: ճանապարհը ժապավենի նման քանդվում ու բացվում էր մեր առջև: Ճանապարհի մի կողմից ընկերակցում էր անտառը, մյուս կողմից՝ Խաչեն գետը: Այնպիսի տիեզերական խաղաղություն էր, որ ձայները լսվում էին նույնիսկ անծանոթ մանրամասներով: Անտառի խշշոցը սովորական էր, տնքոցը անսովոր: Ձորում խեղդվող գետի հառաչանքը ու զայրույթը սովորական էին, դեպի երկինք նետվող անեծքի ճիչը՝ տակավին անսովոր: Ճանապարհի վայրիվերումներն այնքան էին թռիչքաձև, որ լիալուսինը մերթ մեր գլխավերևում էր, մերթ ընկնում էր ձորը և քիչ էր մնում վթարի ենթարկվեր մեքենայի անիվների տակ: Անիրական գեղեցկություն էր.
— Այս ի՞նչ ձեռք է արարել այս աշխարհը:
— Աստծո...
— Իսկ Գանձասա՞րը...
— Հայի, Աստվածն ու Հայը դաշնակցել են և այդ դաշնությունից ծնվել է Արցախը:
— Եղնիկի ձագը...— Վարորդն էր:
Ճապարհի մեջտեղն արձանացել էր եղնիկի ձագը և մեքենայի լույսը արագորեն մոտենում էր նրան: Սակայն լույսը չէր վախեցնում նրան: Երևում էր, որ վախենալու ավելի մեծ պատճառ ուներ:
— Կորցրել է մորը և վախենում է գայլերից,— բանաձևեց Համո Սահյանը:
Մեքենան ընդհուպ մոտեցավ նրան: Բացեցի դռնակը և եղնիկի ձագն ուղղակի նետվեց մեքենայի մեջ և ընկավ գիրկս: Մնացածը մեր սիրո ցուցադրությունն էր եղնիկի նկատմամբ: Գրկում գգվում և համբուրում էինք ձագին: Մորթին թրթռում էր, դողդողում: Վախենում էր երևի: Զգում էի նրա սրտիկի հաճախացած զարկերը: Դնչիկը կաթնահոտ էր, ականջները՝ խլշած, մի խոսքով, եղնիկի ձագը լրացրեց արցախյան աշխարհի գեղեցկությունը: Իսկ մինչ այդ մեզ հասան նաև մյուս մեքենաները: Բագրատ Ուլուբաբյանը մոտեցավ մեր մեքենային.
— Էդ ի՞նչ բանի եք...
— Դու եղնիկի ձագին նայիր, Բագրա՛տ...
— Եղնիկի ձա՞գ, միթե...
Բագրատն անխոս զննում էր եղնիկի ձագին:
Հետո շրջվեց մեր կողմը.
— Ձեր եղնիկի ձագը, բարեկամներ, էշի ձագ է...
Բագրատն իրավացի էր...”
―
Ակամա երգիծաբաններ
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
0 likes
All Members Who Liked This Quote
None yet!
This Quote Is From
Browse By Tag
- love (101950)
- life (80642)
- inspirational (76820)
- humor (44703)
- philosophy (31538)
- inspirational-quotes (28779)
- god (27028)
- wisdom (24967)
- truth (24952)
- romance (24602)
- poetry (23666)
- life-lessons (22801)
- quotes (21246)
- death (20745)
- happiness (19020)
- hope (18796)
- faith (18607)
- inspiration (17958)
- spirituality (15971)
- motivational (15937)
- relationships (15872)
- religion (15512)
- life-quotes (15364)
- writing (15054)
- love-quotes (14926)
- success (14219)
- motivation (13948)
- time (12970)
- science (12222)
- motivational-quotes (12221)

