“ԵՐԿՈՒ ՕՐ ՄԱՄԵԴ ՌԱՀԻՄԻ ՀԵՏ
1972 թվականին եկել էր Երևան և ցանկանում էր անպայման լինել Հովհ. Թումանյանի ծնընդավայրում, որի ստեղծագործությունների թարգմանիչն էր ազրթուրքերեն: Իմանալով, որ նա Թումանյանի և Իսահակյանի թարգմանիչն է, մեղքս ինչ թաքցնեմ, հարգանքով լցվեցի նրա հանդեպ: Գրողների միության առաջին քարտուղար էդուարդ Թոփչյանի հարցին, թե կցանկանա՞յի ուղեկցել Մամեդ Ռահիմին և տիկնոջը, ես առանց տատանվելու համաձայնվեցի: Գնացինք նախ Ալավերդի, ինչպես ասում են, մի գեղեցիկ օր անցկացրինք այնտեղ և հաջորդ առավոտյան ողևորվեցինք Դսեղ, շրջանի քարտուղարներից մեկի ուղեկցությամբ: Մեր հյուրը ոգեվորված էր, ամբողջ ճանապարհին արտասանում էր Հովհ. Թումանյանի և իր բանաստեղծությունները, որ ես կարողանում էի թուրքերենի իմ վատ իմացությամբ՝ հասկանալ: Դսեղի կենտրոնում, տեսնելով Հովհ. Թումանյանի հուշարձանը, Ռահիմը թռավ պատվանդանին և սկսեց արտասանել ≪Հին օրհնությունը≫: Գյուղացիները ծափահարում էին, իսկ նա արտասանում էր ու արտասանում իր թարգմանությունները մեծ բանաստեղծից: Հիանալի հանդիպում կայացավ միջնակարգ դպրոցի դահլիճում, ուր ծաղիկներ ու նվերներ, համեմված ջերմ խոսքերով, մատուցվեցին Ռահիմին: Այնուհետև նստեցինք քեֆի ճոխ
սեղանին և մտերմության և հանդիսավորության տաք մթնոլորտում շարունակեցինք մեր ուրախությունը: Ահա այստեղ կատարվեց մի բան, որի էութտւնը ես դժվարանում եմ պարզաբանել:
Կողքիս նստած Ռահիմը հանկարծ թեքվում է իմ կողմը և փսփսալով խոսում ականջիս.
- Յոլդաշ Մկրտիչ, ինչո՞վ ես բացատրում այն փաստը, որ ռուս եղբայրները մեզանով ավելի շատ են զբաղում, քան ձեզանով, հայերով...
Սկզբում հարցի էությունը չհասավ ինձ: Հետո հանկարծ անդրադարձա, արթնացա, ի՛նչ էր ուզում ասել մեր ազրթուրք «եղբայրը»: Խնդրեցի, որ նորից կրկնի հարցը: Կրկնեց:
— Մաալում (ուսուցիչ- այդպես էին դիմում Մամեդ Ռահիմին), դուք ունեք տասնչորս զավակ, որոնցից մի քանիսը ծնողասեր, նվիրված ու կանոնավոր որդիներ են, իսկ մի քանիսն էլ ավազակ, խուլիգան, գող ու մարդասպան են, դուք ումով ավելի շատ կզբաղվեիք...
— Իհարկե, նրանցով, ովքեր գող են ու ավազակ, խուլիգան ու մարդասպան...— ասաց Ռահիմը, հարցական նայելով ինձ: Ես, առանց խնայելու իմ հյուրին, պատասխանեցի.
— Նրանք էլ նույնն են անում իրենց անառակ որդիների նկատմամբ...
Լսեց: Հետո հասկացավ ու բռնեց գլուխը.
— Դու սպանեցի՛ր ինձ, սպանեցի՛ր...
Եվ մինչ Երևան ոչ խոսեց, ոչ արտասանեց...”
―
Ակամա երգիծաբաններ
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
0 likes
All Members Who Liked This Quote
None yet!
This Quote Is From
Browse By Tag
- love (101901)
- life (80053)
- inspirational (76440)
- humor (44549)
- philosophy (31229)
- inspirational-quotes (29064)
- god (26995)
- truth (24859)
- wisdom (24819)
- romance (24505)
- poetry (23479)
- life-lessons (22773)
- quotes (21228)
- death (20651)
- happiness (19117)
- hope (18683)
- faith (18531)
- inspiration (17586)
- spirituality (15848)
- relationships (15758)
- life-quotes (15670)
- motivational (15576)
- religion (15455)
- love-quotes (15427)
- writing (14996)
- success (14236)
- motivation (13507)
- travel (13398)
- time (12917)
- motivational-quotes (12675)
