Манюня Quotes

Rate this book
Clear rating
Манюня (Манюня, #1) Манюня by Narine Abgaryan
3,403 ratings, 4.32 average rating, 341 reviews
Манюня Quotes Showing 1-13 of 13
“Маленьким девочкам иногда бывает очень больно на душе. Эта боль не идет ни в какое сравнение с болью физической. Эту боль не сопоставить ни с подзатыльником от дяди Миши, ни со шлепком по попе от мамы, ни с грозным окриком моего отца, ни с разрушительным наказанием разъяренной Ба. Эту внезапную боль, словно темную страшную жижу, нужно нести в себе тихо-тихо и под ноги обязательно смотреть, чтобы не оступиться. Потому что откуда-то ты знаешь – боль эту расплескивать нельзя. И ты бредешь слепым котеночком сквозь темноту, потом останавливаешься, прислушаешься к себе – болит? Болит, отзывается душа. И ты тихонечко идешь дальше.”
Narine Abgaryan, Манюня
“Քույրս մեր թաղամասի աճող արական բնակչության համար իսկական պատիժ էր: Տղաները նրանից վախենում էին՝ ինչպես կրակից. նա կարող էր հեշտուհանգիստ դնգստել ցանկացածին: Եթե որևէ անգիտակից տղայի ինքնապահպանման բնազդն անհայտ պատճառով չէր գործում, ու նա աղջկա էր նեղացնում, աղջիկը միանգամից գնում էր քրոջս գանգատվելու: Այնուհետև տղայի ժամերը հաշվված էին. քույրս գտնում էր նրան, ու ամեն ինչ վերջանում էր նրանով, որ երեկոյան մեր դուռը ճանկռում էր հերթական մայրիկը՝ հերթական ծեծ կերած տղայի ձեռքը բռնած:”
Narine Abgaryan, Մանյունյա
“Երբ բեռնատարը, իր խոցված հոգու բոլոր մետաղյա հատվածները դռդռալով, Մովսեսի մշակույթի տան բակ մտավ, դիմավորողների հայացքների ներքո գրավիչ տեսարան բացվեց. բեռնատարի թափքից, ինչպես առատության եղջյուրից թափվեց Պարկինսոնի ախտանիշից տառապող կեղտոտ երեխաների մի ամբողջ կույտ, որոնց գլխավորում էր կարճափեշ բաճկոնով և օձիքի ժանյակավոր եզրակալը բերանին ծեփած կիսախելագար մի տղամարդ: Վարորդի խցիկից դուրս թռավ անսահման սարսափի ծամածռանքը դեմքին դրոշմած մի կին: Նա բուրում էր օծանելիքային սիմֆոնիայի հրաշալի հոտով, որն ընդգրկում էր մեքենայի յուղի, բենզինի, գարշահոտ կոշիկների ու «Բելամոր կանալ» ծխագլանակի առույգացնող ակորդներ:”
Narine Abgaryan, Մանյունյա
“Նա մտավ խցիկ ու թեք հայացքով ընդգրկեց Ինեսա Պավլովնայի ախորժելի ծնկները, որոնք ամոթխած երևում էին նեղ ու կիպ կիսաշրջազգեստի տակից: Արական «յան» հիմքը խփեց Անուշավան Նապոլեոնովիչի գլխին ու մարմնի մյուս մասերին: Նրա ենթագիտակցության հեռավոր անկյուններից դուրս լողացին նախապատմական որսի ձայները, երբ սիրահարված տղամարդը մերկ ձեռքերով խոշորածավալ արարածի որսի էր գնում, որպեսզի սիրելի կնոջն ընթրիքին մամոնտի դիետիկ միս կամ նախնադարյան որևէ հավի միս հրամցնի:”
Narine Abgaryan, Մանյունյա
“Տեսնելով, որ զոհն անպատիժ հեռանում է, մայրիկը ձեռքն ընկած առաջին իսկ իրը նետեց նրա ուղղությամբ։ Ձեռքն ընկածն էլ պլաստմասե աղբադույլն էր։ Անվրեպ ձեռքով արձակված դույլը բումերանգի աղեղ գծեց ու անկյունում ինձ հասնելով՝ նրբագեղորեն հագավ ձախ ականջիս։ Աշխարհն աչքերիցս ցայտող կայծերից շողշողաց չտեսնված՝ անծանոթ գույներով։ Ականջս վայրկենապես բաբախեց ու մի երեք անգամ մեծացավ։ Ես ոռնացի։”
Narine Abgaryan, Մանյունյա
“Սվետա մորաքույրը մեր շրջանի լավագույն մանկաբույժն է։ Նա մեզ ճանաչում է բառացիորեն ծնված օրից ու մեր թարախոտ վերքերն անգիր հիշում է։ Կարելի է ասել՝ մեծացել ենք Սվետա մորաքրոջ աչքի առաջ, նրա անմիջական մասնակցությամբ։ Հետեվաբար մեզ այլ բան չի մնում անել՝ գավիթի մեջտեղում քար կտրած գեղատեսիլ կիտուկի պես խայտառակված ցցվելուց բացի։”
Narine Abgaryan, Մանյունյա
“Հիանալի ամառային կեսօր էր։ Արևն արդեն զենիթում էր, բայց ինչպես հաճախ լինում է բարձր լեռնային գոտում՝ բոլորովին կիզիչ չէր։ Օդը զրնգուն էր ու զուլալ և փետուրի պես անկշիռ։ Ներշնչելիս թոքերդ լցվում էին երջանկության գազով հագեցած պղպջակներով. թռչելու ու երկրի վերևում անվերջանալիորեն ճախրելու ցանկության էր արթնանում։”
Narine Abgaryan, Մանյունյա
“Տան այնպես էր ծիծաղում, ասես որովայնում տանջում էին մի դժբախտ կենդանու:
Տան քրքջաց, էնպես քրքջաց, որ պարզ դարձավ. նրա որովայնում նստած դահիճը նոր զոհով է զբաղված:”
Narine Abgaryan, Մանյունյա
“Մայրս ինձ հյուր գնալու էր պատրաստում՝ ինչպես Դատաստանի օրվան կպատրաստեր: Առավոտ կանուխ իր ձեռքով էնպես լողացրեց, որ մասշկիս հետ մաքրվեց սակավ մկանային զանգվածիս մի մասը: Հետո ձիգ ծամիկներ հյուսեց: Այնքան ձիգ, որ ոչ միայն աչք թարթել, այլև ազատ շունչ քաշել չէի կարող: Նման դեպքերում տատիկս ասում էր. ոչ էն է՝ կորանաս, ոչ էն է՝ ուղղվես, ոչ էն է՝ շնչես, ոչ էն է՝ հոտ հանես: Ահա մոտավորապես էդպես էլ զգում էի ինձ, բայց իմ աներկրային գեղեցկությունը զոհեր էր պահանջում, դրա համար էլ արիաբար դիմացա բոլոր արարողություններին: Հետո ինձ նոր ամառային զգեստ հագցրին՝ մեղմ կրեմագույն. «բուֆ» թևքերով ու ժանեակավոր քղանցքով:
- Կեղտոտես՝ քեզ մեջտեղից կճղեմ,- քնքշորեն զգուշացրեց մայրս: - Դեռ քույրերդ պիտի քեզանից հետո հագնեն:”
Narine Abgaryan, Մանյունյա
“Горы, они не унижают тебя своим величием и не отворачиваются от тебя, вот ты, а вот горы, и между вами – никого. Где-то там, внизу, облака – люди – ржавое авто, эге-гей, я частичка космоса, я Божья улыбка, я есмь восторг, посмотрите, люди, в волосах моих запутались звезды, а на ладонях спят рыбы.”
Наринэ Абгарян, Манюня
“Начало праздничного концерта - ровно в шесть! Опаздывать нельзя!
Еще бы опаздывать нельзя! На восемь часов вечера, в честь прибытия высоких гостей из соседних районов и республик, намечался торжественный банкет, который по доисторической, неукоснительно и по пунктам выполняемой кавказской традиции предполагал убийственное чревоугодие, сдобренное огромными количествами доморощенного алкоголя. Банкет потом плавно перетекал в завтрак, и очумевшие гости внезапно обнаруживали себя за поеданием порции горячего, пахнущего ядреным чесноком хаша со стопочкой холодной, звенящей на воздухе домашней араки. Далее бездыханные тела гостей загружали в автобусы или служебные автомобили и раскидывали по пунктам назначения.”
Наринэ Абгарян, Манюня
“Я навсегда запомнила тот июнь, и густое ночное небо над Адлером, и шумные его улочки, и дни, когда мы все были вместе и ни одному нормальному человеку не было дела до того, грузин ты, русский, еврей, украинец или армянин, и казалось, что так будет всегда и этой дружбе нет конца и края.

Я навсегда запомнила вкус той приторно-сладкой последней черешни и то, как Натэла смешно складывала губы трубочкой, назидательно приговаривая: «Надя, ты главное запомни — орехи лучше толочь в ступке, а не пропускать через мясорубку», — а Гоги, боязливо оглядываясь на Ба, объяснял дяде Мише: «Пожестче надо быть с женщинами, даже если эта женщина — туоя мать».

Я ни к чему не призываю.

Я прошу вас остановиться на минуту и вспомнить, как это прекрасно — просто дружить.

Вот так должно быть сейчас. И завтра. И послезавтра. Всегда.
Спасибо.”
Наринэ Абгарян, Манюня
“Как вам объяснить, чем отдают тушеные овощи? Возьмите школьный фартук, разрежьте его на полоски, заправьте мелом и скрипичным ключом. Добавьте двойки по алгебре и геометрии. Томите сутки в молоке с пенкой. Вот так уныло пахнут и выглядят тушеные овощи.”
Наринэ Абгарян, Манюня