Dató > Dató's Quotes

Showing 1-30 of 59
« previous 1
sort by

  • #1
    “Եվս մեկ րոպե լռելուց հետո մրմնջաց, թե ես տարօրինակ եմ, և որ, անկասկած, հենց դրա համար է ինձ սիրում, բայց թերևս մի օր ես իրեն զզվեցնեմ հենց նույն պատճառով։”
    Ալբեր Կամյու

  • #2
    Վարդգես Պետրոսյան
    “Այդ ողբերգությունը՝ 20-րդ դարի երկրորդ կեսի ֆոնին, մի ժողովրդի մեջ, որ 2000 տարի առաջ թատրոն է ունեցել, որ նույն այդ գյուղի մոտ հիմա ատոմային էլեկտրակայան է կառուցում - սա է մեխը, միայն թե այն ոչ թե պետք է խփել պատի մեջ, այլ դուրս քաշել պատից, գոնե կեսը, գոնե մի մասը։”
    Վարդգես Պետրոսյան, Ապրած և չապրած տարիներ

  • #3
    Վահե Քաչա
    “Դուք իրավունք չունեք ձեր քմահաճույքով մեռնելու, քանի որ կյանքն իրավունքներ ունի ձեզ վրա։”
    Վահե Քաչա, Արարչի ութերորդ օրը

  • #4
    Albert Camus
    “Երբ դժբախտությունը շարունակական է լինում, դառնում է միօրինակ։”
    Albert Camus, The Plague

  • #5
    Albert Camus
    “Նուրբ սպիտակեղենի հանդեպ ճաշակը դեռևս չի ենթադրում, որ ոտքերը պետք է կեղտոտ լինեն։”
    Albert Camus, The Fall

  • #6
    Albert Camus
    “Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու։”
    Albert Camus, The Plague

  • #7
    Albert Camus
    “Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում։”
    Albert Camus, The Plague

  • #8
    Johann Wolfgang von Goethe
    “Մենք շատ հաճախ ենք զգում, թե որքան բան է մեզ պակասում, և հաճախ այն, ինչ պակասում է մեզ, տեսնում ենք ուրիշի մեջ, որին օժտում ենք հենց մեր ունեցածով, դրան ավելացնելով նաև հոգեկան մի իդեալական անխախտ հանգստություն։ Եվ մեր սեփական երևակայության երջանիկ ծնունդն ահա պատրաստ է։”
    Johann Wolfgang von Goethe, The Sorrows of Young Werther

  • #9
    Johann Wolfgang von Goethe
    “Այն օրից, ինչ ողջ ժամանակս մարդկանց մեջ եմ անցկացնում ու տեսնում, թե նրանք ինչ են անում և ինչպես են իրենց պահում, շատ ավելի հանդուրժող եմ դառնում ինքս իմ նկատմամբ։”
    Johann Wolfgang von Goethe

  • #10
    Oscar Wilde
    “You can never be overdressed or overeducated.”
    Oscar Wilde

  • #11
    Hermann Hesse
    “Մենակությունը անկախություն է, ես ինքս եմ այն ցանկացել ու նվաճել ինձ համար երկար տարիների ընթացքում։ Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես սառը, անաղմուկ տարածությունը, որի մեջ շարժվում են աստղերը։”
    Hermann Hesse, Steppenwolf

  • #12
    Hermann Hesse
    “Արարված ամեն ինչ, տեսքով նույնիսկ ամենաանմեղը, արդեն իսկ մեղավոր է, արդեն իսկ բազմաձև է, նա նետված է կազմավորման անմաքուր հոսքի մեջ և այլևս երբեք չի կարող լողալ դեպի ետ` հոսանքին հակառակ։”
    Hermann Hesse, Steppenwolf

  • #13
    “Կապույտ երինջների
    արձակ նախիրն ազատ
    ճարակում էր մեհյանի
    շուրջը։”
    Armen of Armenia, Մայրենիք. Դրոշ

  • #14
    Արմեն Օհանյան
    “Բոլորը կարծում են, թե քնում են իրար հետ, ուրեմն միասին են, բայց դուք գիտեք, որ միասին են անքունները։”
    Արմեն Օհանյան, Կիկոսի վերադարձը

  • #15
    “~
    Ամենատխուրը
    փողոցի վառվող լապտերն է առավոտյան,
    որը մոռացել են անջատել...”
    Զարուհի Բաթոյան, Անմոռուկ

  • #16
    Levon Khechoyan
    “Մի օր գործի պարզություն սիրողները պարանի ծայրին քար են կապել ու նետել լճի խորքը։ Կույրերը պարանը բռնած եկել են ու ջրի վրա քայլելով գնացել ու գնացել են։ Ափին կանգնածները այնքան են նայել նրանց հետևից, մինչև որ հոգնել են, մի քանիսը նույնիսկ ձանձրացած թողել, տուն են գնացել։ Տիրանն ու Չինարը այլևս չեն վերադարձել, իսկ այդ լիճը մի ափով միանում էր հորիզոնին, հետո ձուլվում երկնքին։”
    Levon Khechoyan, Խնկի ծառեր

  • #17
    Hovhannes Grigoryan
    “Եվ երբեք ես ու դու այսքան
    երջանիկ չենք եղել,
    թեև դուրս էինք մնացել
    համարակալվածների
    թվից։
    Որովհետև
    դատապարտված ենք
    վերացման․․․”
    Hovhannes Grigoryan, Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ

  • #18
    Hovhannes Grigoryan
    “ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԹԵՄԱՅՈՎ

    «Ի՞նչ եմ ուզում դառնալ»
    թեմայով
    դպրոցական շարադրության
    մեջ
    ընդամենը մի տող․
    «Ուզեմ չուզեմ՝
    թագավոր»
    գրել էր
    թագավորի տղան։”
    Hovhannes Grigoryan, Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ

  • #19
    Ernest Hemingway
    “— Չե՞ս կարող թողնել, որ մարդ հանգիստ մեռնի, պետք է անպայման պիտակնե՞ր կպցնես։ Ինչ օգուտ, որ ինձ վախկոտ ես անվանում։”
    Ernest Hemingway, The Snows of Kilimanjaro and Other Stories

  • #20
    George Orwell
    “― Մարդ ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա, Ուի՛նսթըն։
    ― Նրան տառապանք պատճառելով։
    ― Իրավացի եք։”
    George Orwell, 1984

  • #21
    Əkrəm Əylisli
    “Եթե յուրաքանչյուր նահատակված հայի համար ընդամենը մեկ մոմ վառեին, այդ մոմերի ցոլքերը Լուսնի լույսից ավելի պայծառ կլինեին։”
    Akram Aylisli, Каменные сны

  • #22
    J.D. Salinger
    “Պատճառն այն է, որ շատ բան գիտի թատրոնի, պիեսների ու գրականության մասին։ Եթե ինչ-որ մեկը շատ բան գիտի նման բաների մասին, երկար ժամանակ է պետք՝ պարզելու՝ իսպապես հիմար է, թե ոչ։”
    J.D. Salinger, The Catcher in the Rye

  • #23
    Vahagn Mughnetsyan
    “— Երբ մարդկային արատները փոխարինում են մարդկային առաքինություններին և օրենքի ուժ են ստանում՝ դա արդեն քաղաքակրթություն է,— բացատրեց Անմխիթար֊Եկվորը։”
    Vahagn Mughnetsyan, Եկվորներ

  • #24
    Garous Abdolmalekian
    “Ուսիս խփեցիր,
    որ մենությունս թափ տաս –
    Սիրտդ ինչո՞վ է ուրախ
    ձնեմարդու ուսերից ձյունը թափ տալո՞վ։”
    Garous Abdolmalekian

  • #25
    “ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ,
    ՈՎ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՇՈՒՏ ՏՈՒՆ ԴԱՌՆԱԼ

    Շատ անհեթեթ է
    երեկոյան տուն գնալ
    առավոտյան դուրս գալ –
    Մենք
    պիտի
    տարբերվենք
    արևից։”
    Rasoul Yunan

  • #26
    Antoine de Saint-Exupéry
    “Մենք դադարեցինք տալ։ Իսկ եթե որոշում եմ տալ բացառապես ինքս ինձ, ապա ոչինչ չեմ ստանում, որովհետև չեմ կառուցում ոչ մի բան, որի մի մասը կարող էի դառնալ, ասել է թե՝ ոչինչ եմ։ Ու եթե գան՝ ինձնից պահանջելու, որ կյանքս զոհեմ՝ հանուն ինչ-ինչ շահերի, ես կհրաժարվեմ այդ անել։ Շահն առաջին հերթին պահանջում է ապրել։ Սիրո այդ ի՞նչ պոռթկում պետք է արդարացնի իմ մահը։ Մեռնում են հանուն տան։ Ոչ հանուն իրերի ու պատերի։ Մեռնում են հանուն տաճարի։ Ոչ հանուն քարերի։ Մեռնում են հանուն ժողովրդի։ Ոչ հանուն ամբոխի։ Մեռնում են հանուն Մարդու, եթե նա է Համայնքի հիմնասյունը։ Մեռնում են միայն հանուն այն ամենի, ինչ ի զորու է ապրեցնել։”
    Antoine de Saint-Exupéry, Pilote de guerre

  • #27
    Antoine de Saint-Exupéry
    “Ի՞նչ իմաստ ունի՝ մեղադրել անհատներին։ Անհատները լոկ ուղիներ են ու անցումներ։ Ես այլևս չեմ կարող սառած գնդացիրներս պատճառաբանել պաշտոնյաների անփութությամբ, բարեկամ ժողովուրդների բացակայությունը՝ վերջիններիս եսասիրությամբ։ Պարտությունը, անշուշտ, առանձին անհատների թերացումներով է արտահայտվում։ Բայց մարդկանց քաղաքակրթությունն է կերտում։ Եթե այն քաղաքակրթությունը, որի զավակն եմ ես ինձ համարում, վտանգված է առանձին անհատների տկարության պատճառով, ես իրավունք ունեմ ինքս ինձ հարց տալու, թե ինչու է այդ քաղաքակրթությունն այդպիսի մարդիկ կերտել։”
    Antoine de Saint-Exupéry, Pilote de guerre

  • #28
    Antoine de Saint-Exupéry
    “Եթե ես ինձ արդարացնելու համար դժբախտություններիս պատճառը ճակատագրի մեջ եմ փնտրում, կնշանակի՝ ես ինձ սարքում եմ ճակատագրի հլու կամակատար։ Եթե ես դժբախտություններիս պատճառը դավաճանության մեջ եմ փնտրում, կնշանակի՝ ես ինձ սարքում եմ դավաճանության հլու կամակատար։ Բայց եթե սխալի պատասխանատվությունը ինքս ստանձնեմ, դրանով ես իմ՝ մարդու իշխանությունը կպաշտպանեմ։ Ես ունակ եմ ներգործելու այն երևույթի վրա, որի մի մասնիկն եմ։ Ես մարդկանց հանրության մի մասնիկն եմ։”
    Antoine de Saint-Exupéry, Pilote de guerre

  • #29
    “— Վլադիմիր, ես այնպիսի բան եմ արել, որ գրական գործակալները հազվադեպ են անում. ես քո ձեռագիրը միաժամանակ ուղարկել եմ Ամերիկայի յոթ խոշոր հրատարակիչների։

    — Եվ ի՞նչ։

    — Այն, որ յոթն էլ պատասխանեցին մերժումով, մի քանիսը՝ անմիջապես, մի քանիսը՝ հետո, բայց մերժեցին։

    Հիշում եմ, որ այդ խոսքերի ընթացքում երկու զգացում ապրեցի՝ հիասթափություն և թեթևացում։

    — Նշանակում է, վե՞րջ։

    — Նշանակում է, որ քո գիրքը կդառնա բեսթսելլեր։”
    Վլադիմիր Պոզներ, Հրաժեշտ Պատրանքներին

  • #30
    Վարդգես Պետրոսյան
    “Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:”
    Վարդգես Պետրոսյան



Rss
« previous 1