Ինչու ես տխուր Quotes
Ինչու ես տխուր
by
Սեյրան Գրիգորյան30 ratings, 4.23 average rating, 4 reviews
Ինչու ես տխուր Quotes
Showing 1-30 of 38
“Մոռանալը հեշտ է, երբ դա քեզ չի վերաբերում:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Մարդ կա դիմացինին մի կտոր հաց է տալիս, որ իր բարեկամը դարձնի, մարդ էլ կա իր բարեկամին հաց է տալիս, որ իր ստրուկը դարձնի:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Արդարությունը պաշտպանե՛ք արդարադատության պաշտպաններից և հենց դրանով պաշտպանած կլինեք արդարադատությունը:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Անկեղծության մասին աշխարհում գրածներից սարեր են կուտակվել, այնինչ դրանից անկեղծությունը քիչ է շահել:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Կյանքը պայման է՝ մահից առաջ քեզ փորձելու, թե դու ով ես և ինչ արժես:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Սկզբում ես ենթադրում էի, իսկ այնտեղ ավելի համոզվեցի, որ նա հեղափոխական է դարձել միմիայն մի նպատակով՝ իշխանության գլուխ անցնելու: Եվ նա սոցիալիզմի անվտանգության անունից սկսեց ոչնչացնել, մաքրել այն ամենը, ինչ կարող էր իշխելուն խանգարել: Աշխարհը մաքրել մարդուց: Ոչ ոք սոցիալիզմին, այս երկրին այնքան վնաս չի տվել, ինչքան նա: Նա, կազմակերպված, պետական օրենքի ու քաղաքականության աստիճանի բարձրացրած, սկսեց ոչնչացնել հեղափոխության ծիլերը, հենց հեղափոխության գաղափարը, որովհետև լավ գիտեր, որ ծաղիկը վտանգավոր չէ, եթե այն արմատ չունի, և ի պատիվ այդ մեծ գործի` ամբողջ երկիրը ծածկեց համակենտրոնացման ճամբարներով, դիակներով և իր հուշարձաններով: Որովհետև նա գիտեր՝ մի Ստալինը քիչ է, հարկավոր է, որ ամեն մի գյուղ ու քաղաք, ամեն մի տուն ունենա իր ստալինը, որ իր ստալինականությունից ոչ ոք դուրս չմնա: Գիշերը նրա հուշարձանը շունչ էր առնում, շրջում բոլորի տներով ու հոգիներով և ստիպում, որ ամեն ինչ ընկեր Ստալին դառնա: Ստալինը մեր երակներով հոսում է և դեռ շատ կհոսի նույնիսկ նրանց մեջ, ովքեր դեռ չեն ծնվել: Նա անգամ մեռած ժամանակ մեզ հետ քնում է, արթնանում, թույլ տալիս կամ արգելում, հրամայում կամ բղավում, թելադրում անհերքելի ճշմարտություններ: Եվ նա դեռ կշարունակի ապրել, քանի դեռ չենք մաքրվել նրանից, որովհետև Ստալինը կարող է ապրել միմիայն մեր պղտոր արյան մեջ: Մենք դեռ լավ չգիտենք, թե ինչպիսին է մեզ ցանկացել տեսնել այդ կինտոն, և ինչպիսին ենք դարձել մենք: Միայն վստահ կարելի է ասել՝ Ստալինը մենք ենք, քանի մեր միջից մինչև վերջ չենք մաքրել նրան: Նա ցանկացավ մեր ներսը մաքրել, որպեսզի այնտեղ միմիայն ստալինական թույնով լի արյունը լցնի:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Երջանկությունը գանձ է, որը թաղված է բոլորիս համար անհայտ տեղում, մենք դատապարտված ենք այդ երջանկությունը որոնելու, երջանկությունն ընդամենը ապրելու պատրվակ է:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Ժամանակներն անհասկանալի ու շատ բարդ են: Եվ այս ժամանակներում, որպեսզի բարին պահպանվի, հարկավոր է երեխաներին սովորեցնել ամեն ինչ տեսնել ճիշտ այնպես, ինչպես որ այն կա` իր դաժանություններով, խաբկանքներով, անիմաստությամբ, ստորություններով: Եվ միայն փորձությունների միջով անցնելուց հետո բարին, խիղճը, ճշմարտությունը, գաղափարը և մարդկային մյուս բարեմասնությունները կարժեքավորվեն: Թե չէ խաղալ հանուն խաղի ստորություն է: Մեր օրերում բարին երբեմն այնքան թույլ է, որ նույնիսկ ամենաթեթև քամուց սկսում է մրսել, դողալ, մահու չափ հիվանդանալ, ջերմել, անգամ մեռնել: Ապրում ես ու չկաս: Բոլորի հետ քնում, արթնանում, աշխատում ես, բայց քո գոյությունը փուչ է, անէություն: Իսկ փրկությունը միակն է այսօր. քաշվես ինքդ քո պատյանի մեջ ու ամեն կերպ պահպանես էությունդ, թե չէ որ տեղն իմացան, որ գլխի ընկան՝ այնտեղ «ավելորդություն» կա, կպոկեն ու իրենց ցեխոտված ոտքերի տակ տրորելով կոչնչացնեն:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Թե հավատաս մարդուն, դու կգտնես նրան, չհավատաս, մեկ է, աշխարհ անցնես չես գտնի:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Ա՜խ, մարդի՛կ, մարդի՛կ, ինչպե՞ս չգիտեք, ինչպե՞ս չեք հասկանում, որ այդ հզոր էակը` մարդը, նաև թույլ է և միշտ էլ կարոտ է մարդու կարեկցանքի:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Միայն իր հողում մարդը կարող է երջանիկ լինել, մնացած տեղերում նա հյուր է, և ամեն ինչ խաբկանք է:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Ի՞նչ կարող է տալ այն քաղաքը, որից քեզ համար ոչինչ հարազատ չի մնացել, որի համար դու նույնչափ օտար ես, ինչքան ասենք անգլիացին կամ ֆրանսիացին: Դու նրա համար չկաս, ինչքան էլ կոկորդդ պատռես, թե կարոտել ես:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Խելոք լինելու համար շատ են հիմար, սակայն դա չի խանգարում, որ հենց դրանցպեսները մնացածներին սովորեցնեն ապրելու և մեռնելու «վեհ» ձևերը:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Մենակությունը երդվել էր, որ նրան երբեք մենակ չի թողնի:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Ճշմարտությունը միգուցե լավ բան է, բայց եթե այն պետք չէ ոչ մեկին, գրոշ էլ չարժի:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Սկզբից լավություն ես անում իբր անշահախնդիր, հետո լավություն ես անում լավության դիմաց, հետո դիմացինիդ հասկացնում ես, որ վատություն չես ուզում անել՝ անկախ նրանից՝ դու դա կարո՞ղ ես, թե՞ ոչ, և դա նրա համար դառնում է լավություն:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Սուտը մեր գլխավերևում արևի փոխարեն մեզ պահում-պահպանում է, ջերմացնում, իշխանություն և փառք պարգևում: Սուտը չեն հնարել, այդ սուտն է մեզ հնարել: Նա մեզ թելադրել է ստրկանալ: Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք նրա պաշտպանությանն ապավինել: Սուտը հրաշքներ չի գործում, բայց հանուն ստի մենք ինչ տեսակի «հրաշք» ասես չենք գործում, ինչ տեսակի հրաշք ասես չենք հնարում, անգամ պատրաստ ենք հանուն այդ ստի զոհվելու, հանուն այդ ստի զոհաբերելու ամեն ինչ։ Եվ դա դառնում է ապրելու հիմնական իմաստը:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Կարծում ես՝ քծնելը հե՞շտ գործ է: Շողոքորթելուց առաջ պետք է միշտ բարձրաձայն հայհոյել շողոքորթությունը: Միայն այդ ժամանակ այն կիմաստավորվի, կարժեքավորվի և կարժանանա հասարակական բարձր գնահատականի: Ամեն հասարակություն արժանի է իր իսկ ստեղծած ստերին: Իսկ դու գիտե՞ս, թե սուտն ինչու է հզոր, չգիտես: Սուտը ուժեղ է, որովհետև այն ամեն օր է ծնվում, իսկ ճշմարտությունը՝ մեկ անգամ:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Մարդու դժբախտությունը մարդ ծնվելու մեջ չէ, այլ դժբախտ ծնվելու: Իսկ դժբախտ ծնվելիս էլ փրկություն չունես դրանից:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Հասարակությանը պարբերաբար սիրահետում են իրենց նպատակներին հասնելու համար: Իհարկե, այդ ամենը արվում է հանուն հասարակական շահի, իսկ հասարակությունը, իր հերթին առանձանապես չդիմադրելով, տրվում է իրեն սիրահետողներին: Այդպիսին է հասարակությունը։ Պատահում է, որ հասարակությանը բռնաբարում են, իսկ նա չի էլ դիմադրում, այլ հարմար դիրք է ընդունում, որ դրանից ավելի մեծ հաճույք ստանա: Իսկ սիրահետողներն ու բռնաբարություն կատարել ցանկացողները քիչ չեն:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Կյանքում կարևորն անկկեղծությունը չէ, այլ անկեղծ խաղալը:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Որպեսզի սեփական պատիժը գոնե քիչ թեթևացնի, մարդն իր կյանքը լցնում է սարքովի հիմարություններով, սարքովի գաղափարներով, սարքովի զգացումներով, սարքովի երջանկությամբ։”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Աշխարհում ամենամեծ սուտը բնավ էլ սուտ չէ, այլ մարդու հնարած հեքիաթն է իր մասին, որը վեր է հանել ամեն ինչից ու երկրպագում է: Այդ հեքիաթը մեկ երևում է կրոնի, մեկ գաղափարի, մեկ անմահության և ինչ տեսքով ասես, որ չի երևում:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Շատ փող ունեցողի աչքերը հաշվելուց է ցավում, չունեցողինը՝ չունենալուց:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Տեսնես ի՞նչ հրաշքներից է ձուլված կինը՝ այդ խելակորույս, այդ մոգական, այդ աստվածաշունչ էակը։ Եվ չկա մի ուժ, որ դիմանա, չխոնարհվի այդ տարօրինակ էակի առաջ:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Աշխարհը գոյություն ունի, որովհետև կինն է այդպես ցանկանում:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Սիրի՛ր մարդկանց, բայց սիրելուդ չափ էլ զգու՛յշ եղիր նրանցից: Ընկերն էլ է մարդ, թշնամին էլ:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Անտեր ես, անտերի տերը անտերությունն է:”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“էս հիմնարկում շատ բան ականջովդ կընկնի, աչքովդ անց կկենա, իմացա՛ծ եղիր՝ ո՛չ լսել ես, ո՛չ տեսել։ Բալա՛ ջան, երբեմն լսելն ու տեսնելն ավելի վտանգավոր է, քան հանցանք կատարելը։”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
“Ով ճահճից չի փրկվել, չի հասկանա, թե ինչ է նշանակում ամուր գետինը։”
― Ինչու ես տխուր
― Ինչու ես տխուր
