Find & Share Quotes with Friends

 

 (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)

“Սկզբում ես ենթադրում էի, իսկ այնտեղ ավելի համոզվեցի, որ նա հեղափոխական է դարձել միմիայն մի նպատակով՝ իշխանության գլուխ անցնելու: Եվ նա սոցիալիզմի ան­վտանգության անունից սկսեց ոչնչացնել, մաքրել այն ամենը, ինչ կարող էր իշխելուն խանգարել: Աշխարհը մաքրել մարդուց: Ոչ ոք սոցիալիզմին, այս երկրին այնքան վնաս չի տվել, ինչքան նա: Նա, կազ­մակերպ­ված, պետական օրենքի ու քաղաքականու­թյան աստի­ճանի բարձրացրած, սկսեց ոչնչացնել հեղա­փոխության ծիլե­րը, հենց հեղափոխության գաղափարը, որովհետև լավ գիտեր, որ ծաղիկը վտանգավոր չէ, եթե այն ար­մատ չու­նի, և ի պատիվ այդ մեծ գործի` ամբողջ երկիրը ծածկեց համակենտրոնաց­ման ճամբարներով, դիակ­նե­րով և իր հուշարձաններով: Որովհետև նա գի­տեր՝ մի Ստա­լինը քիչ է, հարկավոր է, որ ամեն մի գյուղ ու քա­ղաք, ամեն մի տուն ունենա իր ստալինը, որ իր ստալի­նա­­կանու­թյունից ոչ ոք դուրս չմնա: Գիշերը նրա հու­շար­ձանը շունչ էր առնում, շրջում բոլորի տներով ու հոգիներով և ստիպում, որ ամեն ինչ ընկեր Ստալին դառնա: Ստալինը մեր երակներով հոսում է և դեռ շատ կհոսի նույնիսկ նրանց մեջ, ովքեր դեռ չեն ծնվել: Նա անգամ մեռած ժամանակ մեզ հետ քնում է, արթնա­նում, թույլ տալիս կամ արգելում, հրամայում կամ բղավում, թելադրում անհերքելի ճշմարտություն­ներ: Եվ նա դեռ կշարունակի ապրել, քանի դեռ չենք մաքրվել նրանից, որովհետև Ստալինը կարող է ապրել միմիայն մեր պղտոր արյան մեջ: Մենք դեռ լավ չգի­տենք, թե ինչպիսին է մեզ ցանկացել տեսնել այդ կինտոն, և ինչպիսին ենք դարձել մենք: Միայն վստահ կարելի է ասել՝ Ստալինը մենք ենք, քանի մեր միջից մինչև վերջ չենք մաքրել նրան: Նա ցանկացավ մեր ներսը մաքրել, որպեսզի այնտեղ մի­միայն ստալինա­կան թույնով լի արյունը լցնի:”

Սեյրան Գրիգորյան, Ինչու ես տխուր
Read more quotes from Սեյրան Գրիգորյան


Share this quote:
Share on Twitter

Friends Who Liked This Quote

To see what your friends thought of this quote, please sign up!

0 likes
All Members Who Liked This Quote

None yet!


This Quote Is From

Ինչու ես տխուր Ինչու ես տխուր by Սեյրան Գրիգորյան
30 ratings, average rating, 4 reviews

Browse By Tag