Սպանիա Quotes

Rate this book
Clear rating
Սպանիա Սպանիա by Kostan Zaryan
12 ratings, 4.58 average rating, 3 reviews
Սպանիա Quotes Showing 1-5 of 5
“Բայց մինչ մեր կղերական պատմաբանները, այնքան սահմանափակ և այնքան անտաղանդ, դարերով շարունակ վերք են քերել, իրենց գրչի ծայրը արյունի ու թարախի մեջ թաթախել, հայ սիրտը սարսափով լեցրել և դրանով պատճառ եղել, որ ժողովուրդը համակերպվի և ոչխարանա ուրիշ ավելի և ավելի մեծ սարսափների առջև, Սպանիան բախտն է ունեցել զերծ մնալու ագռավների այդ գրականությունից: Գրեթե:
Ամենախավար օրերին իսկ նա դյուցազներգել է թրթռուն պողպատե խոսքերով: Մնացել է, տևել է, հզոր, ներքնապես անկախ, ըմբոստ:
Հաղթել է, որովհետև երբեք չի կասկածել, որ պիտի հաղթե:”
Gostan Zarian, Սպանիա
“Իր պտուղները, իր ջուրերը, իր գինիները... Նրանք եւս մասնակցում են իր հոգեկան կյանքին, իր մշակույթի, իր աշխարհազգացողության անհրաժեշտ եւ անբաժանելի մասն են կազմում:
Սպանիական գինիում ոգեղենության ենթարկված են հողերի տենչը եւ արեւի ջերմությունը: Նա խորհրդանշան է, դիոնիսյան միջոց՝ կյանքի արարողության մասնակցելու համար: Հրավառ արեւների կրակը եռում է Ալիկանտիի եւ Մալագայի խաղողների մեջ, ջերմ պսպղանք է տալիս նրանց թափանցիկ բյուրեղներին, եւ այն մեղմ բոցավորումը, որ ճզմվելուց հետո երգ է տարածում մեր զգայնության մակերեսին եվ բաց անում մեր հաճելի հիշողությունների փղոսկրե դռները:”
Kostan Zarian, Սպանիա
“Ամեն անգամ, երբ մարդ կորցնում է անհատական խորությունը, մտնում է դրսից եկող հոսանքի մեջ, թողնում է ինքն իրեն, որ ապրի, ընդունում է առանց դիմադրության պարտադրած լինելիության ձևը և կերպը, հարմարվում, կապիկ դառնում՝ ստեղծվում է քաոս: Մանավանդ, երբ այդ պատահում է ժողովուրդների հետ: Քաոսի քանդիչ բնույթը հենց դրանում է կայանում... Քաոսը վերջ է գտնում, երբ ժողովուրդը հիանալի ճիգով վերադարնում է իր պարին: Դառնում է ինչպես մանուկ, վերադառնում է իր ռիթմը...”
Kostan Zarian, Սպանիա
“Սպանիան բազմազան է, բարեբախտաբար: Ամեն գավառ իր կենտրոնն ունի, իր մայրաքաղաքը: Նա մեկ գլխով չի ապրում, ինչպես Ֆրանսան իր Փարիզով, որ հրաշալի կերպով ծածկում է ֆրանսական մտքի եւ ոգու մինակությունը, ի մի ժողովում բոլոր մանրությունները եւ հոյակապ շենքի հավասարակշռված եւ ներդաշնակված բնույթ տալիս վեհերոտ մի աղքատության: Սպանիան չափազանց հարուստ է եւ անհատապաշտ՝ այդպիսի մի խաբեության ետեւ ծածկվելու համար: Իրական սպանիացու համար, եթե ուզում եք, միակ մայրաքաղաքը իր գյուղն է, բայց՝ գյուղ, ուր ապրում է ներուժորեն ամբողջ երկրի և ամբողջ ժողովրդի ոգին:
Եվ եթե Ալկալայի փողոցը լի է երիտասարդ բերկրանքով, այդ ոչ իսկ նշանակում է, որ ամբողջ Սպանիան լի է այդ բերկրանքով:Բայց այդ նշանակում է, որ առաջակայմի մոտ կանգնած նավավարների աչքերի առջեւ ծովը հանգիստ է, բռնած ճամփան վստահ եւ հստակ, առագաստները ուռած եւ մարդիկ իրենց տեղը: Այդ նշանակում է, որ նրանք տեղ ունեն գնալու, և որ նրանք գնում են: Ու կարեւորը այդ է ու միայն այդ է:
Ժոդովուրդներր երիտասարդ են, երբ նրանց ոգին նավարկում է:”
Kostan Zarian, Սպանիա
“Եվրոպական գրեթե բոլոր մեծ քաղաքները տխուր են: Փարիզը իր ֆրանկի մտահոգություններով եւ իր անդադրում քաղաքական ու կանացի վախերով իսկական ուրախությունից զուրկ է. նա իր սրտի կոշտաթյունը և իր վաշխառու դեմքի սփրթնածությունը աշխատում է թաքցնել շինծու ժպիտի տակ, բայց ամեն մի քիչ ու շատ զգայուն մարդ զգում է, որ այդ ժպիտը բնական չէ, որ նա պատրաստ է ամեն մի վայրկյան փոխվելու ատելության, թշնամության եւ այն բիրտ անսրտության, որ հատուկ է ֆրանսացիին: Նուրբ Ռիլկեի մահ լացող Փարիզը վերջ ի վերջո այդ է:
Լոնդոնը թաղված է իր գոռոզության եւ իր մշուշների մեջ Հռոմը տանջվում է կայսերապաշտական մեծամտությունով: Վիեննան, անմարմին այդ մեծ գլուխը,մելամաղձոտ է եւ թշվառ: Մադրիդը զվարթ է:
Ոչ թե թեթեւամիտ, ցուցամոլ այն զվարթաթյամբ, որ գալիս է կյանքի անբովանդակությունից, այլ այն առողջ կայտառ, բնական զվարթությամբ, որ տալիս է ապագայի վստահությունը: Փայլփլուն աչքերը բացված վաղվան վրա: Անշուշտ Սպանիան անիծյալ վերջին մեծ պատերազմին չի մասնակցել:Նրա խիղճր հանգիստ է: Նա, մյուս մեծ պետությունների նման, ուրիշների զոհաբերությունները եւ մարտիրոսությունը չի շահագործել. ոչ ոքի չի խաբել եւ ժողովուրդների դիակները չի կողոպտել: Մարդկային իդեալի մեծագույն արժեքները չի կեղծել եւ այսօր հանգիստ սրտով կարող է ժպտալ, ծիծաղել, ուրախանալ: Մինչ արդի եվրոպական մարդկությունը զրկված է այդ ուրախությունից, որովհետեւ նրա գլխի վրա կախված է ձանրաձանր մի անեծք, մի պատիժ, որ վերջ ի վերջո պիտի զգետնի նրան, տապալի եւ բարոյական փոշիներին հանձնի:
Այդ այնքա՜ն պարզ է:”
Kostan Zarian, Սպանիա