Ախպարները Quotes
Ախպարները
by
Նարեկ Գալստյան6 ratings, 4.33 average rating, 1 review
Ախպարները Quotes
Showing 1-6 of 6
“... ընդամենը մի քանի ամիս առաջ կառուցված իրենց բոլոր երազանքները, նպատակները անվերադարձ խորտակվեցին այն վայրկյանին, երբ նավի վրա գտնվող ժպտադեմ խորհրդային ագիտատորներին փոխարինեցին ամենազոր ԿԳԲ-ի աշխատողները՝ իրենց ձեռքից վերցնելով ողջ սնունդը պատճառաբանելով, թե նոր՝ խորհրդային հայրենիքում իմպերիալիստական երշիկի և պանիրի, առավել ևս պահածոյի կարիք չի զգացվի, իսկ մինչև հասնելն էլ խորհուրդ տվեցին օգտվել գարու հացից ու շիլայից, որից այնպիսի հոտ էր գալիս, կարծես իրենց հարազատ Նիկեայի աղբանոցն էր հայտնվել շոգենավի վրա: Ամուսնու՝ Տիգրանի առարկությանն ի պատասխան, թե երշիկն ուտելու համար է, ոչ թե գաղափարական պայքարի, ԿԳԲ-ի՝ ազգությամբ հայ, երկար ու չոր դեմքով մայորը հարցրեց վերջինիս անունը, բնականաբար, նրա սառը հայացքը խոստացավ տեղ հասնելուն պես ամեն ինչ անել, որ «իմպերիալիստների» այս ընտանիքը հայտնվի Սիբիրի «հյուրընկալ» տայգաներում:”
― Ախպարները
― Ախպարները
“Փոքրիկ Գրիգորի լացը հասնում էր գրեթե կառամատույց։ Նա լաց էր լինում ոչ նրա համար, որ երեխա էր ու պետք է լաց լիներ, այլ որովհետև պարզապես սոված էր։ Նրա խոշոր աչքերն ու վտիտ ծնոտը դողում էին նյարդային կծկումներից՝ միաժամանակ արտաբերելով այդ օրերին «մամայից» հետո սովորած իր երկրորդ բառը ՝ հաց։”
― Ախպարները
― Ախպարները
“... մի գեղեցիկ օր էլ գնացել էի կոլխոզի ժողովի, որտեղ պետք է որոշվեր կովերի տարեկան կաթնատվության պլանը։ Թե ինչպես կարելի է պլանավորել նման բան, մինչև հիմա չեմ հասկացել, բայց մեր երկիրն աշխարհում հայտնի է իր ակնհայտ անտրամաբանական որոշումներով։”
― Ախպարները
― Ախպարները
“Նրանց մեղսագրվել է լրտեսություն այնպիսի երկրների օգտին, որոնց տեղը քարտեզի վրա դժվար գտնեին, իսկ շատերն էլ չէին լսել, որ աշխարհում նման պետություններ կան։ Օրինակ, մեկին, ասել էին, որ ինքը Թուրքիայի շպիոն է, խեղճ մարդը լացել էր ու խնդրել իր համար բացառություն անել ու «այլ երկրի հատուկ ծառայությանը կցել»։ Ամենակարող ՊԱԿ-ի աշխատակիցը խղճացել էր գյուղացուն և նրան գնդակահարության ուղարկել իբրև իմպերիալիստական Շվեդիայի լրտես։”
― Ախպարները
― Ախպարները
“Ոչ ոք չէր սպասում, որ դեռ չհասած հայրենիք, արդեն սոված կմնան...
Իսկ նավը շարունակում էր լուռ սահել ծովի ալիքների վրայով ու ծանրորեն առաջանալ դեպի այդքան սպասված հայրենիք, որ միգուցե իրենց առանձնապես չէր էլ սպասում...”
― Ախպարները
Իսկ նավը շարունակում էր լուռ սահել ծովի ալիքների վրայով ու ծանրորեն առաջանալ դեպի այդքան սպասված հայրենիք, որ միգուցե իրենց առանձնապես չէր էլ սպասում...”
― Ախպարները
“Դեռ նոր իջնող երեկոյան մութը ստվերել էր Վարդուհու գեղեցիկ դեմքը, որը տներից եկող լուսավորությունից մերթ ընդ մերթ ավելի էր գեղեցկանում: Վարդուհին ձուլվել էր իր հարազատ փողոցներին, դարձել նրանց մի քարը, ստվերն ու լույսը: Վարդուհին ինքը Աթենքն էր, Աթենքը՝ ինքը: Աթենքն ասես խնդրում էր Վարդուհուն, աղաչում ազատել իրեն, պարգևել երբեմնի փառքն ու շքեղությունը, վերադարձնել անվերջանալի գիշերների, պարերի ու անիսոնի օղիով արբեցած երիտասարդների ուրախ երեկոները, որտեղ վտակի պես հոսում էր գինին, բուրում էր համադամ սուվլակին, և որտեղ բոլորը երջանիկ էին,,,”
― Ախպարները
― Ախպարները
