Խաղաղություն պատերազմից առաջ Quotes
Խաղաղություն պատերազմից առաջ
by
Մկրտիչ Սարգսյան5 ratings, 4.20 average rating, 0 reviews
Խաղաղություն պատերազմից առաջ Quotes
Showing 1-5 of 5
“Ահեղ տառապանքը, երկվությունների անհաղթահարելի արգելքները, այսինքն հոգու ներսում ընթացող սրբությունների այս մենամարտը կարող է լիցքաթափվել միայն այն ժամանակ, երբ միտքը անվերապահորեն ընդունում է խստագույն դատավճիռը, թե՝ հայրենիքը թանկ է սեփական կյանքից։ Երբ հայրենասիրական կոչը դառնում է գիտակցված սկզբունք։ Գեղարվեստական որոշ ստեղծագործությունների հերոսները մարդկային նման հոգեվիճակները շատ հեշտ, շատ դյուրին են հաղթահարում։ Հոգեկան վերլուծության, ինքնանալիզի փոխարեն, ընթերցողին հրամցվում է հայրենասիրական մերկ, իմաստավորված լոզունգը։ Ստացվում է այնպես, որ կյանքը շատ էժանագին մի բան է և կարելի է առանց երկար ռւ բարակ մտածելու դնել Հայրենիքի փրկության զոհասեղանին։ Ստացվում է տպավորություն, թե մեռնելը հիանալի բան է, իսկ այ, ապրե՜լը առանձնապես մի բան չէ։ Հարկավոր է մեռնել, ուրեմն, մեռիր։ Եվ մեռնում են թղթե հերոսները։ Մեռնում են արտակարգ հեշտությամբ, ժպտալով, առանց մտահոգվելու, որ կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ։ Գեղարվեստական մտածողության նման ենթատեքստը, գրողի կամքից անկախ, դառնում է վայրի, բիրտ ատելություն կյանքի և կենսասիրության նկատմամբ և էժանագին, թեթևսոլիկ, այսինքն, չիմաստավորված սեր՝ հայրենիքի հանդեպ։”
― Խաղաղություն պատերազմից առաջ
― Խաղաղություն պատերազմից առաջ
“Քայլում են տղաները, և նրանց կոշիկների անհամաչափ քստքստոցը տրորում է մտքերս, վերադարձնում մորս գրկից դեպի իրականություն։ Եվ հարցականներն ավելանում են։ Որոշ է մեր ճանապարհը, իսկ ճակատագիրն՝ անորոշ։ «Կբացվի՞ տունդարձի այս խաղաղ ճամփան նորից իմ առջև, կբերի՞ ինձ տուն, թե՞...»։ Ամենամեծ հարցականը ընկած է երկու ամենանվիրական զգացմունքների միջև։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, պատրաստ եմ կյանքս նվիրաբերել նրա փրկությանը։ Պատրաստ եմ։ Սակայն զոհվել չեմ ցանկանում։ Աշխարհում իմ ամենամեծ սերը իմ հայրենիքն է։ Իսկ բնության ամենաթանկ պարգևը՝ իմ կյանքը։ Օգնիր ինձ, տե՜ր իմ, հաշտեցրու ինձ՝ ինձ հետ։ Օգնիր ինձ, որպեսզի հայրենիքի սերը կարողանա մարտի տանել ինձ։ Արա այնպես, որ ես չենթարկվեմ մահին և սպանվելիս անգամ տոնեմ կյանքի հաղթանակը։”
― Խաղաղություն պատերազմից առաջ
― Խաղաղություն պատերազմից առաջ
“Հերոսության գաղտնիքը հարկավոր է որոնել այնտեղ, ուր պարտականությունը դառնում է գիտակցված անհրաժեշտություն, երբ զինվորը կատարում է իր պատմական մեծ ծառայությունն առանց կեցվածքի, առանց «տեսնելու և նկատելու» իր աշխատանքի ողջ հերոսականությունը։”
― Խաղաղություն պատերազմից առաջ
― Խաղաղություն պատերազմից առաջ
“Նրանից հնություն է բուրում. հեռուներից, դարերից եկող մի բուրմունք, որը ոչ մի ածականով չես բնորոշի, որի մեջ մամռած քարերի, սրբազան նշխարի, աստվածախոս շարականների, խնկի և էլի հին, շատ հին ժամանակները հիաշատակող բուրմունք կա։ Հանկարծ ինձ թվում է, թե այս պառավը մի ութ-ինն հարյուր տարեկան հնություն է, մի վանք, մի խաչքար, մոմերի կաթիլներից կշտացած մի աշտանակ, մի մոմակալ։ Զարմանալի դուրեկան մի բուրմունք, որ հետագայում ես շնչել եմ, երբ մտել եմ Գեղարդավանք կամ Էջմիածնի մայր տաճարը։”
― Խաղաղություն պատերազմից առաջ
― Խաղաղություն պատերազմից առաջ
“Քիչ անց սայլը ժայռերի տակով ոլորվում է դեպի լեռները, իսկ քաղաքը դեռ չի արթնացել։ Պայթելու պատրաստ մի մեծ լռությամբ և հանդիսավոր սպասումով էր լցված լեռնաստանը, երբ արևը զրնգում է լեռներին և փշրվում աշխարհի վրա։ Արթնանում է լեռնաստանը․ Խենթ ուրախությամբ շառաչում է գետը, համբույրով զարթնում է հովը, ժպտում են ծաղիկները, թռչունները՝ երգում։ Ուռիները փեշերը վեր քշտելով, արագ մտնամ են ջուրը և սկսում լվացվել՝ մեծ լուսատուին պատշաճորեն դիմավորելու համար։ Տիեզերքի վարչապետի երևալուն պես պատվո պահակի նման անշարժանում են բարդիները։ Բոստաններում փայիփլում են բահերը և խրվում հողի կուրծքը ՝արև ներարկելու։”
― Խաղաղություն պատերազմից առաջ
― Խաղաղություն պատերազմից առաջ