Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն Quotes
Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
by
Հովհաննես Ղուկասյան3 ratings, 4.67 average rating, 1 review
Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն Quotes
Showing 1-4 of 4
“«Ամեն հողեղեն աստղ ունի երկնքում,- ասում էր հայրը,- արժանավոր մարդունը պայծառ է շողում, անարժանինը՝ և՛ կա, և՛ չկա... Աշխատե աստղդ միշտ պայծառ պահել»...”
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
“Վերջապես ի՜նչ են ուզում Մուհամեդով երդվող արնախում այդ գազանները, որոնց ՝ ինչպես և իրենց զոհերին, մի կյանքից ավելի չէ տրված ի վերուստ: Մի՞թե նրանք, ինչպես իրենց զոհերը, չեն կարող ապրել ճակատի քրտինքով, օգտվել արևալույսով, ծաղկով ու երգով լցված աշխարհից: Ինչո՞ւ են նրանք ծառայում մահին, անիրավությանը, արդարի արյունը թափելու, դարավոր սրբություններն ու ինչքը սեփականացնելու գազանային կրքերին: Սեփական երջանկության և փառքի համա՞ր: Բայց մի՞թե փառքի գործ է ոճրագործությունը, սո՛ւտը, կեղծի՛քը, հայրենագողությո՛ւնը: Մի՞թե երջանիկ կարող է լինել մարդկայնությունն ու հիշողությունը կորցրած, արյունով սնվող նենգ ավազակն ու լիրբ կողոպտիչը...”
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
“Սրբազան նահատակների, կիսակործան-ավերակ բերդերի և քաղաքների անվանց հորձապտույտից խռովահույզ, ավերակաց վրա արձանացած փոքրիկ հեծյալը անզոր էր զսպելու իր վաղահաս պատանեկության արդար հուզմունքը. «... Կռխ-բուլա՜ղ... Կարազիադի՜ն... Ի՞նչ գործ ունեն քոչվորական ցեղերի այդ օտարահունչ անունները այս սրբազան վայրերում... Նրանք նույիսկ Տղմուտին Աղ-չա՜յ են կոչել... Մինչև ե՞րբ պիտի այդ ամոթալի խարանը կրեն բյուր-բյուրավոր նահատակների արյամբ սրբագործված այս հողերը, որ հայ՛ոց են, խորին Հայաստան...»”
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
“Մեր լինելության հավերժալույս տաճարում կա՛ և կանգուն է ազգային Ոգու, Բարու և Գեղեցկի զոհասեղանը: Ծնկել են նրա շուրջ հայոց մեծերը ՝ մեկը մյուսից պայծառ, մեկը մյուսից բոցաշող ու սրբահայաց: Զոհասեղանի վրա կանթեղի նման ճառագայթող սրտին նայող լուսապսակ մեծերի մեջ կա՛ և անկրկնելի, վեհատեսիլ մի դեմք. հոգնած աչքեր ունի, որոնց մեջ շողում են դեռ ինչ-որ անավարտ մնացած երազի բորբոք կայծերը, և մի տխրություն, որ մարմրում է խոհուն ճակատի և նոր արծաթվող մորուքի վրա...”
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
― Րաֆֆի Կենսագրական Վիպերգություն
