Ինձ բացակա չդնեք Quotes
Ինձ բացակա չդնեք
by
Hamo Sahyan29 ratings, 4.52 average rating, 1 review
Ինձ բացակա չդնեք Quotes
Showing 1-7 of 7
“Ինձ վերահաս այս փորձանքից,
Այս վշտերի մութ հորձանքից,
Այս հոգսերի հալածանքից,
Ցրտի զարկից, սովի ճանկից,
Աղքատության խրախճանքից,
Դռան զանգից, զուր հուզանքից,
Իմ անառակ ու անճարակ
Գիշերային ուշ ժամերի
Խեղճ ու կրակ խզբզանքից,
Խաժամուժի գլուխն անցած,
Գլուխ կոչված դդումներից,
Նրանց դատարկ երդումներից,
Սուրբ զոհերի զենքով զինված,
Տաք-տաք սնված խուլ խուժանից,
Խեղճ նամուսի, մաշված հույսի,
Մինչև անգամ «Բարի գիշեր»-
«Բարի լույսի» ճգնաժամից,
Արտագաղթից ու ներգաղթից,
Իմ փորձված ու խոցված բախտից,
Կարոտախտից անբուժելի
Պիտի փրկեն, ցավազրկեն
Պաշարներն իմ վերհուշերի...”
― Ինձ բացակա չդնեք
Այս վշտերի մութ հորձանքից,
Այս հոգսերի հալածանքից,
Ցրտի զարկից, սովի ճանկից,
Աղքատության խրախճանքից,
Դռան զանգից, զուր հուզանքից,
Իմ անառակ ու անճարակ
Գիշերային ուշ ժամերի
Խեղճ ու կրակ խզբզանքից,
Խաժամուժի գլուխն անցած,
Գլուխ կոչված դդումներից,
Նրանց դատարկ երդումներից,
Սուրբ զոհերի զենքով զինված,
Տաք-տաք սնված խուլ խուժանից,
Խեղճ նամուսի, մաշված հույսի,
Մինչև անգամ «Բարի գիշեր»-
«Բարի լույսի» ճգնաժամից,
Արտագաղթից ու ներգաղթից,
Իմ փորձված ու խոցված բախտից,
Կարոտախտից անբուժելի
Պիտի փրկեն, ցավազրկեն
Պաշարներն իմ վերհուշերի...”
― Ինձ բացակա չդնեք
“Ես նախանձում եմ հոսող ջրին,
Ինքն իրեն մաքրում ու մաքրվում է...
Օրհնաբանենք այս օրենքը հին
Եվ ապրենք, քանի դեռ ապրվում է։”
― Ինձ բացակա չդնեք
Ինքն իրեն մաքրում ու մաքրվում է...
Օրհնաբանենք այս օրենքը հին
Եվ ապրենք, քանի դեռ ապրվում է։”
― Ինձ բացակա չդնեք
“Մութ է... Ճչա՞նք, ինչ անենք,
Ներե՞նք, գթա՞նք, ի՞նչ անենք։
Ասում ես.- Կա՞նք, թե՞ չկանք։
- Շատ էլ որ կանք, ի՞նչ անենք։”
― Ինձ բացակա չդնեք
Ներե՞նք, գթա՞նք, ի՞նչ անենք։
Ասում ես.- Կա՞նք, թե՞ չկանք։
- Շատ էլ որ կանք, ի՞նչ անենք։”
― Ինձ բացակա չդնեք
“Սուտ ու փուտի, ցուրտ ու մութի,
Սև կարկուտի աշխարհ,
Թոնիրն ընկած այրված կուտի,
Մեռած գութի աշխարհ,
Կերար ամեն գեղցկություն,
Երթ ու երազ ու եռուզեռ,
Կերար պրծար, հիմա տեսնենք՝
Վերջը քեզ ո՞վ կուտի, աշխարհ։”
― Ինձ բացակա չդնեք
Սև կարկուտի աշխարհ,
Թոնիրն ընկած այրված կուտի,
Մեռած գութի աշխարհ,
Կերար ամեն գեղցկություն,
Երթ ու երազ ու եռուզեռ,
Կերար պրծար, հիմա տեսնենք՝
Վերջը քեզ ո՞վ կուտի, աշխարհ։”
― Ինձ բացակա չդնեք
“Ես իմ օրերից գլուխ չեմ հանում,
Ջոկել չի լինում էլ ճիշտը ստից...
Սառնամանիքին ձյունի պես հալվում,
Շոգ ու կրակին դողում են ցրտից։
Գլուխ չեմ հանում... իմ անտեր գլխից,
Էն գլխից է, որ գլուխ չեմ հանում.
Չի զանազանում նա մուխը ծխից
Եվ բախտը գաղթից չի զանազանում։
Գլուխ չեմ հանում նաև իմ սրտից...
Տեղավորում է տիզերքն իր մեջ,
Նեղվում է, սակայն, փոքրիկ մի ստից
Եվ մռնոչում է տիեզերքով մեկ։
Չգիտեմ ինչու գլուխ չեմ հանում
Ոչ սիրուց, ոչ էլ ատելությունից,
Տերերից, որ դեռ սուտն են խթանում,
Եվ այս տիրական անտերությունից։
Բախտը բաշխում են դեռ հին շերեփով,
Իսկ նորով, միայն հույսն են բաժանաում,
Ննջում են լույսերն օրը ցերեկով,
Ու ոչ մի բանից գլուխ չեմ հանում։
Շատ եմ հոգնած և գլուխ չեմ հանում,
Թե ինչու եմ ես թափառում ոտքով
Եվ ինչու եմ ձեր գլուխը տանում
Հազար անգամ ձեր լսած աղոթքով։”
― Ինձ բացակա չդնեք
Ջոկել չի լինում էլ ճիշտը ստից...
Սառնամանիքին ձյունի պես հալվում,
Շոգ ու կրակին դողում են ցրտից։
Գլուխ չեմ հանում... իմ անտեր գլխից,
Էն գլխից է, որ գլուխ չեմ հանում.
Չի զանազանում նա մուխը ծխից
Եվ բախտը գաղթից չի զանազանում։
Գլուխ չեմ հանում նաև իմ սրտից...
Տեղավորում է տիզերքն իր մեջ,
Նեղվում է, սակայն, փոքրիկ մի ստից
Եվ մռնոչում է տիեզերքով մեկ։
Չգիտեմ ինչու գլուխ չեմ հանում
Ոչ սիրուց, ոչ էլ ատելությունից,
Տերերից, որ դեռ սուտն են խթանում,
Եվ այս տիրական անտերությունից։
Բախտը բաշխում են դեռ հին շերեփով,
Իսկ նորով, միայն հույսն են բաժանաում,
Ննջում են լույսերն օրը ցերեկով,
Ու ոչ մի բանից գլուխ չեմ հանում։
Շատ եմ հոգնած և գլուխ չեմ հանում,
Թե ինչու եմ ես թափառում ոտքով
Եվ ինչու եմ ձեր գլուխը տանում
Հազար անգամ ձեր լսած աղոթքով։”
― Ինձ բացակա չդնեք
“Ամեն տերև մի աշխարհ է աշխարհում,
Քանի՞ աշխարհ տարավ աշունն աշխարհից...
Ո՞վ շահեց, ո՞վ տանուլ տվեց այս խաղում,
Եվ ո՞վ կա, որ գլուխ հանի այս խաղից։”
― Ինձ բացակա չդնեք
Քանի՞ աշխարհ տարավ աշունն աշխարհից...
Ո՞վ շահեց, ո՞վ տանուլ տվեց այս խաղում,
Եվ ո՞վ կա, որ գլուխ հանի այս խաղից։”
― Ինձ բացակա չդնեք
“Ինչ էլ որ լինի, ինչ էլ անես,
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն։
Ծաղիկը՝ խոնարհ, փուշն՝ աներես,
Աստված, դու փշի տունն ավերես։
Բայց ավերես էլ, կապրի դարձյալ
Ամենուրականն այդ անիծյալ։
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն,
Բայց էլի ծաղկին թող նախանձեն։
Ինչքան էլ փուշը վեր-վեր ցատկի,
Նա չունի երբեք ուժը ծաղկի։
Ի՞նչ է ծաղիկը... երկրի վրա
Գեղեցկությունն է ուժը նրա։
Բայց գեղեցկությունն ինչ էլ դառնա,
Ինչքան էլ աճի ու համբառնա,
Առանց օգնության ու պաշտպանի
Ինքն իրեն ինչպե՞ս կպաշտպանի...
Փուշը՝ զորավոր, ծաղիկը՝ զոհ,
Էլի ծաղիկն է աշխարհից գոհ։
Նայում եմ ծաղկին թարմանալով,
Զարմանում եմ զարմանալով,
Որ անգամ իմ այս ծաղկած հողում
Ծաղկի տիտղոսը փուշն է կրում։”
― Ինձ բացակա չդնեք
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն։
Ծաղիկը՝ խոնարհ, փուշն՝ աներես,
Աստված, դու փշի տունն ավերես։
Բայց ավերես էլ, կապրի դարձյալ
Ամենուրականն այդ անիծյալ։
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն,
Բայց էլի ծաղկին թող նախանձեն։
Ինչքան էլ փուշը վեր-վեր ցատկի,
Նա չունի երբեք ուժը ծաղկի։
Ի՞նչ է ծաղիկը... երկրի վրա
Գեղեցկությունն է ուժը նրա։
Բայց գեղեցկությունն ինչ էլ դառնա,
Ինչքան էլ աճի ու համբառնա,
Առանց օգնության ու պաշտպանի
Ինքն իրեն ինչպե՞ս կպաշտպանի...
Փուշը՝ զորավոր, ծաղիկը՝ զոհ,
Էլի ծաղիկն է աշխարհից գոհ։
Նայում եմ ծաղկին թարմանալով,
Զարմանում եմ զարմանալով,
Որ անգամ իմ այս ծաղկած հողում
Ծաղկի տիտղոսը փուշն է կրում։”
― Ինձ բացակա չդնեք
