(?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Hamo Sahyan

“Ես իմ օրերից գլուխ չեմ հանում,
Ջոկել չի լինում էլ ճիշտը ստից...
Սառնամանիքին ձյունի պես հալվում,
Շոգ ու կրակին դողում են ցրտից։
Գլուխ չեմ հանում... իմ անտեր գլխից,
Էն գլխից է, որ գլուխ չեմ հանում.
Չի զանազանում նա մուխը ծխից
Եվ բախտը գաղթից չի զանազանում։
Գլուխ չեմ հանում նաև իմ սրտից...
Տեղավորում է տիզերքն իր մեջ,
Նեղվում է, սակայն, փոքրիկ մի ստից
Եվ մռնոչում է տիեզերքով մեկ։
Չգիտեմ ինչու գլուխ չեմ հանում
Ոչ սիրուց, ոչ էլ ատելությունից,
Տերերից, որ դեռ սուտն են խթանում,
Եվ այս տիրական անտերությունից։
Բախտը բաշխում են դեռ հին շերեփով,
Իսկ նորով, միայն հույսն են բաժանաում,
Ննջում են լույսերն օրը ցերեկով,
Ու ոչ մի բանից գլուխ չեմ հանում։
Շատ եմ հոգնած և գլուխ չեմ հանում,
Թե ինչու եմ ես թափառում ոտքով
Եվ ինչու եմ ձեր գլուխը տանում
Հազար անգամ ձեր լսած աղոթքով։”

Hamo Sahyan, Ինձ բացակա չդնեք
Read more quotes from Hamo Sahyan


Share this quote:
Share on Twitter

Friends Who Liked This Quote

To see what your friends thought of this quote, please sign up!

0 likes
All Members Who Liked This Quote

None yet!


This Quote Is From

Ինձ բացակա չդնեք Ինձ բացակա չդնեք by Hamo Sahyan
29 ratings, average rating, 1 review

Browse By Tag