Tatron Quotes
Tatron
by
Khoren Aramuni3 ratings, 4.00 average rating, 0 reviews
Tatron Quotes
Showing 1-6 of 6
“- Հայրենակից ջան, բարեվներ կտանես հայրենիք, կգնաս էն օպերայի մոտի այգին, էնտեղ մի պուլպուլակ կա, կկռանաս, մի կուշտ ջուր կխմես, իմ սիրտ էստեղ կհովանա։
Ընկերները մի պահ լուռ նայեցին միմյանց։
- Խեղճ մարդ, չգիտի, որ արդեն վաղուց էդ պուլպուլակի ջուրը կտրվել, քարն էլ ճիշտ իր նման ճաքել, երկու մասի է բաժանվել։
- Պուլպուլակը նորեն կշինեն, իսկ այս մա՞րդը...”
― Tatron
Ընկերները մի պահ լուռ նայեցին միմյանց։
- Խեղճ մարդ, չգիտի, որ արդեն վաղուց էդ պուլպուլակի ջուրը կտրվել, քարն էլ ճիշտ իր նման ճաքել, երկու մասի է բաժանվել։
- Պուլպուլակը նորեն կշինեն, իսկ այս մա՞րդը...”
― Tatron
“Մենք ֆիզիկապես այստեղ ենք, հոգեպես այնտեղ, նրանք ֆիզիկապես այնտեղ են, հոգեպես այստեղ։ Մարդու հոգին, որ իրենից հեռու եղավ, չի կարող ստեղծագործել, դրա համար էլ ոչ այստեղ մենք, ոչ էլ նրանք այտեղ են կարողանում լուրջ բան ստեղծել...”
― Tatron
― Tatron
“«Արդյոք աշխարհում կա որևէ հայ արվեստագետ, որ իր ստեղծագործությամբ ընտանիք պահի»– ինքն իրեն հարցրեց Բարսեղը,– «Գեղանկարիչները սոված են, գրողները առավել ևս, դերասանները, ճարտարապետները, երաժիշտները, ակադեմիկ գիտնական-գիտաշխատողները, դասախոսները, հայ մտքի մի ամբողջ բանակ սնունդ չունի ոչ հոևոր, ոչ էլ ֆիզիկական, էս ուր ենք գնում, կամ ուր են տանում մեզ։ Եկել հասել ենք այստեղ մի պատառ հաց մուրալու, անունը դրել ենք հայրենիքի և սփյուռքի մշակութային կապ։ Հասկացանք՝ սփյուռքը պետականություն չունի, հայկական մշակույթը պահվում ու պահպանվում է անձնուրաց մարդկանց զոհողություններով, որոնք իրենց արհեստի ու բիզնեսի եկամտի մի որոշակի մասը զոհաբերում են դպրոցներին, ակումբներին ու հայկական կազմակերպություններին, բայց մենք հայրենիքում պետություն ունենք, ինչու մտավորականությանը փալասի պես մի կողմ շպրտեցին, գոնե աշխատանք լիներ, մի չնչին եկամուտ...”
― Tatron
― Tatron
“Մի քանի տարի առաջ հողը գյուղացուն տալու գեղեցիկ գաղափարը իրագործվեց, գյուղացիները ցնծությամբ գրկեցին իրենց բաժին հասած հարազատին, համբուրեցին այդ սուրբ սրբոցն ու դարձրին պաշտամունք։ Երկար չանցավ, առանց հոգածու ձեռքերի ճաքճքեց սուրբ սրբոցն ու գյուղացու համար դարձավ պատուհաս։ Նրան փրկելու համար գյուղացին ստիպված ջուրը գնեց դեղորայքի գնով, իսկ մասամբ բուժված տարածքի դիմաց նրանից պահանջեցին անհավատափ հարկեր։ Գյուղացին լքեց իր այդքան թանկ հարազատ մասունք սուրբ սրբոցն ու դարձավ վտարանդի։”
― Tatron
― Tatron
“Շենքերի ու առանձնատների առաջ վիրավոր, արհամարված եղևնիներ էին ընկած։ Մինչեվ մի քանի ժամ առաջ ընտանիքներին բարիք բերող ու տոնական շունչ պարգևող այս մշտադալարները դարձել էին՝ մուսուլմանի համար սատկած խոզեր։”
― Tatron
― Tatron
“Սերունդս կորցնելու բան չունի, դրա համար էլ չի մտահոգվում։ Նոր սերունդիս հայը տարբերվում է հայաստանցի հայից։ Ինչքան էլ ազգային գիտակցությունն ու արժանապատվությունը թարմ պահենք, միևնույն է, աշխարհի տարբեր մայրցամաքներում տարբեր որակի հայեր ենք դաստիարակելու։ Հ֊այի ոգին միայն Հայաստանում ծնված ու այնտեղ հասակ առած հային է ամուր պահում։ Իհարկե, բացառություններ լինում են, բայց դա էական նշանակություն չունի։ Ժողովուրդը ոգու ընդհանրությամբ է ազգ, իսկ մենք մնում ենք հայ ժողովրդի անդամ, բայց ոչ ազգի։”
― Tatron
― Tatron
