Find & Share Quotes with Friends

 

 (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Levon Khechoyan

“Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վիճում են, թե իրենցից ո՞ւմ խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու։ Մեր տեր Հակոբը և ուփալո Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը՝ ավելի վերև։ Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում։ Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո Լոմոյին։ Մարգարն ասում է. «Տեր Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև֊ներքև չկա»։
Տեր Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում։ Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո Լոմոյին փոխարինողն էլ մինչև կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում և խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից՝ որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերև է գցում։
Արարողության վերջում, Մարգարը հրապարակայնորեն ստանալով տեր Հակոբի երբեք թողության չարժանանալու նզովքը, գարադավոյ պահակախմբի առաջն ընկած, շղթայակապ ու անիծված գնում է Ախալքալաք։”

Levon Khechoyan, Խնկի ծառեր
tags: armenian
Read more quotes from Levon Khechoyan


Share this quote:
Share on Twitter

Friends Who Liked This Quote

To see what your friends thought of this quote, please sign up!

1 like
All Members Who Liked This Quote



This Quote Is From

Խնկի ծառեր Խնկի ծառեր by Levon Khechoyan
93 ratings, average rating, 28 reviews

Browse By Tag