Վարդգես Պետրոսյան հետմահու անմահություն Quotes
Վարդգես Պետրոսյան հետմահու անմահություն
by
Sona Tigranyan4 ratings, 4.00 average rating, 0 reviews
Վարդգես Պետրոսյան հետմահու անմահություն Quotes
Showing 1-2 of 2
“Սփյուռք... Միշտ ծանոթ, բայց և հանելուկ ու անակնկալ, միշտ հարազատ, բայց և հեռավոր, միշտ զվարթ, կենսասեր, ապահով ու անհոգ, բայց և տխուր, ինքնափոփ ու հալածական, միշտ խոսքաշեն, սրամիտ, ծիծաղկոտ, բայց և փիլիսոփա ու իմաստուն: Եվ միշտ՝ արտացոլանքը Հայաստան երկիր բնավորության, ճակատագրի և հույսերի:
Երբեմն, նույիսկ պարզունակ թվացող ճշմարտություն:
Բայց և սեպագիր, որ կարդալու համար բանալի է պետք:
Եվ միշտ զարմանալի:
Առանց սփյուռքի անկատար է հայ բնավորության խճանըկարը և Սփյուռքով է, որ լրանում , դառնում ենք հող, մի ճակատագիր, մի էություն:
Մեր թերթի առաջին համարում, ընթերցողներին ուղղված խոսքի մեջ ես գրել էի, թե իրական Երկիր Նաիրին՝ նաև Սփյուռքն է - մի «պետություն», որի սահմանները աշխարհի որևէ քարտեզի վրա անհնար է գծել-որոշել, և որի երկնքում արևը մայր չի մտնում երբեք:”
― Վարդգես Պետրոսյան հետմահու անմահություն

“Պատմում է Հայկարամ Մսրյանը…
Տարիներ առաջ Իսպանիայից Նյու Յորք պիտի թռչեի: Մինչ այդ՝ Թուրքիայում էի եղել և Արևմտահայաստանից հող էի վերցրել: Շշի մեջ էր հողը. վախենում էի, թե մաքսատանը կվերցնեն: Բայց ուրիշ վախ էլ ունեի: Հետս հավայան սիգարներ կային, իսկ Ամերիկա՝ Կուբայից որևէ ապրանք չէր կարելի տանել: Սիգարները հանեցի, դրի ուրիշ ամերիկյան մի տուփի մեջ, գուցե չնկատե՞ն...
Նյու Յորքի օդանավակայանի պաշոնյան, որ սևամորթ էր, շիշը նկատեց անմիջապես: Հարցրեց - Ի՞նչ է: Բացատրեցի, որ հող է իմ պապերի երկրից… Զարմացավ, հետո երկար թերթում էր անձնագիրս… «Ոչինչ չեմ հասկանում - ծնվել ես Բեյրութում, Անգլիայի քաղաքացի ես, Ամերիկա՝ Իսպանիայից ես գալիս, իսկ ճամպրուկներիդ մեջ Հայաստանի հող է Թուրքիայից...»
Ես տխուր ժպտացի… Նա փակեց ճամպրուկս. կուբայական սիգարներին չհասավ:”