Find & Share Quotes with Friends

Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին Quotes

Rate this book
Clear rating
Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին by Լեվ Վագներ
3 ratings, 5.00 average rating, 1 review
Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին Quotes Showing 1-4 of 4
“Այվազովսկին մենակ էր մնացել։ Բայց նրա հետ էին նրա աշխատանքը, նրա բոցաշունչ սերը դեպի արվեստը։ Նա արվեստին չի դավաճանել, հավատարիմ է մնացել նրան, նույնիսկ ընտանեկան երջանկության գնով։
Եվ արվեստը վարձահատույց եղավ նկարչին նրա բոլոր կորուստների համար. այդ տարիներին նա տիրապետեց վարպետության նոր բարձունքների։ Նրա հանճարը առնականացավ, դարձավ առավել խիստ, առավել զուսպ։”
― Լեվ Վագներ, Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին
“Այն ժամանակներում նկարչական ցուցահանդեսների մուտքի համար պետք էր վճարել։ Այվազովսկու նկարների ցուցահանդեսները մշտապես բազմաթիվ մարդկանց էր գրավում և մեծ դրամական եկամուտ էին բերում։ Բայց գանձված գումարները Այվազովսկին չէր վերցնում, այլ տալիս էր կարիքավորներին՝ չքավոր ուսանողներին, որբերին, տարերային աղետներից տուժածներին, ապստամբ հույներին, թուրքական կոտորածներից փախած հայերին...”
― Լեվ Վագներ, Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին
“Այվազովսկու անունը սրբություն էր Թեոդոսիայի գավառի բնակչության մեջ։ Յուրաքանչյուր գյուղում ապրում էին մարդիկ, որոնց նկարիչը ազատել, ավելի ճիշտ, պարզապես փրկել էր դժբախտությունից։”
― Լեվ Վագներ, Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին
“Լինում են տներ, որտեղ ոչ միայն նրանց բնակիչները, այլև նույնիսկ իրերը ասես ավելի բարեհամբույր են, քան այլ տեղերում: Երջանիկ են նրանք, որոնց վիճակվել է լինել այդպիսի տեղերում և շփվել այդպիսի մարդկանց հետ:”
― Լեվ Վագներ, Պատմություն նկարիչ Այվազովսկու մասին