Սև աչքեր, ճերմակ սփռոց Quotes

Rate this book
Clear rating
Սև աչքեր, ճերմակ սփռոց Սև աչքեր, ճերմակ սփռոց by Վահրամ Սահակյան
6 ratings, 3.67 average rating, 1 review
Սև աչքեր, ճերմակ սփռոց Quotes Showing 1-9 of 9
“Դրամի շրշյո՞ւնն է, որ խլացնում է ամեն մարդկայինը, թե՞ ամեն մարդկայինի բնածին բացակայությունն է, որ լսելի է դարձնում միայն դրամի շրշյունը...”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Թող ինձ ներվի... Ներվի... Քանզի չգիտեմ, գուցե ինչ-որ բաներ ինձ մոտ է՞լ են հիմնվում աղիքների գործունեությանը, ես ցամաքում եմ ատելության ճիրաններում, որից էլ, գուցե, վերանում է դիվական ուժերից ի հայտ եկած արատները ժամանակին կասեցնելու կարողությունը: Ու ես չեմ կարողանում ժպտալ... Ու ես փախել եմ իմ մի հոգուց եւ այդ մի հոգին իմ հոգին է: Ու նա, մոտալուտ պատերազմի գաղափարով տոչորած՝ նմանվում է օվկիանոսի խորխորատներից դուրս պրծած կղզյակի, ուր չի լինում ոչ մի տոն... Բայց չի կարելի ապրել առանց դրա սպասելիքի...”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Մենք հարցնում ենք իրար՝ ո՞նց ես... «Յոլա»,- պատասխանում ենք...
Աշխարհում ապրող մարդկանց մեծամասնությունն առավոտյան արթնանում եւ գործի է գնում: Իսկ մենք արթնանում ու ՅՈԼԱ ենք գնում...”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Քաղցր կոնյակը կարմիր թթու բիբարով ուտում են, վրայից էլ ասում են. « Մի հատ գոմեշի մածուն բեր»: Ի՞նչ գոմեշ, այ ղուրբան լինեմ ձեզ, մարդը կարող է՞ ինքն իր մածունը ուտի:”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Բա սրանց խմած կենացները՜... Լսել ե՞ս երբեւէ... Կենացները... «Խմենք ակնթարթի կենացը...» Խմենք, լավ, բայց ո՞ր ակնթարթի եւ ինչքա՞ն... Ես մի օր փորձեցի խմել բոլոր ակնթարթների կենացը ու յոթ րոպե հետո հայտնվեցի հանրապետական նարկոլոգիական դիսպանսերում... «Խմենք մեր կանանց ու քույրերի կենացը»... Միանգամայն ընդունելի է: Բայց եթե դու, այ կենաց խմող բոչկա, կնոջդ տարբերում ես քրոջիցդ, ինչի՞ ես փողոցում քրոջդ խոսեցնում... «Քուրո ջան, էթանք սաունա՝ կայֆեր բռնենք»: Բա մարդ է՞լ սեփական քրոջը կտանի սաունա, որ «կայֆեր բռնի՞...»: Ու էնտեղ էլ բաստուրմա ուտելով ու Մարտինիով խմի պետականության կենացը... Էդ որ լսում ես, քիչ է մնում պետական անվտանգության կոմիտեից հատուկ, լավ պարապած նշանառու կանչես, որ կրակի ասողի ճակատին, գլուխը բացի, որ տեսնենք ինչ կա մեջը վերջապես... Բաստուրմա լափող սկանդալիստ խոզեր...”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Հիմա էլ էդ առաջին սերը: «Առաջին սերը մարդու կյանքում անմոռանալի է»: Ես. միշտ ցանկացել եմ իմանալ, թե ո՞վ է նստում ու նման էշություններ հնարում... Ո՞նց կարող է մարդու կյանքի ինչ-որ հատվածում լինի սեր ու այն մոռացվի... Սեր... Լինի դա առաջինը, երկրորդը, ութերորդը: Բայց ճիշտ՝ որքան «օրինապաշտ», միջակ ու քաքլան է լինում մարդ արարածը, երբ նրա սրտում սեր չկա: Ու որքան անօրեն, սանձարձակ ու քաքի մեջ է, երբ մեկին սիրում է:”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Հայրենիքը, աղոթավայրը մեր... Որ դարձրեցիք հսկա ավազակաբույն... Որտեղից այլևս աղոթք չի հասնում վեր... ... էլ չեն ուզում վերևից նայել վրան...”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Իհարկե, մենք միշտ ինչ-որ նպատակներ ենք հետապնդում, քթներս խոթում ենք ամենուր, ամեն ինչ ուզում ենք իմանալ ու խորանալ ամեն ինչում: Մենք միայն մե՛ր մեջ չենք ուզում խորանալ, բնազդորեն վախենալով, որ «Տիտանիկ»-ի կամ «Կուրսկ» սուզանավի բախտին կարժանանանք...”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց
“Օրերից մի օր, Հայրենիքի բոլոր դավաճաններին մենք կտեսնենք ծառերից ճոճվելիս: Այդ օրն անպայման կգա, որովհետև ես այդպես եմ ուզում:”
Վահրամ Սահակյան, Սև աչքեր, ճերմակ սփռոց