Ամանեջ Quotes

Rate this book
Clear rating
Ամանեջ Ամանեջ by Paruyr Sevak
15 ratings, 5.00 average rating, 5 reviews
Ամանեջ Quotes Showing 1-11 of 11
“Քայլում էր նա ինչ-որ սահուն, ինչ-որ անաղմուկ քայլվածքով, ինչ-որ վագրային զգուշությամբ, ասես ոտքի տակ տղամարդկային սրտեր էին շաղ տված, ու նա՝ այդ հրաշք կինը, աշխատում էր չկոխկրտել դրանք:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Աղա մարդ էր Վռամը, բայց աղա մարդն էլ ինչ-որ բանի կարիք զգում է: Չէ՛, թողություն արեք. աղքատ մարդն է, որ զգում է ինչ-որ բանի կարիք, և այդ ինչ-որ բանը հացն է: Իսկ հարուստը ամե՜ն բանի կարիք է զգում:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Սերը- ահա նրա հանցանքը: Այն մեծ, այն իսկական սերը, որը վրա է հասնում բնականոն, բայց և հանկարծակի, ինչպես գարունը, որ անհաղթ ու անբեկանելի է, ինչպես ինքը՝ ծլարձակումը, որ երբ գալիս է, էլ չի հարցնում, թե ուր պիտի գնա- նա ինքն է բացում իր ճամփան՝ ինչպես գարնան հեղեղը: Թո՛ղ որ հետո հաճախ մնում է միայն դատարկ, անջուր հունը, ինչպես վերքից՝ սպին:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Հասկանալի է, որ տիկին հեղինեի այս մշտական «պատճառավորության» պատճառը պարոն Հովհանեսն էր, որ դավանում էր «ինչքան զավակ՝ այնքան տան սյուն» առածին: Բայց դե տունը ցախանոց չէ, որ գերաններով լցնես, եթե դրանք նույիսկ սյուն են կոչվում - ամեն բան չափ ու սահման ունի: Այս չափ ու սահմանը հասավ այն ժամանակ, երբ տիկին Հեղինեն համագյուղացիներից ստացավ «տիկին Հղի» մականունը, իսկ Նիկոլ թագավորի կողմից՝ ոսկե մեդալ:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Նրա ամեն ինչը տեղն էր, բայց նրան պակասում էր ինչ-որ մի բան: Հավանաբար այդպիսին է եղել նախատատիկ Եվան, երբ Աստված նրան ստեղծել-պրծել, բայց դեռ կենդանի շունչ հաղարդած չի եղել: Հերիքին պակասում էր հենց այդ կենդանի շունչը, այն անըմբռնելի հատկությունը որ հմայք է կոչվում:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Ինչ ուրիշներին թվում էր անտանելի, Երանոսը տանում էր ոչ թե նրա համար, որ մարդ չեր, ինչպես մտածում էին բոլորը, այլ այն պատճառով, որ մարդ էր: Ուրիշները դա չէին հասկանում, որովհետև տղամարդ չլինելու դժբախտոթյունը չունենալով՝ նույնացնում էին մարդն ու տղամարը: Իսկ սերը նախ մադկային է, հետո տղամարդկային:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Դժբախտությունը շատ աելի է մերձեցնում, քան երջանկությունը, որովհետև երջանկությունը, իսկապես ասած, հենց ինքը մերձեցումն է, ոչ թե մեր մերձեցնողը: Իսկ նրանք երկուսն էլ դժբախտ էին, ամեն մեկը՝ յուրովի, բայց յուրաքանչյուրը նույնքան անսահման:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Աստված աղքատին ուրախացնել ուզի՝ էշը կորցնել, վերջն էլ գտնել կտա:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Դժբախտություններ էլ կան, դժբախտություններ էլ: Կան դժբախտություններ, որոնց հասկանալու համար հարկավոր է դրանք կրել:”
Paruyr Sevak, Ամանեջ
“Երանոսը, իհարկե, չգիտեր, որ աշխարհի մեծ ու փոքր բոլոր գյուտերը կատարվել են կարիքից դրդված: Դա նույնիսկ դեմ էր իր իմացածին՝ «անճարը կերել է բանջարը»: Ոչ մի տեղ և ոչ մեկից նա չէր լսել , թե «անճարը գտել է ճարը»:”
Paruyr Sevak, Ամանեջ
“«Սիրուն ես՝ հազար տեր ունես»
«Ամեն ցավ ցրտից է կամ կնկանից»
«Երեխան կնոջից է, հացը՝ մարդուց»
«Գիժը՝ քուն, բախտը՝ արթուն»”
Paruyr Sevak, Ամանեջ