Պատմության սկիզբն ու շարունակությունը Quotes
Պատմության սկիզբն ու շարունակությունը
by
Vazgen Sargsyan1 rating, 5.00 average rating, 0 reviews
Պատմության սկիզբն ու շարունակությունը Quotes
Showing 1-2 of 2
“«Ինչո՞ւ եք էդքան խեղճ, էդքան անօգնական,— մղկտաց մորուքավորի սիրտը։– Հորեղբայրս, հայրս, ինչո՞ւ ես էդքան մեղք... Ձեր լեռներում ու այգիներում, ձեր աշխատանքի գլխին՝ իշխան ու թագավոր, էս անպտուղ հերթերում ինչո՞ւ եք էդքան խեղճանում... Դուք եք, ախր, երկրի աղը, կույր ինքնամատուցմամբ ինչո՞ւ եք ձեզ դնում ստերջ անասունների կճղակների տակ...»։
Հայրը”
― Պատմության սկիզբն ու շարունակությունը
Հայրը”
― Պատմության սկիզբն ու շարունակությունը
“... լավ, լավ, մի բարկացիր, ծեր մարդ է, մտքի ծայրով մեղավոր մի բան անցկացրեց, հազար ներողություն։ Կյանքը հանդապահին վաղուց է սովորեցրել ոտքն իր վերմակի չափով պարզել։ Չենթարկվողը միտքն է, որ, մեկ էլ տեսար, լոպազ֊լոպազ դուրս եկավ վերմակի տակից։ Ոչինչ, չկծող շուն է, կթափառի, կթափառի ու էլի բունը կգա։ Հանդապահի բաժինն այս կյանքից գիտե՞ս որքան է... Հանդապահի բաժինը մի թիզ վերմակ է ու էդ վերմակի տակից ուրիշի երջանկությամբ ուրախանալը։ Այ, այսպես թեք ընկնի, չուտի, չխմի ու կարոտ աչքերով նայի քեզ, անաստվածի աղջիկ, կո՜ւշտ նայի։ Այդքանով էլ հանդապահը գոհ է, Աստված շատ չհամարի...
Դրախտ ես դու, դրախտ, Փառանձեմ”
― Պատմության սկիզբն ու շարունակությունը
Դրախտ ես դու, դրախտ, Փառանձեմ”
― Պատմության սկիզբն ու շարունակությունը
