Burning Orchards Quotes

Rate this book
Clear rating
Burning Orchards Burning Orchards by Gurgen Mahari
62 ratings, 4.37 average rating, 9 reviews
Open Preview
Burning Orchards Quotes Showing 1-17 of 17
“There had been a girl standing near Ourpad creek, watching Mt. Varag in the distance. Then that wonderful girl turned into white smoke which faded away. Mihran's heart ached. The weak and delicate Nana had fallen, but the strong and earthy Nana had become the dream of his life: the only thing he would fight for, one he would strive for and not achieve, though the longer he tried, the fuller his life would be, the richer and happier his soul. Where did this Turkish woman come from to steal his soul, impoverish him, and leave him bankrupt and homeless? "Tidy yourself up," Mihran said, "it's already light." "What a short night that was," Nana yawned. "What was it - a solar eclipse?" "An eclipse of everything," he replied.”
Gurgen Mahari, Burning Orchards
“«Ես երգելով կուզեմ մեռնիլ...»

Մահի, մեռնելու այս անօրինակ պրոպագանդը. կարծես մարդիկ նետվել են մեծ գործի ոչ թե նրա համար, որ ապրեն պայծառ, լիարժեք կյանքով, այլ որպեսզի մեռնեն, անպայման մեռնեն, այլապես, առանց մեռնելու ի՞նչ հեղափոխություն... Չէ՛, պետք է բարձր լինի հեղափոխական ոգու ջերմաստիճանը, գոնե առնվազն... թափվող արյան ջերմության համաչափ: Այնքան մեծ է այս անպայման մեռնելու, անպայման նահատակվելու մոլուցքը, որ մարդիկ անկարող են թարգ տալ մեռնելու սովորությանը մինչև անգամ այն դեպքում, երբ նրանք արդեն հասել են իրենց նպատակին, այսինքն՝ երբ արդեն պետք է ոչ թե մեռնել, այլ ապրել, երբ այլևս կարիք չկա ախ ու վախ անելու Հայաստանի համար: Իսկ հեղափոխությո՞ւնը, հեղափոխությո՞ւնը... չէ՞ որ այդպիսով կվերջանա հեղափոխությունը...
Ու երգվում են այսպիսի երգեր.

Նպատակիս հասնեմ միայն,
Թող զիս հանեն կախաղան,
Կախաղանից խեղդուկ ձայնով
Պիտի գոչեմ.—«Ախ, Հայաստան...»:

Ի~նչ ահավոր սովորություն, մեռնելու սովորություն: Ազատություն ձեռք բերելուց հետո էլ մարդիկ պատրաստ են կախաղան բարձրանալ, որպեսզի հնարավորություն ունենան կախաղանի բարձունքից գոչելու. «Ախ, Հայաստան»”
Gurgen Mahari, Burning Orchards
“Աշխարհում ուժի օրենքն է տիրում և չկան երջանիկ հպատակներ և չկան արդար տիրողներ: Մտրակը մտրակ է, անգամ եթե նրա կոթը ոսկեջրած լինի:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Վա~յ նրանց, ովքեր թռչում են վախի թևերով, վայ այն գործին, որի հիմն ու շարժիչը վախն է:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Թուրքը չի երգում, գործի ժամանակ ի՞նչ երգ, նա գործ է անում, նա կոտորում է: Հայն է կոտորվում ու մեռնում երգելով:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Այն ժողովուրդը, որը շատ է խոսում մեռնելով հաղթելու մասին, կմեռնի, բայց չի հաղթի:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Քանի՞ անգամ Արևմտյան Հայաստանում հազարավոր զոհերի արյան և վառվող գյուղերի ու քաղաքների հրի միջից փողփողեց տագնապի դրոշ, իսկ Եվրոպան... Այդ քաղաքակիրթ Եվրոպան բավականացավ միայն հոդվածներ և լուսանկարներ տպելով:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Դու գիտե՞ս ինչ բան է Էյֆելյան աշտարակը, գիշերային կաբարենե՞րը, փարիզյան Մայր տաճա՞րը, իսկ ես այպիսի հնացած վանքերն ավելի եմ սիրում...Գոնե այսօր, հիմա... Իսկ Ստամբուլում ի~նչ շքեզ մզկիթներ կան...
—Հայերն են շինել;
—Ուրեմն ի՞նչ է պարզվում, երբ հայը շինում է ուրիշի համար, նրա կառուցածը մնում է, իսկ երբ իրն է կառուցում, վերածնվում են ավերակների... Ո՞վ է այդպես դասավորել...
—Ո՞վ է դասավորել,—պատմությունը, աշխարհագրությունը, կրոնը և նման տարրական «առարկաներ», որոնք ոչ թե դպրոցական առարկաներ են, այլ... ազգային սև ճակատագիր:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Աշխարհին չի կարելի տիրանալ ատելությամբ, աղաջրով ու նավթով չի կարելի ծաղիկներ հասցնել, ծաղիկները չեն ծաղկում նահատակների ու նահատակված ժողովուրդների դագաղներն ու գերեզմանները զարդարելու համար”
Gurgen Mahari, Burning Orchards
“Նստեր են Ժնև, երկար գավազանը պարզեր են Թուրքիա, օձի բունի հետ կխաղան”
Gurgen Mahari, Burning Orchards
“...գործիչներից և փորձիչներից շատերը նահատակվեցին հայրենիքի համար՝ հայրենիքը չտեսած: Հրաշք բան: Դեռ արձանագրված չէ մարդկային պատմության մեջ մի դեպք, որ մի երիտասարդ սպանվի կամ ինքնասպանություն գործի իր սիրած աղջկա համար, որի դեմքը չի տեսել...”
Gurgen Mahari, Burning Orchards
“—Ջանը՛մ,—ձայնը բարձրացրեց նախկին ուսուցիչը և այժմյան գործիչը,—ճաշարանի տերը՝ հայ, հաճախորդները՝ հայեր, չալկջիներ՝ հայեր, ինչու՞ թուրքերեն կերգեն...”
Gurgen Mahari, Burning Orchards
“—Էս էլ էսպե՛ս,—լռությունը խզեց պարոն Իշխանը:
—Աս ալ ասանկ,—թարգմանեց պարոն Գևորգը:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Առանց կարգապահության և գաղտնապահության հեղափոխություն չկա: Եվ առանց արյան հեղափոխություն չկա: Կորչի անարյուն հեղափոխությունը:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Տանտիրուհին սպասեց, մինչև հյուրը հեռացավ, հետո միայն դուռը փակեց: Ցանկալի հյուրը չպետք է լսի իր հետևից փակվող դռան ձայնը: Տհաճ հյուրը, դեռ ոտքը դռան շեմքից չքաշած, դուռը փակում են:”
Gurgen Mahari, Burning Orchards
“Արյունով սկսեցին իրենց գործը, իսկ արյունով սկսած գործը միայն արյունով կվերջանա”
Gurgen Mahari, Burning Orchards
“...ի՞նչ է մնացե... մնացե, որ եզ դուս քաշեն, տանեն մորթեն վասն փառաց ազգի... ի՞նչ ազգ, սու՛տ, ազգ վո՞վ ի... ազգ ե՛ս եմ, դո՛ւ ես, էն մեկե՛լն ի... մենք որ մեկ սիրտ, մեկ հոգի չելնենք, էս սեղաններու տեղ, էս օճախներու տեղ Անի քաղաքի ավերակներ միայն պիտի տեսնենք...”
Gurgen Mahari, Burning Orchards