(?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Gurgen Mahari

“«Ես երգելով կուզեմ մեռնիլ...»

Մահի, մեռնելու այս անօրինակ պրոպագանդը. կարծես մարդիկ նետվել են մեծ գործի ոչ թե նրա համար, որ ապրեն պայծառ, լիարժեք կյանքով, այլ որպեսզի մեռնեն, անպայման մեռնեն, այլապես, առանց մեռնելու ի՞նչ հեղափոխություն... Չէ՛, պետք է բարձր լինի հեղափոխական ոգու ջերմաստիճանը, գոնե առնվազն... թափվող արյան ջերմության համաչափ: Այնքան մեծ է այս անպայման մեռնելու, անպայման նահատակվելու մոլուցքը, որ մարդիկ անկարող են թարգ տալ մեռնելու սովորությանը մինչև անգամ այն դեպքում, երբ նրանք արդեն հասել են իրենց նպատակին, այսինքն՝ երբ արդեն պետք է ոչ թե մեռնել, այլ ապրել, երբ այլևս կարիք չկա ախ ու վախ անելու Հայաստանի համար: Իսկ հեղափոխությո՞ւնը, հեղափոխությո՞ւնը... չէ՞ որ այդպիսով կվերջանա հեղափոխությունը...
Ու երգվում են այսպիսի երգեր.

Նպատակիս հասնեմ միայն,
Թող զիս հանեն կախաղան,
Կախաղանից խեղդուկ ձայնով
Պիտի գոչեմ.—«Ախ, Հայաստան...»:

Ի~նչ ահավոր սովորություն, մեռնելու սովորություն: Ազատություն ձեռք բերելուց հետո էլ մարդիկ պատրաստ են կախաղան բարձրանալ, որպեսզի հնարավորություն ունենան կախաղանի բարձունքից գոչելու. «Ախ, Հայաստան»”

Gurgen Mahari, Burning Orchards
Read more quotes from Gurgen Mahari


Share this quote:
Share on Twitter

Friends Who Liked This Quote

To see what your friends thought of this quote, please sign up!

0 likes
All Members Who Liked This Quote

None yet!


This Quote Is From

Burning Orchards Burning Orchards by Gurgen Mahari
62 ratings, average rating, 9 reviews
Open Preview

Browse By Tag