Դեղատուն Անի Quotes

Rate this book
Clear rating
Դեղատուն Անի Դեղատուն Անի by Vardges Petrosyan
129 ratings, 4.04 average rating, 8 reviews
Դեղատուն Անի Quotes Showing 1-3 of 3
“Ուզում եմ հենց հիմա նստել ու մի հրովարտակ գրել Աստծուն՝ թող այսուհետև նոր տարին սկսվի հոկտեմբերի մեկից, մանավանդ որ ծառերը զարդարելու կարիք էլ չի լինի, ծառերին լիքը գույն է, աշնան յուրաքանչյուր ծառ՝ տոնածառ է: Ձրի տոնածառ…”
Vardges Petrosyan, Դեղատուն Անի
“Ես լցնում եմ Լիլիթի բաժակը, հետո մենք ափոսանքով նայում ենք մուգ կանաչ շշին, որ կամաց-կամաց լցվում է դատարկությամբ, ինչպես իմ գրպանն է՝ հիմա, ինչպես մեր խմբագրի տեղակալ Սուրենյանի գլուխն է՝ միշտ, ինչպես սիրտս է… երբեմն: Իսկապես, սիրտս հանկարծ դատարկվում է, թվում է աշխարհում ոչ ոք չկա, թվում է մեն-մենակ եմ՝ Սառուցյալ օվկիանոսի անանուն մի կղզում:”
Vardges Petrosyan, Դեղատուն Անի
“Քանի՜ միլիարդերորդ անգամ աշխարհը նորից էր զարթնում, բայց բացվող օրը անցած միլիարդ օրերից ոչ մեկի կրկնությունը չէր: Եվ ոչ մեկի ժխտումը չէր:”
Vardges Petrosyan, Դեղատուն Անի