Մենավոր ընկուզենին Quotes
Մենավոր ընկուզենին
by
Vardges Petrosyan50 ratings, 4.50 average rating, 5 reviews
Մենավոր ընկուզենին Quotes
Showing 1-5 of 5
“«Հասկացա, որ նվազ է հավատքս և շնորքս՝ մի կաթիլ»”
― Մենավոր ընկուզենին
― Մենավոր ընկուզենին
“Դուդուկը տղամարդու վշտի գործիք է. տղամարդը իր մեջ է լաց լինում, ատամներով ճզմում հեծկլտոցը, դուդուկը չի գոռում, դուդուկի արցունքներն աղբյուր է, որ կաթիլ -կաթիլ է դուրս գալիս գետնի տակից։”
― Մենավոր ընկուզենին
― Մենավոր ընկուզենին
“... ժողովրդի անցած կյանքը գյուղական մի տուն չի, որ դռներին կողպեք դնես, փակես և հետո ականատես լինես, թե ինչպես է նա փուլ գալիս ոտքի վրա։ Պատմության առաստաղը՝ եթե փուլ գա, փուլ կգա մեր գլխին, և գալիք սրունդը մեզ չի ների։”
― Մենավոր ընկուզենին
― Մենավոր ընկուզենին
“Ես քաղաքի թշնամին չեմ, ինձ սխալ չհասկանաք, նաև հասկանում եմ՝ իր մի մասով դա բնականոն պրոցես է՝ քաղաքը պիտի աճի, զորանա գյուղի հյութերով, աշխարհի ճանապարհն է՝ քաղաքին մարդ է պետք, աշխատող ձեռք է պետք, ոմանց ինքս կստիպեի քաղաք գնալ՝ այնտեղ նրանք ավելի են հարկավոր։ Բայց... ես Երևանը սիրում եմ աշխարհի չափ, բայց գլուխը շատ չի՞ մեծանում, գմբեթը կարո՞ղ է ավելի հսկա լինել, քան տաճարը, պատերը կդիմանա՞ն գմբեթի ծանրությանը, ինչքա՞ն կդիմանա... Լեռներն ափսոս են, դաշտավայրի հողն ափսոս է, ինչքա՞ն հող ունենք... Ես հոգնել եմ այս հարցերն աղաղակելուց...”
― Մենավոր ընկուզենին
― Մենավոր ընկուզենին
“Այդ երեք գիշերը մնաց կնոջ կյանքում՝ իբրև
լույս, իբրև վերք։ Ռազմիկ Սահակյանը տրորեց վերքը, լույսը նա չէր ըմբռնի, որ տրորեր։”
― Մենավոր ընկուզենին
լույս, իբրև վերք։ Ռազմիկ Սահակյանը տրորեց վերքը, լույսը նա չէր ըմբռնի, որ տրորեր։”
― Մենավոր ընկուզենին
