“ձայնս գլուխս գցած երգում եմ
իմ հանրապետությունում հայտարարված է լվացք
գիշերվա հազարին ոտների թաթերի վրա ներս է սողոսկում
տողս ու ասում,
որ սոված է,
որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար
որ վաղը գնում ենք կինո նայելու
հետո մատները խրում է մատներիս մեջ
ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս
ես ծիծաղում եմ ու ձեռի հետ մտածում,
որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը,
իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ…”
―
Hasmik Simonian,
Scattered Rooms