Scattered Rooms Quotes

Rate this book
Clear rating
Scattered Rooms Scattered Rooms by Hasmik Simonian
2 ratings, 4.50 average rating, 0 reviews
Scattered Rooms Quotes Showing 1-5 of 5
“ձայնս գլուխս գցած երգում եմ
իմ հանրապետությունում հայտարարված է լվացք

գիշերվա հազարին ոտների թաթերի վրա ներս է սողոսկում
տողս ու ասում,
որ սոված է,
որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար
որ վաղը գնում ենք կինո նայելու

հետո մատները խրում է մատներիս մեջ
ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս
ես ծիծաղում եմ ու ձեռի հետ մտածում,
որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը,
իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ…”
Hasmik Simonian, Scattered Rooms
“և օրն էլ ապրիլ էր` սենտիմենտով, քաղցր ու տհաճ քաղցր
չարդուկված շորի պես, չծխած ծխախոտի
չունեցած կրքի
դառը սուրճի ու մորս լացի պես…

էհ, ունենայի քեզ, տող, ու ինձ լավ զգայի

բայց ես զանգում եմ մորս ու հարցնում
թե եկող շաբաթ զատիկի չամչով փլավը ոնց սարքեմ
սոխի կճեպով ինչքան հավկիթ ներկեմ….”
Hasmik Simonian, Scattered Rooms
“ես բարձրաձայնում էի անունդ անընդհատ
և ինչ լավ է հնչում անունդ
հեթանոս հեթանոս հեթանոս իմ աստված
և ինչ կրքոտ էր ու թարմ
և ինչ խաղաղ ես դու իսկը քրիստոնյա
և ինչքան եմ քեզ սիրում երբ դու ես ինձ սիրում
և ինչ քամի էր
մեծ ու բարձր քամի
ու ես վավզում էի
ու քամին ինձ կքշեր եթե ձեռքս չբռնեիր սիրելիս
ես անչափ թեթև էի ու բաց գարնանային
ու մարմինս հայրենիքն էր մահվան սիրելիս”
Hasmik Simonian, Scattered Rooms
“ես գլուխս հենել էի քո ուսին
դու ոտքերդ դրեցիր քարի վրա ու ես բարկացա
մարմինդ մեծ դագաղի էր նման սիրելիս ու կանչում էր ինձ
ու ես շատ բարկացա

սառը քամի կար
պիտի որ չմրսեինք
բայց մենք մրսեցինք

հետո մենք անվերջ լքում էինք հին քաղաքը
և ինչ լավն էր հին քաղաքը սիրելիս ամպամած այդ եղանակին
միայնակ մարդու մենության պես հարազատ ու ռոմանտիկ
և կապված մի շուն էլ հավես չուներ հաչալու
և ոնց գլխի ընկավ այդ շունը սիրելիս որ մենք օտարներ չենք բնավ”
Hasmik Simonian, Scattered Rooms
“երկու րոպե հետո աշունը կվերջանա
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն

ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր

իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները”
Hasmik Simonian, Scattered Rooms