Կարինե Հակոբյանի կարծիքը «Թաիլնթ Պֆեսթ» վեպի մասին

Կարինե Հակոբյան

https://www.facebook.com/KarineHakoby...

Թալինթ Պֆեսթ

Վեպի անհասկանալի վերնագիրն արդեն խոստանում է ինտրիգային ու հետաքրքիր ճամփորդություն, որի գաղտնիքը միայն կարդացողը կիմանա։ Ի դեպ ստեղծագործության լեզուն շատ անմիջական է և հասու անգամ հեղինակի կողմից ստեղծված նոր բառաձևերով։
Արտաքուստ թեթև, պարզ, գետի պես ընթացող, նուրբ հումորով և զգայուն պատկերներով կյանք է ներկայացված։ Խորքային թեմաները, որոնց հեղինակը ասես, որպես երկրորդական է մոտենում մեր իրականության հիմքն են և ընթերցողի մոտ հարցեր են առաջանում։ հարցեր, որոնց վաղեմությունը առնվազն մեկդարյա պատմություն ունեն, հարցեր, որոնք արդիական են և դեռ երկար անպատասխան կմնան։ Վեպը նման է Quest-ի, որն ընթերցողի մոտ գաղտնիքը բացահայտելու, անցյալը վերծանելու, ներկան հասկանալու անհագ ցանկություն է արթնացնում։
Վեպի գլխավոր հերոս՝ Հայկ Մենէջյանը շատ անկեղծ է, ինքնավերլուծող։ Նրա կերպարը ասես անտեսանելի կամուրջ է տարբեր սերունդների ու սոցիալական խավերի միջև։ Ասես հենց Հայկն է մյուս կերպարների վերծանման բանալին։ Չնայած որ արտաքուստ նա վեր է հանում հատկապես դեռահաս տղաների ներաշխարհում խմորվող, ինքնհաստատվելու տղայական ճանապարհին հանդիպող բարդույթներն ու դրանց հաղթահարման, որպես տղամարդ կայանալու փորձերը։ հետաքրքիր է արդյոք շա՞տ բան է փոխվել 20րդ և 21րդ դարի դեռահասի կյանքում։
Վեպի ամենակարևոր հաղորդագրությունը՝ message-ը Թալինթ Պֆեսթն է։ Մարդկության ողջ պատմությունը «Թալինթ Պֆեսթ» է և միայն քչերին է հաջողվում մարդկային կյանքի անեզր դաշտում նոր ակոս, նոր հուն բացել։ Կարծում եմ վեպի հեղինակ Գևորգ Տեր-Գաբրիելյանին դա հաջողվել է։
 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on August 19, 2024 09:50
No comments have been added yet.


Writer's blog

Gevorg Ter-Gabrielyan
About books that I have read etc.
Follow Gevorg Ter-Gabrielyan's blog with rss.