Անժելա Ավագյանը «Անաստված» կինոթատրոն» կինովեպի մասին
https://www.goodreads.com/user/show/8...
Անժելա Ավագյանի կարծիքը
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՈՂՋԵՐԻ ՀԱՄԱՐ
Կարդացի «Անաստված կինոթատրոնը»: Ֆիլմ: Գրավոր: «Հայրս միշտ ուզում էր կինոսցենար գրած լինել»… Ահա, այդ կինոսցենարը գրել է արդեն որդին. 30-ականներից մինչև 50-ականների կեսերի ժամանակաշրջանի ընդգրկումով: Ասել է թե՝ստալինյան բռնապետության հուժկու ռեպրեսիաների գրեթե սկզբից մինչև նույն Ստալինի մահվան, կարելի է ասել՝ ստալինիզմի վախճանի ժամանակներ: Եվ՝ հեղինակի «լեգենդի Երևան», ինչպես ինքն է գրում: Ու էպիզոդներ՝ դրվագներ: Ռեպրեսիաներ ասվածի:
Իհարկե, այդ ընդհանրական բնութագիրը՝ ռեպրեսիաներ…, առանձնապես բնութագիր էլ չէ. իրականում մարդկային ճակատագրեր են՝ առանձին մարդկանց, աղճատվող կենսագրություններ, մարդկանց պահվածք-դրսևորումներ՝ ամեն մեկինը՝ իր ընկալածի չափով… Նույն Վռամի աղճատվող կենսագրություն ու նույն Վռամի չկայացող սեր, կիսատվող, բնականոն հունից շեղվող կենսագրություն…
Հընթացս 30-50-ականների ժամանակաշրջան է մուտք գործում 1912 թվականը՝ Շուշիում հայերի ջարդով, մարդկանց համար փրկության առագաստ դարձող Խանում Խաթունով ու նրա որդի «դոխտուր» Աբեսալոմով, որի համար հիվանդը ազգություն չունի, և եթե երեխա պիտի ծնվի, նրան պետք է լույս աշխարհ հանել…
Առանց պատմության ոչինչ չի կարող առաջ ընթանալ, որքան էլ տարօինակ կամ դաժան կամ այլ կերպ լինի այդ պատմությունը…
Կարդում եմ ֆիլմի հերոսներից մեկի՝ Պերճի՝ սահմանը խախտելիս գետում խեղդվելու դրվագի նկարագրությունը, բայց չեմ հավատում, որ խեղդվել է հնարամիտ, արտակարգ խելոք ու միաժամանակ հարեհաս այդ մարդը: Նա չի կարող խեղդվել, քանի որ հայրն արդեն իսկ զոհ է, և որդին պիտի՛ ապրի, որակը շարունակություն պիտի՛ ենթադրի և ունենա. ու նաև՝ չպիտի զոհվի Խիղճը, որ հնարամտորեն ըմբոստացել է անարդարության դեմ… Եվ լավ է, որ էջեր (ժամանակ) անց համոզվում եմ, որ, այո, չի խեղդվել Պերճը:
Ընդհանուր առմամբ՝ հեղինակն ինքը՝ իր մարդկային կերպարով, դեմ է, որ զոհեր լինեն: Ընդհանրապես: Այդ պատճառով Ավետիսը՝ դեպի Գեղարդ քայլող արտասահմանցիների խմբի հսկիչ-վերահսկիչը, որ ավելի վաղ քանի՜-քանի՜ զոհի է ուղեկցել աքսոր կամ մահվան, այլևս չի կրակում, «վարանելով ատրճանակը պահում է ծոցը»: Իհարկե, ժամանակն էլ փոխվել է: Ընդհանրապես, ժամանակը փոխվում է. սովորություն չէ, ՆԱ՝ այդ ԺԱՄԱՆԱԿԸ, այդպիսին է…
Եվ բոլոր, բռնատիրության բոլոր զոհերից ու զոհվածների մասին պատմություններից հետո, այո, «Ինն ամիս հետո ես լույս աշխարհ եկա»…
Իսկ պատմության բազմաթիվ ծալքեր էլ՝ նույն հերոսների կամ գործող անձանց կենսագրությունից, մնում են չբացահայտված, վարագույրի հետևում…
Իհարկե, հասկանալի չէ, թե եթե չլինեին բոլշևիկյան շրջանի ռեպրեսիաները, Հայաստանում կլինեի՞ն հետագա ռեպրեսիաները՝ այս կամ այն կերպ՝ որևէ կերպ դրսևորվող, և պատմությունն ի՞նչ ընթացք կունենար: Մարդկայի՛ն պատմությունը: Նաև մեր այսօրվա՛ պատմությունը… Ֆիլմը, և որևէ ֆիլմ չի պատասխանում այս հարցին. չի՛ կարող, բայց գրավոր ֆիլմը հիշատակում է փաստեր, որպեսզի մարդկային պատմությունը կարողանա խուսափել ոչնչացնելուց:
2018

Published on August 19, 2024 09:36
No comments have been added yet.