Սարդարապատ Quotes
Սարդարապատ
by
Բագրատ Ուլուբաբյան4 ratings, 4.25 average rating, 3 reviews
Սարդարապատ Quotes
Showing 1-3 of 3
“- Մրսած հարսի պատմությունը գիտե՞ս։
- Ի՞նչ հարս։
- Աղբյուրի վրա կռացած է լինում։ Մի ձայն է հանում ու ինքն իրեն թոնթորում։ «Քոռանա՜մ,- ասում է,- երկուշաբթի օրը թոնրատանն եմ քամի առել»։ Մի ձայն էլ հանում է երեքշաբթի՝ ոչխար կթելիս առած քամուց... մինչեվ հասնում է ուրբաթ օրը և ինքն իրենից խրտնած ետ է նայում, տեսնում՝ Սիմոն քեռին ետևը կանգնած։ « Վա՜յ, Սիմոն քեռի, էդ երբվանի՞ց ես էստեղ»։ Թե՝ «Քե մատաղ, հենց հաշվիր՝ երկուշաբթի օրվանից էստեղ եմ»։”
― Սարդարապատ

“Ես չեմ սիրում, որ մարդ կռվի է գնում մեռնելու համար։ Այդ մեր պատմիչներն են, որ հայ զինվորին նկարագրել են մեռնելու համար մեռնելիս, նահատակության լուսապսակը գլխին ճառագած։
Զինվորը պետք է պատրաստ լինի կռվելու և հաղթելո՛ւ։ Իսկ նահատակությունը, կգա նաև առանց մեր ցանկության ու հրավերի։ Առհասարակ ես նահատակների մեջ խեղճություն եմ տեսնում։ Խեղճություն, որ գալիս է մեր դաժան ճակատագրից, մեր ստացած սխալ դաստիարակությունից, հատկապես մեր հավատի վարդապետությունից։”

“Հերոսության մեջ կա գերգիտակցական կամ ենթագիտակցական մի բան, որ շատ հաճախ մատչելի կամ հասկանալի չէ սովորական բանականությանը, իսկ եթե կուզեք, հերոսությունն ի՛նչ-որ տեղ գիտակցության ու բանականության ժխտումն է։ Հերոսությունը հրաշքն է, մարդու խելոք բնազդի ժայթքումը՝ գիտակցականությունից վեր, անբանական ու անբնական։ Եվ այն երբեք չի ենթարկվում գիտակցության ու բնականի նորմերին։”
― Սարդարապատ
― Սարդարապատ