Վերջին Ուսուցիչը Quotes
Վերջին Ուսուցիչը
by
Vardges Petrosyan201 ratings, 4.49 average rating, 20 reviews
Վերջին Ուսուցիչը Quotes
Showing 1-9 of 9
“Խորհուրդները չեն մաշվում, որովհետև խորհուրդները լսում ենք, վերցնում ու․․․ չենք գործածում։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“Ջահելների հետ տարվող աշխատանքն ինձ հաճախ թվում է բալետ․․․ սառույցի վրա։ Մենք պարում ենք սառույցի վրա, իսկ սառույցից ներքև նրանց կյանքն է, իրենց հոգսերով, հիմարություններով, երազներով, սխալներով։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“Ինչո՞ւ մեծերը պատերազմի մասին խոսելիս, մեզ մի տեսակ նախատինքով են նայում․ այսինքն, ձրիակերներ, գիտե՞ք, թե ինչեր ենք մենք արել ձեզ համար։ Մեզնից, այդ «ձրիակերներից» ոչ մեկը մեղավոր չէ, որ մեծերը տեսել են պատերազմը, իսկ մենք՝ ոչ։ Իսկ եթե հանկարծ նորից պաաերազմ լինի․․․ ես համոզված եմ, որ մեր տղաների երկար մազերը, եթե տեղը գա, ամուր օղակ կդառնան թշնամուն խեղդելու համար, իսկ աղջիկները, իրենց շալվարները պատռելով, կկապեն տղաների վերքերը։ Եվ հետո, չե՞ք գտնում, որ մինիով ավելի հեշտ կլինի սողեսող գնալ կամ վազել․․․”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“― Անտոնյան, պատկերացնո՞ւմ ես, Մասիսը հանկարծ մեզ տային։ Ի՞նչ պիտի գրեին քո բանաստեղծները։ Արագածը մերն է, մի տող գրո՞ւմ են։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“Բայց դա էլ՝ անձրևի հույս է — օգոստոսի շոգին։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“Հին մտերիմները երևի նրա համար են նաև հարկավոր, որ մեզ վերադարձնում են անցյալի մեր պարզ վիճակներին, երբ մենք դեռ անուն չունեինք, տարբերություններ չունեինք, երբ նույնն էր մեր վիշտն էլ, ուրախությունն էլ։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“Հորս ֆիննական գրասեղանը, որի վրա դեռ նա որևէ նամակ անգամ չի գրել, մեր ընտանիքում ավելի է խնամքի ու ուշադրության արժանանում, քան ես․․․։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
“Գրականությունը, այո, հրեղեն խոսք է, իսկ ինչ ենք մենք հասցնում երեխաներին այդ հրեղեն խոսքից, մի սիգարետի ծուխ, մի լուցկու կրակ...
«Հրեղեն խոսքը» կտոր-կտոր ենք անում, մասնատում, տեսակավորում, որ հեշտ լինի վերլուծելը։ Բանաստեղծության հեղեղը ճգնում ենք խցկել ջրմուղի խողովակների մեջ և բաց թոցնել կաթիլ-կաթիլ։ Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին։”
― Վերջին Ուսուցիչը
«Հրեղեն խոսքը» կտոր-կտոր ենք անում, մասնատում, տեսակավորում, որ հեշտ լինի վերլուծելը։ Բանաստեղծության հեղեղը ճգնում ենք խցկել ջրմուղի խողովակների մեջ և բաց թոցնել կաթիլ-կաթիլ։ Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին։”
― Վերջին Ուսուցիչը
“Զգույշ, աննկատ՝ մենք պիտի օգնենք պատանուն, որ նա զգա բուն գրականությունը, ոչ թե սերտի գրողի կենսագրությունը, ոչ թե շարադրությունն արտագրի զանազան դասագրքերից, այլ կարողանա իր սեփական աչքերով հայտնաբերել գրողին, հասկանալ նրա գիրքը։ Գրականությունը բոլորին է պետք և ոչ թե միայն նրան, ով բանասեր է դառնալու, բոլորին և ոչ թե միայն նրան, որը որևէ բուհ է ընդունվելու կամ, կներեք, խցկվելու։”
― Վերջին Ուսուցիչը
― Վերջին Ուսուցիչը
