Փեակների տարաբախտություն Quotes
Փեակների տարաբախտություն
by
Diana Hambardzumyan9 ratings, 4.78 average rating, 5 reviews
Փեակների տարաբախտություն Quotes
Showing 1-2 of 2
“Մարդը կյանքում բազմաթիվ ճիշտ ու սխալ ընտրություններ ա անում, բայց երեք բան կա, որոնց ընտրությունը ճակատագրական ա լինում մարդու կյանքում։ Լա՛վ հիշի. ամեն մարդու ճակատագիր իր ձեռքում ա, ու էդ ճակատագիրը ստեղծում են էն մարդիկ, ում հետ ապրում ես, էն տեղը՝ տունը, փողոցը, քաղաքը, գյուղը, երկիրը, որտեղ ապրում ես, ու էն գործը, որով զբաղվում ես։ Չմոռանա՜ս։”
― Փեակների տարաբախտություն
― Փեակների տարաբախտություն
“Հեծանվի մեջքին տնկված կողովում տոպրակներն իրար վրա դարսելիս Արի միտքը դեռ կրոնը փոխում էր դոլարի, դոլարը՝ դրամի ու նորից համոզվում, որ ապրուստը Հայաստանում, ճիշտ է, էժան է, բայց Շվեդիայում էս թանկ ապրուստն իրեն ավելի թեթև է տրվում, քան էն էժանը՝ Հայաստանում։ Տեսնես ինչի՞ց է։ Տեսնես ինչի՞ց է, որ էժան կյանքը թանկ է նստում մարդու վրա։ Մերս ասում էր. «Թանկից էժանը չկա, բալա՛ ջան։ Էժան բանը յա՛ շուտ կհոտի, յա՛ շուտ կմաշվի»։ Հայաստանի իմ էժան կյանքը ժամանակից շուտ մաշվեց ու դարձավ հնոտի։ Ինչ անում էի, ոնց անում էի, դարն անցած էր համարվում։ Կոմերիտակոմունիստական ոսկե երիտասարդությունս, որ ժամանակին ինձ լիդերության էր մղում, դատարկ թղթի էր վերածվել, որով պետքարանում քամակ էին մաքրում։ Էժան բանը շուտ կհոտի։”
― Փեակների տարաբախտություն
― Փեակների տարաբախտություն
