Կուկու Quotes
Կուկու
by
Edgar Kostandyan68 ratings, 3.68 average rating, 13 reviews
Կուկու Quotes
Showing 1-3 of 3
“Դասագրքերը մեզ սովորեցրել են, որ մեր հերոսը շիզոֆրենիկ Սամվելն է ու երկու-երեք անհայրենիք, սադիստ զորավար: Էդպես ենք մեծացել, դրա համար էլ էս երկրում ամեն շքամուտք իր կրոնն ու առաջնորդն ունի, դրա համար էլ չենք ներում, երբ հերոսը չի բղավում միտինգներում, չենք ներում, երբ հերոսը լուռ է, չենք ներում, երբ հերոսը ողջ է…”
― Կուկու
― Կուկու
“Իսկ հավաքվածները հերոս թաղելու են եկել: Հերոս թաղելու համար խելքներս մերը չի: Բոլոր ձևերն անգիր գիտենք, ամեն մեկս մեր հերթին արարողապետ ենք: Մեր դասական գեղցիներից հող ու ջրի մասին յուղոտ խոսքեր ցիտող քածերը խմբվում, դառնում են համասեռ զանգված, առանձին հրապարակ: Մեծ պանթեոն, կողքին` մի ծոցագրպան երկիր:
Քահանայի հերթապահ աղոթքի ներքո հերոսով արկղը փոսն են իջեցնում: Ու հերոսն ավելի շուտ է սրանց մտքից թռնում, քան աղոթքը կավարտվի, քան ոսկորը կզգա
հողի սառնությունը: Հետո` շատ չանցած, մեզ ենք հերոսացնում` ողջերիս: Հետո
խոսում ենք, խոսում, խոսում... Էդքան խոսել կլինի՞:”