Զամբո Quotes

Rate this book
Clear rating
Զամբո Զամբո by Levon Barseghyan
6 ratings, 4.17 average rating, 1 review
Զամբո Quotes Showing 1-2 of 2
“... ընկեր փոխգնդապետմ մի հարց ունեմ, տա՞մ։
Ասաց՝ տուր։ Հարցրի.
- Էն ժամանակ, որ ինձ ընտրեցիք գրադրանի համար, ինչո՞ւ հատկապես ինձ ընտրեցիք։
- Հա՜,- ծոր տվեց,- որովհետև մենք լավ գիտենք, որ հայերդ գենետիկական մակարդակի սեր ունեք գրքերի հանդեպ, դուք չեք կարող գրքերին վնաս տալ, դուք պաշտում եք գրքերը, դուք առանց գրքերի ձեզ չեք պատկերացնում, միայն դուք կարող եք սիրել գրքերն այնպես, որ բոլորի համար դա խելագարության է նման։
Ամեն գիրք առնելիս այս խոսքերն էն տժժում ականջներումս, ամեն գրադարան մտնելիս, գրախանութ տեսնելիս այս պատմությունն եմ հիշում ու ժպտում։”
Լեվոն Բարսեղյան, Զամբո
“Առաջին անգամ հոսպիտալի գրադարան ոտք դնելուց հետո հասկացա, որ արժեհամակարգերը ամենաանկայուն բաներն են, որ կան մարդկային բնության մեջ, ու դրանից իմ կարճ խելքով բխեցրի, թե մարդ կարող է երջանիկ լինել նաև սառած-քարացած, փոշոտ ու անտիրական գրադարանում։”
Լեվոն Բարսեղյան, Զամբո