Ադամամութ Quotes
Ադամամութ
by
Vahagn Grigoryan8 ratings, 4.75 average rating, 4 reviews
Ադամամութ Quotes
Showing 1-3 of 3
“Ավտոբուսից իջանք մեր փողոց չմտած։ Վարորդն ասաց. «Կներեք... Մտնեմ, վախենում եմ, դուրս չգամ, չի քաշում», և մենք իջանք ու նորից իծաշարուկ քայլեցինք մեր 5֊րդ փողոցով։ Անցնում էինք Սիրանույշի պատուհանների տակով, և այստեղ էլ Հայկարամն արեց իր մարգարեությունը. «Ձեռք չբարձրացնեք նրա վրա, ով ինքն իրեն անիծեց։ Պարսամը երբեք տապանաքար չի ունենա, բայց դրա համար էլ չքարկոծեք Սիրանույշին։ Հիշեք, Պարսամը պատահաբար էր ողջ մնացել, մեկն էր նրանցից, որ անթաղ մնացին ձորերում, ջրերի տակ, անապատներում։ Սիրանույշը չարագործ չէ, կույր է։ Կույրն ինքն իրեն նզովեց, դուք ձորերում, ջրերի տակ, անապատներում անշիրիմ մնացածներին հիշեք, և թող ձեր հիշողությունը ձեր զավակներին անցնի, նրանցից էլ նրանց զավակներին»։”
― Ադամամութ
― Ադամամութ
“Սկզբում նա տիկին Սիրարփի էր՝ լույս ու զեփյուռ, հետո ընկեր Սիրարփի՝ վիրավորված ու անառիկ, վերջում էլ պարզապես Սիրարփի՝ մագաղաթի գույնով, անթափանց դիմակով...”
― Ադամամութ
― Ադամամութ
“Մենք ենթադրում էինք և հիմա էլ նույն մտքին ենք, որ Մարտինին տնից հեռու տարավ ուղիղ կանգնելու այն ներքին պահանջը, որը նա մեզ ցուցադրում էր դեռ երեխա ժամանակ։ Նույն անկախ ու ինքնուրույն լինելու պահանջը։ Ոչ մեկին իրեն շատ մոտիկ չթողնելու ցանկությունը։ Չարաբաստիկ կապույտ արյունը, որը, ըստ երևույթին, ինչ֊ինչ քիմիական փոփոխությունների ենթարկված, ավելի ազատ ու անկաշկանդ էր շրջանառություն կատարում անծանոթ մարդկանց շրջապատում։ Այն մարդկանց շրջապատում, որոնք չեն տեսել, թե դու ինչպես ես չորեքթաթ տալիս, փորացավով տառապում, լաց լինում, որոնք չգիտեն քո թույլ կողմերը։”
― Ադամամութ
― Ադամամութ
