Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը Quotes

Rate this book
Clear rating
Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը by Հայկ Խաչատրյան
6 ratings, 5.00 average rating, 2 reviews
Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը Quotes Showing 1-9 of 9
“Տերություն ստեղծվում և պահպանվում է զենքով, և միայն զենքով: Իսկ խոսքը նման է ամպի, որը կարող է անձրև դառնալ և արտդ ջրել, և կարող է հեղեղ դառնալ և ունեցած- չունեցածդ քշել ու տանել:”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Մարդը ողջախոհ է դառնում լանջի վրա, որտեղից և՛ ստորոտն է երևում, և՛ գագաթը։ Մինչդեռ ստորոտից գագաթն է աղոտ երևում, գագաթից էլ՝ ստորոտը։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Հայոց աշխարհի բնակչի համար հույժ կազդուրիչ են երեք միրգ. ծիրան, խաղող, դեղձ։ Ծիրան չուտելու պատճառով մարդը կարող է տվյալ տարում 13 ավելորդ հիվանդություն ունենալ, խաղող չուտելու պատճառով՝ 9, դեղձ չուտելու պատճառով՝ յոթ ավելորդ հիվանդություն։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Արծվաքարը Հայոց աշխարհի հրաշալիքներից է։ Այն լինում է արծիվների բներում զույգերով՝ արուի ու էգի համար։ Արծիվներն առանց այդ քարերի ձաք չեն դնում իրենց բներում։ Հայոց արծիվները բում են դնում Մասիսի լանջերին և Արարատյան դաշտի եղեգնուտներում։ Ոչ ոք չի կարող ասել, թե նրանք որ գետերից են վերցնում այդ քարերը, ասես փափկեցնում, նստում նրանց վրա և լույս աշխարհ բերում կանդ կամ էգ ձագ։ Հայկական արծվաքարերը կլոր են, սպիտակավուն, նուրբ, քնքուշ։ Ոչ մի բան չի կարող կնոջ դեմքը այնպես փափկեցնել, նրբացնել ու սպիտակեցնել, ինչպես արծվաքարը։ Միաժամանակ օձերն ու բոլոր տեսակի սողունները չեն մոտենում այն տներին, օրոցքներին, մառաններին, որտեղ կանդի արծվաքար է դրված, իսկ էգի արծվաքար կրող ծննդկանը սրտխառնուք չի ունենում։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Ամենասոսկալին ու ամենաեղկելին արյունակից հարազատի դավաճանությունն է։ Դա նույնն է. ոնց որ շինականը իսկականի տեղ դրած չորացած սերմ ցանի և միայն հետո իմանա, որ իր արտում ոչ մի ծիլ չկա։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Հայոց հողը շատ է հեծեծել։ Չի կարելի թողնել, որ թշնամին Հայոց աշխարհից հեռանա կշտացած։ Ոչ մի կշտացած օտարաշուրթ հայոց ճամփաները չի մոռանում։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Այսօրվա հաճույքի համար ես վաղվա բաժնից բան չեմ վերցրել...”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“... մտովի ձեռքբերումը դեռևս սեփականություն չէ։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը
“Քրիստոնեական թվականոթյան առաջին և երկրորդ հազարամյակների սահմանագլխին 900-1000 թվականներին Հայաստանն ապրում էր դժվարին, հուսահատական, ժողովրդին ընկճող մի ժամանակաշրջան: Ամենուրեք լուրեր էին տարածվում, թե եկել է աշխարհի վերջը, վերջին դատաստանի ժամը, ուր որ է կկործանվի համայն աշխարհը, երկրի վրա կդադարի մարդկային կյանքը: Չարագուշակ այդ լուրերն ավելի էին ուժգնացնում իրար հաջորդող մեծ ու փոքր երկրաշարժերը, որոնք ասես աշխարհի կործանման նախանշաններ լինեին։”
Հայկ Խաչատրյան, Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը