Գնչուհին Quotes

Rate this book
Clear rating
Գնչուհին Գնչուհին by Արշակ Գյումրյան
5 ratings, 4.60 average rating, 1 review
Գնչուհին Quotes Showing 1-3 of 3
“Ծովը մի այլ հեթանոս աշխարհ է: Ծովում լուծվելիս զգում ես քո կապը աշխարհի բոլոր ծովերի, մայրցամաքների, գետերի, օվկիանոսների և... երկնքի հետ: Ծովը մեր կարոտն է, մեր լքած հայրենիքը, որին տեսության գնալիս շարունակ գգվում ես, շոյվում, համբուրվում, ղունղունում ու միևնույն է չես հագենում... Դա մեր նախագիտակցության կանչող կարոտն է դեպի սաղմնային երջանիկ անգիտությունը, դեպի հավերժի սկիզբը:”
Արշակ Գյումրյան, Գնչուհին
“Ես ավելի հեքիաթային քաղաք, քան Օդեսան է գիշերով, դեռ չեմ տեսել: Երկու-երեք հարկանի շենքեր, պատերով վեր սողացող վայրի խաղողի թփեր, փայտե նախշուն պատշգամբ, բաց պատուհաններ գրգռված երևակայության համար, հանգիստ գիշերային լուսավորություն, այստեղից-այնտեղից քեզ հասնող հարբած ծովայինների հազարալեզու երգեր, թաքստոցներից ու գինետներից փողոց փախչող գնչուական խուլ մեղեդիներ ու փողոցներում իրենց հավատարմությունը ապացուցող զույգեր... Այս քաղաքը նման է մի հսկայական նավի՝ ծովի տեղատվության ու մակընթացության ժամանակ, թվում է, ոչ թե ջուրն է շարժվում երկնքի ու աստղերի տակ, այլ քաղաքը ու դու՝ նրա հետ... Ու այս ամենի մեջ կա աստվածային վեհություն ու խորհուրդ:”
Արշակ Գյումրյան, Գնչուհին
“Ես նայում էի նրա երկնագույն աչքերին, կարծես մի-մի թաս լինեին ծովից դուրս բերած, ծովի ջուրը մեջը ծփացող... ինչքան մարդ է լողացել այդ ծովում ու կործանվել, մտածում էի տառապանքով ու հիմա այս իմ տղան երևում էր հանձնվելու էր նրա փոթորիկներին:”
Արշակ Գյումրյան, Գնչուհին