Երրորդ ուժի բացառման օրենքը Quotes
Երրորդ ուժի բացառման օրենքը
by
Ռաֆայել Իշխանյան16 ratings, 4.81 average rating, 7 reviews
Երրորդ ուժի բացառման օրենքը Quotes
Showing 1-8 of 8
“Ամեն ազգի համար նրա մայրենի լեզվով դասավանդում ունեցող դպրոցը այդ ազգի գոյատևման և զարգացման հիմքն է: Հնում, միջնադարում ժողովրդի մեծ մասը կրթություն չէր ստանում: Օրինակ, հայ ժողովուրդը, որ հիմնականում բաղկացած էր գյուղացիությունից՝ սփռված շուրջ 400 հազար քառակուսի կիլոմետրի վրա (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) իր հիմնական զանգվածով կրթություն չէր ստանում և մնում էր հայախոս ու հայամտած: Մեր ժամանակներում բոլորը կրթվում են, միայն հարց է առաջանում, որ լեզվով: Մինչև 1990 թ. հուլիսի 3-ը Հայաստանում 80 հազար հայ երեխաներ, պատանիներ, աղջիկներ կրթվում էին օտարալեզու (ռուսալեզու) դպրոցներում, 10 հազար հայ երեխաներ՝ ռուսալեզու մանկապարտեզներում: Սա խայտառակություն է մի փոքր, իրեն քաղաքակիրթ համարող ազգի համար: Եվ Հայաստանում հայերի օտարալեզու կրթությունը բռնությամբ չէ, որ իրագործվում էր, այլ հայ ծնողների կամքով: Սա էլ մեր ազգային ինքնավստահության պակասի արդյունք է:”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Առհասարակ քաղաքական տհասության նշան է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու գաղափարը: Ոչ մի լուրջ քաղաքական կամ պետական գործիչ, ոչ մի փորձառու պետություն այդպիսի գաղափարով չի առաջնորդվել և չի առաջնորդվում, քանի որ այդ սկզբունքը ազգը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում է ազատ գործելակերպից, կապում է նրանց ոտքն ու ձեռքը։ Ազգը հավատալով մի մշտական, այն էլ հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով նաև իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունը, դառնում է ստրկամիտ և ստրուկ։”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Թուրքական գործոնը հիմա եռանդով օգտագործում են Հայաստանի Կոմկուսն ու արդի Հ.Հ. Դաշնակցությունը: Այդ հողի վրա նրանք դաշնակցած են: Շատ պարզ է, որ Կոմկուսն այս գործոնն օգտագործում է հայությանը մշտապես Ռուսական կայսրությանը կապած պահելու նպատակով: Սա հին եղանակ է, որի իմաստն է՝ Հայեր, անկախության մասին չմտածեք, առանց Ռուսաստանի կորած եք, Թուրքիան բոլորիդ կկոտորի: Այս պարզունակ, նաև գռեհիկ մտայնությունը տարիներ շարունակ Կոմկուսը ներարկել է հայերի ուղեղների մեջ՝ 900 տարվա մեր ստրկությունը դարձյալ անխախտ պահելու նպատակով: Եվ այսօր ամեն միջոցով այդ սարսափը և ստրկամտությունը ամրապնդում է մեր ժողովրդի մեջ...”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Ռուս ժողովուրդը 300 տարի ճորտի վիճակում հլու-հնազանդ մնաց Ռոմանովեան բռնապետութեանը, պատուար լինելով դրան, 1917 թ. փետրուարին եկած ժողովրդավարութիւնը պահեց ընդամէնը 7 ամիս և փոխարինեց ավելի արիւնոտ բռնակալութեամբ ու 30 տարի խունկ ծխեց, փառաբանեց աշխարհում երբևէ եղած ամենադաժան բռնակալին, որ ազգութեամբ ռուս էլ չէր։ Նոյն ռուս ժողովուրդն էր, որ աշխարհը նվաճելու մոլուցքով ստեղծեց երբևէ եղած կայսրություններից ամենամեծ ու ամենադաժանը, ինքը կիսաքաղց կեանք քարշ տալով. Եվ դարձեալ, կարելի է ասել, թէ այդ ամէնի մեղքը Ռուսաստանի ղեկավարութեանն էր, ոչ թէ ժողովրդինը, ու այս դէպքում էլ պատասխանը նոյնն է՝ այդ ղեկավարութիւնը ռուս ժոդովրդից էր ծնուել, նրա մասն էր, և մանավանդ ռուս ժողովուրդն էր նրա ամուր յենարանը ու զազրելի գործերի մասնակիցը։”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Մեր երկիրն ազատագրելու գործը արդար էր ու բարոյապէս բարձր, և մեզ թւում էր, թէ մեր ոչ հարևան Ռուսաստանը և Արևմուտքը աւելի բարոյական են, քան մեր հարևան Պարսկաստանն ու Թուրքիան: Սխալուեցինք։ Չարաչար սխալուեցինք, և այսօր էլ այդպէս մտածողները ահաւոր սխալւում են։ Մեզ թւում էր, թէ Ռուսաստանը և Արևմուտքը աւելի արդարադատ են, քան Պարսկաստանն ու Թուրքիան: Հիմնովին սուտ պատկերացում էր դա. այդ չորսից ոչ մէկին էլ բարոյականութիւնն ու արդարութիւնը չէին հետաքրքրում, հետաքրքրում էր այն, ինչ իրենց թւում էր ազդային շահ, քաղաքական շահ:”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Շատերն են ասում՝ ժողովուրդը միշտ ճիշտ է, ժողովուրդը չի սխալվում: Սա բացարձակ սուտ է, հակառակ է մարդկութեան պատմութեան հազարավոր փաստերին: Բայց նախ ներկայանամ. ես մերժում եմ ամէն տեսակ ցեղամոլութիւն(ռասիզմ) և ազգամոլութիւն(նացիոնալիզմ, շովինիզմ): Մերժում եմ որևէ ազգի բացառիկությունը կամ արտօնեալ լինելու իրավունքը: Բոլոր ժոզովորդները, անխտիր, ինքնուրույն գոյատևելու, բարգավաճելու իրավունք ունեն, մանավանդ բարեկամ լինելու իրավունք: Բայց և բոլոր ժողովուրդներն էլ սխալվում են, ինչպես որ բոլոր մարդիկ են սխալվում: Չկայ անսխալական մարդ, չկայ անսխալական ժողովուրդ:”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Քաղաքական ասպարեզում էական չէ գործիչի ազգային ծագումը: Բյուզանդացի, անգլիացի, ռուս, ֆրանսիացի շատ թագավորներ, զորավարներ, քաղաքական գործիչներ ազգային տարբեր ծագումներ են ունեցել, բայց ծառայել են այն պետությանը, որին զինվորագրված են եղել: Պետրոս Առաջին, Եկատերինա, Սուվորով, Բագրատիոնը, և ուրիշներ ծագումով լրիվ կամ կիսով չափ ռուս չեն եղել, բայց նվիրված էին Ռուսական պետության շահերին: Նապոլեոնը և Մյուրատը ծագումով ֆրանսիացի չէին, բայց ֆրանսիական պետությանն էին նվիրված: Սուլթան Համիդը իր ծագումով կիսով չափ հայ էր, բայց թուրքական պետության գործիչ էր: Երիտթուրքերի մեջ էլ կային գնչուական, հրեական, հունական ծագում (լրիվ կամ կիսով չափ) ունեցող գործիչներ, բայց բոլորը ծառայում էին Թուրքիայի պետական շահերին:”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
“Դիտված է և բազում փաստերով ապացուցված՝ հակահրեությունը միշտ ուղեկցվել է հակահայկականությամբ: Հիշենք Օդեսայում և Քիշինևում կատարված ջարդերը, երբ հրեաների հետ շատ հայերի կոտորեցին: Սև հարյուրյակայինները և նրանց այսօրվա տարբերակները Հյուսիում, որոնք հրեային ժիդ են ասում, հային էլ անվանում են առմյաշկա և որքան հրեաներին , նույնքան էլ հայերին են ատում: Հիտլերը, Ստալինը, Բերիան, որոնք հալածում ու ոչնչացնում էին հրեաններին, նաև հայատյացներ էին: Դա գիտենք բազմաթիվ փաստերից:”
― Երրորդ ուժի բացառման օրենքը
― Երրորդ ուժի բացառման օրենքը
