Կարմիր օրեր Quotes

Rate this book
Clear rating
Կարմիր օրեր Կարմիր օրեր by Ler Kamsar
3 ratings, 5.00 average rating, 2 reviews
Կարմիր օրեր Quotes Showing 1-10 of 10
“«Իմ կարծիքով, չարժե ամեն գնով ազգ լինել։ Յուրաքանչյուրը թող իր կարողությանը նայի։ Եթե մեկը չի կարողանում ազգ լինել, պետք չէ զոռել։ Նա կարող է լիկվիդացնել իր հատ ու կենտ ազգային արժեքները, երկիրը վաճառել և գնալ մի մեծ ազգի մոտ որպես վարձվոր ապրել»։

1957թ., 30-ը մայիսի, հինգշաբթի”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“— Այսօր Կենտկոմ մտա։ Անհաշիվ քառակուսի սենյակներ, անհամար քառակուսի գլուխներ նստած մեջները՝ քառակուսի սոցիալիզմ են կառուցում։ Միակ կլորը այդ հիմնարկում մեքենագրուհիների ու քարտուղարուհիների մարմիններն են, որոնք կյանք են տալիս այդ անկյանք հիմնարկին։

Չորեքշաբթի 12, 1953թ.”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Երբ մարդս մի բանի մասին գաղափար չունի, նրանից զրկված լինելը բոլորովին ցավ չի պատճառում նրան։
Օրինակի համար՝ սովետական կարգերում ծնված երեխան չի իմանում՝ ի՛նչ բան է ազատությունը։

Երեքշաբթի, 25-ը հունիսի, 1957թ.”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Սովետական քաղաքացին երկու երես ունի. մեկով ժպտում է պետության երեսին, քծնում, շողոքորթում, լիզում, որպեսզի օրվա հացը վաստակի, մյուսով իր տանը, գաղտնի, չորս կողմը նայելով, վախվխելով ու գերագույն զգուշություն գործ դնելով՝ սկսում է անիծել, հայհոյել, նզովել, թքել, ատամները կրճտացնել, սպառնալ ազատությունից հետո բնաջնջել իր բռնակալներին և մասամբ նորեն։

1953թ., մարտի 15, կիրակի”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Վանում ամենաառաջին միջնակարգ դպրոցի տնօրենը երկու աչքով կույր մի մարդ էր՝ Համբարձում Երամյան անունով։ Զարմանալի է, չէ՞, որ մի կույր մարդ լույս է տալիս ամբողջ քաղաքին այն ժամանակ, երբ լույս աչք ունեցող մարդիկ մութ են տարածում իրեն շուրջը։

1957թ., 25-ը մայիսի, շաբաթ”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Ի՞նչ երկարեմ, ասեմ միայն, որ այն թվականից մինչև հիմա, բոլշևիկյան կառավարությունը ժողովրդին լցրել է մաղի մեջ, մաղում է, մեծերին, արժանավորներին սպանում, իսկ տականքներին՝ ամբար լցնում։ Որի հետևանքով այս րոպեիս մի մարդ չի մնացել ողջ Սովետական Միությունում, բոլորը կեղծավոր, պնակալեզ, լիզող, քծնող ներքինիներ են՝ իրենց մարդկային կերպարանքը կորցրած։

1957թ., ուրբաթ, 7-ը հունիսի”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Իսկ մեր ժողովուրդը «ազատությո՜ւն» չի ասում իր մանկական բերանով, նա «յուղ ու շաքար» է ասում, առանց գիտակցելու, որ քանի չկա «ազատություն», նա ո՛չ յուղի երես կտեսնի, ո՛չ շաքարի, ո՛չ մսի, ո՛չ բրնձի, ո՛չ նուռի, ո՛չ թուզի, ո՛չ չամիչի, ո՛չ մեղրի, ո՛չ կոշկի, ո՛չ բրդեղեն կտորի, ո՛չ թեյի բաժակի, ո՛չ երեխայի գարշոկի, ո՛չ սանրի, ո՛չ ընթերցանության արժանի գրքի, ո՛չ թատրոնի, ո՛չ պիեսի և ո՛չ բոլոր այն բաների, որոնք անհրաժեշտ են բոլոր «մարդ» կոչվող արարածներին...

Կարմիր օրեր, ուրբաթ, 6-ը մայիսի, 1955թ.”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Ռուսաստանից բացի, լռությունը ամեն տեղ համաձայնության նշան է, բայց մեր լռությունը գերեզմանոցային է։ Չեն խոսում, չեն առարկում, որովհետև դրա համար ո՜ւժ չունեն, տրամադրությո՜ւն չունեն, որովհետև մեռա՜ծ են...
Մայիսի 3, կիրակի, 1953թ.”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“Մեր մեքենան անցնում է մի շարք գյուղերի միջով, որոնց փողոցներում մարդ արարած չի երևում։ Կարծես Շահ Աբասն է արշավել այդ գյուղերի վրայից և բնակչությանը դեպի Արազը քշել։
Երանի չէ՞ր, եթե բնակչությունը Շահ Աբասի ձեռքն ընկներ։ Այդ անողորմ պարսիկը գետում խեղդելուց առաջ գեթ կկերակրեր ժողովրդին, իսկ անողորմ բոլշևիկը նրանց դաշտն է քշում օրական տասնվեց ժամ աշխատելու՝ միանգամայն դատարկ ստամոքսով, չխնայելով կանանց ու երեխաներին և չի խեղդում գետում, որ միանգամից ազատվեն ապրելու տանջանքից։

Երկուշաբթի, 30-ը մայիսի, 1955թ.”
Ler Kamsar, Կարմիր օրեր
“— Գիտնականները այնքան են շատացել Հայաստանում, որ ա՜խ եմ քաշում մի տգետի հանդիպելու համար։
Զարմանալի բան. ինչո՞ւ ամեն բանի քիչը քաղցր է լինում։
Մի ժամանակ, ինչպես կյանքում ապրելու անընդունակ, ամեն շնորհքից զուրկ մարդիկ մի մորուք դնելով կզակներին՝ վարդապետ էին ձեռնադրվում, հիմա էլ սովետական գիտնականները, մի֊մի «դիսերտացիա» դրած իրենց պորտֆելներում՝ գիտնական են համարվում և պատասխանատուի ռոճիկներ ստանալով՝ ման են գալիս։
Գիտական ակադեմիա գոյություն ունի, որի պարտքն է հսկել դիսերտացիաների որակը, իր քննության բովից անցկացնել նրանց, բայց ո՞ւմ հոգ. Ակադեմիան ավերված ջաղացի նման ցորենները սաղլամ դուրս է գցում։ Մանր ալյուրի համար ո՞վ է «ապրես» ասողը։
Ակադեմիան այն է գիտական ասպարեզում, ինչ հասարակածային Հնդկաստանը՝ Ազգերի միությունում, որն իր մեղկությունից ու ծուլությունից անվերջ ձեռնպահ է մնում աշխարհը հուզող հարցերում և մատ անգամ չի բարձրացնում։
Դիսերտացիան կարելի է Գիտական ակադեմիային ներկայացնել նաև քնած ժամանակ, բայց այդ մի փոքր վտանգավոր է նրանով, որ մարդիկ հաճախ քնի մեջ խոսում են. կարող են որոշ աննպաստ խոսքեր թռչել Ակադեմիայի բերանից և վնասել գործին։ Ամենից ապահովը նրա արթունությանը ներկայացնելն է, երբ նրա լռությունն ապահովված է հարյուր տոկոսով։
Եթե սույն երևույթին ավելացնենք նաև այն, որ այս նորելուկ գիտնականների աշխատությունները ոչ ոք չի կարդում, ձեռքն անգամ չեն առնում, ձեզ եմ թողնում ենթադրել, թե որքա՜ն լուրջ գործեր պիտի լինեն սրանք։
Ռուսաստանից բացի, լռությունը ամեն տեղ համաձայնության նշան է, բայց մեր լռությունը գերեզմանոցային է։ Չեն խոսում, չեն առարկում, որովհետև դրա համար ո՜ւժ չունեն, տրամադրությո՜ւն չունեն, որովհետև մեռա՜ծ են...

Մայիսի 3, կիրակի, 1953թ.”
Ler Kamsar, Կարմիր օրեր