Բանաստեղծություններ Quotes

Rate this book
Clear rating
Բանաստեղծություններ Բանաստեղծություններ by Մարո Մարգարյան
4 ratings, 4.75 average rating, 1 review
Բանաստեղծություններ Quotes Showing 1-3 of 3
“Կարմիր ու կապույտ
Իրարու փարած
Հորիզոնների հեռավոր ծիրում՝
Ահա իմ տունս:
Ծաղկաթերթիկներ ժպտալով վազող
Ջրերի վրա՝
Հարստությունս:
Ներքեւից անդունդ
Ու վերից ավազ՝
Հիմքերս, հունս։
Մի քանի խառնակ տողեր
Հալհլած,
Ու հոգիս անափ կարոտից փլած՝
Մի քանի տերեւ
Հողմերից խլած՝
Ուրախությունս...”
Մարո Մարգարյան, Բանաստեղծություններ
“Լավ երևալ ջանացող,
Մութ ստվերներ վատերի,
Ոսկեզօծեք ձեզ այդպես,
Տեսքով օծեք ձեզ այդպես,
Ինչ հրաշք էլ խաղաք դուք,
Ճանաչում եմ շատերիդ՝
Դուք եք միակ թշնամին,
Թևատարած իմ հոգու,
Որ ելել է թռչելու՝
Ու դեմ առել պատերին.
Հավատում եմ ես ազնիվ
Խոհեմությանն ու խելքին,
Հավատում եմ խոյացող,
Ճամփաներին ու ելքին,
Միայն ուժերն են ափսոս,
Զուր անօգուտ փշրվող,
Թափվող քարին ու ցրվող,
Միայն ուժերն են ափսոս՝
Անընկրկում, աներկյուղ...
Եվ ժամանակն այսքան սուղ,
Եվ ժամանակն այսքան սուղ...”
Մարո Մարգարյան, Բանաստեղծություններ
“Սիրտս խորքի մեջ
Նոր ճաք է տալիս,
Երբ տեսնում եմ ես
Չնչին շահերին գամված ու գերի,
Մերթ հերոսի մեծ.
Մերթ նահատակի փքուն տեսք առած
Սուտ սրբություններ վաճառողներին:
Մի՛ պայթիր, իմ սիրտ,
Քո փոքիրկ վարքով
Այս մեծ աշխարհի ցավերը ներիր:”
Մարո Մարգարյան, Բանաստեղծություններ