Լակոտը Quotes
Լակոտը
by
Sos Sargsyan9 ratings, 4.78 average rating, 3 reviews
Լակոտը Quotes
Showing 1-2 of 2
“Էնտեղ հազարավոր ունեզրկված, անմեղ մարդիկ, հասարակությանը պիտանի մարդիկ, խելքի ծով մարդիկ փչանում էին, կործանվում անդարձ... Իրենց գիտելիքները, իրենց բարոյականությունը, տաղանդը իրենց հետ տանում էին էն աշխարհ... Մարդկային մի չքնաղ շերտ էր կործանվում, մարդու բարձր տեսակ... Էնտեղ ես հասկանում, որ աշխարհի հետ սոսկալի բան է կատարվել: Համամարդկային ողբերգություն...”
― Լակոտը
― Լակոտը
“Ու նոր էր սկսվելու... Երկուսն էլ կարծես հասկանում էին, որ մի զարմանալի, աստվածային խորհրդի հայտնության շեմին են կանգնած: Իսկ հիմա... Հիմա նրանց տիրում ու առաջնորդում էր հզոր բնազդը... Տիեզերական հզորության չափ ձգող մի ուժ նրանց մղում էր մեկմեկու... Անհաղթ կիրքը... Ո՛չ սոսկալի ցուրտը, ո՛չ անասելի շոգը, ո՛չ ամպրոպն ու կայծակը, ո՛չ ջրհեղեղը, ոչինչ, ոչինչ չէին կարող խանգարել նրանց չուն դեպի երկինք, դեպի իրար... Էդպես էին զգում վախը կորցրած էս երկու, անհոգ ու արևշող հոգիները:”
― Լակոտը
― Լակոտը
