Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ Quotes

Rate this book
Clear rating
Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ by Հասմիկ Գուլակյան
3 ratings, 5.00 average rating, 2 reviews
Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ Quotes Showing 1-12 of 12
“Կույր աչքերի առաջ սուր ճոճելը նույնքան անիմաստ գործ է, որքան կույր հոգու համար իմաստասիրաց դասերը:
Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Փարավոնական փառատենչությամբ մի տառապեք, եթե անգամ ձեր տան տանիքը պատահաբար նման է բուրգի:
Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Անարժանները երջանիկ են` չմտածելու ցանկության և ուրիշների հաշվին ապրելու պատճառով, իսկ արժանիները դժբախտ են` հենց մարդկայնորեն մտածելու և ուրիշներին անմնացորդ նվիրվելու պատճառով…
Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Երկրային մեր ողջ գոյության ընթացքում մեզ անդավաճան, աջակից և աչալուրջ հոգին տրված է որպես մարմնի անդավաճան մաս, իսկ հավերժության սահմանն անցնելուց հետո մեր շահերի իրական ներկայացուցիչ դեսպանը
տիեզերական ոգին է` հեռու նյութականից և անվախճան:

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Եվ, չգիտես ինչու, մարդկային` բանական հասարակությունը, վեհին ու կատարյալին ձգտելու փոխարեն, ինքն իր համար ստեղծել է առանձնահատուկ, միայն մարդուն բնորոշ մի ախտ, գիտակցված չարիք գործելու եզակի «տաղանդ» ու անսպառ էներգիա, որոնցից զերծ են կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչները` ի պատիվ իրենց:

Հասմիկ Գուլակյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Ընդամենը կույր չկոչվելու համար երբեմն ճակատագիրը, որպես քավության նոխազ, հասարակությունից ի մահ ընտրում է հոգով և մարմնով կատարյալներին…

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Կյանք, թե Մահ.
Իհարկե` Կյանք:
Սակայն չմոռանանք, որ վերջին խոսքի իրավունքից օգտվողը միայն մահն է...

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Երբեմն անձի արտաքին բարեմասնություններին անհատի կողմից հրապուրվածությունը շփոթում են սիրո հետ: Մինչդեռ սերը երկրպագություն է այն կառույցին, որը հոգու և մարմնի կատարյալ ներդաշնակություն է…

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Իշխանությունները մեզ հյուրասիրում են այն ճաշատեսակով, որը հարմար են համարում մեր քիմքին, մինչդեռ մենք պահանջում ենք այն, ինչի համար վճարել ենք նախապես:

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Դեռևս որոշված չեն մարդկային ստորության սահմանները, սակայն ցավալիորեն խիստ սահմանափակ տիրույթներում է գործում ազնվությունը:

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Կյանքի հրամայականը ոչ միայն մեր ֆիզիկական գոյատևումն է` հանուն ապրելու, այլ նաև ուրիշներին ապրեցնելու առաքելությունը` ի սեր կյանքի հարատևության…

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ
“Մահվան դեմ խրամատավորվելով ու սվին-սվին դիրքավորվելով` անիմաստ գործ կատարած կլինենք: Մինչ այդ, ժամանակի մեր բաժին հատվածում կատարենք բարի ու գեղեցիկ գործեր` ի նշան մեր հաղթանակի և ի հիշատակ մեզ…

Նարեկ Հովսեփյան”
Հասմիկ Գուլակյան, Նարեկ Հովսեփյան Առեղծվածային ակնթարթ