Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@ Quotes

Rate this book
Clear rating
Տիեզերքը և մարդը,   Tiezerq@ ev mard@ Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@ by Գրիգոր Գուրզադյան
8 ratings, 4.75 average rating, 1 review
Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@ Quotes Showing 1-3 of 3
“Հելենական էպոխան ստեղծեց ծայրահեղ չափանիշը, տիեզերական չափանիշը կնոջ գեղեցկության... Երեք հազար տարի առաջ բոլոր-բոլոր ժամանակների այդ գիգանտը՝ Հոմերոսը, թողեց հավերժությանը ուղղված այդ խոսքը.

Երբ Ելենան ներս մտավ,
Ծերունինենրը ոտքի կանգնեցին...

Ես չգիտեմ աշխարհի երեք հազար տարվա պատմության մեջ այս ուժի ցնցում, գեղեցկության հավերժության այսպիսի պոռթկում... Ելենան վերից վար ճերմակի մեջ, ծալքերի, հարմոնիյա և ռիթմի այսպիսի պատկեր... Մեծն Հոմերոսը միայն այս տողով հավերժացրեց իրեն բոլոր-բոլոր ժամանակների համար...”
Grigor Gurzadyan, Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@
“Ես տեսել եմ մի շատ տպավորիչ նկար՝ արված մի մեծ քարանձավի պատին՝ ուղղակի ժայռին. ինչպես է տղան մոտենում աղջկան սրտառուչ կերպով՝ ձեռքը դրած կրծքին: Նկարն արված է տասներեք հազար տարի առաջ... Տասներեք հազար տարի առաջ տղան ու աղջիկը, երկուսն էլ մորթին ուսերին, հասկացել են, թե ի՛նչ է սերը, որ մարդ պիտի սիրի մարդուն, տղան՝ աղջկան, որ սիրուց վեր ոչինչ չկա ո՛չ այս աշխարհում, ո՛չ տիեզերում...”
Grigor Gurzadyan, Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@
“Ես ամեն օր դիտում եմ արևածագը, եթե անգամ արևն ամպերի հետևում է: Արևածագի մեջ ես մեծ խորհուրդ եմ տեսնում: Հավերժության խորհուրդը: Արևածագը չի լինում հախուռն, փոթորկալից, արևածագը լինում է հանդարտ, գրեթե անշարժ: Իր գոյության չորսուկես միլիարդ տարվա ընթացքում երկրի վրա փոխվել է ամեն ինչ, միայն արևածագն է մնացել անփոփոխ: Հավերժության հետ առնչվելու խորհուրդ կա արևածագի մեջ... այդ մտքից մարդն ակամա մնում է լռակյաց, ինքն իր մեջ ամփոփված...”
Grigor Gurzadyan, Գրիգոր Գուրզադյան, Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@