Ծանր լույս Quotes

Rate this book
Clear rating
Ծանր լույս Ծանր լույս by Vano Siradeghyan
38 ratings, 4.55 average rating, 3 reviews
Ծանր լույս Quotes Showing 1-6 of 6
“Գիտե՞ս ինչն է էս աշխարհի տունը քանդում՝ իրենից հետո բան թողնելու մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։ Համենայն դեպս, բան թողնելու ճիգ չի պահանջում որևէ մեկից այս հպարտ ու ժուժկալ աշխարհը։ Միայն թե՝ եղածը մնա։ Դու ցանքսդ արա, հունձդ հնձի, քեզանից հետո երեխա թող՝ անպիղծ արյունով, մերձավորիդ սիրել չես կարող՝ վնաս մի տուր, մի բան էլ նույնիսկ առ ու հետդ տար ու համեստորեն համոզված եղիր, որ առանց քեզ էլ այս հին աշխարհը իր լավ ու վատից գլուխ կհանի։

«Ծանր լույս»”
Vano Siradeghyan, Ծանր լույս
“Մեռածների հետ, հասկանալի է, չափվել չէր կարող։ Գուցե նրանց տաղանդը չուներ, թեպետ որ նայես՝ և հանգն է տեղը, և չափն է կարգին, և բառերն էլ նույն հայերենն են... Բայց մեռածների ասածն ասած է։

Մինչև որ տենսնեք”
Vano Siradeghyan, Ծանր լույս
“Նա ուշացած էր այս աշխարհ եկել։ Կամ ժամանակից շուտ էր եկել։ Այսինքն, մարդու այն տեսակն էր, ում խփում են ամեն կարգի ժամանակները. հերոսականը՝ ավելի եռանդով, ոչ հերոսականը՝ ճղճիմությամբ, պատերազմականը՝ դաժանությամբ, ետպատերազմյանը՝ անտարբերությամբ, և նրանց համար ժամանակների լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ — ցավի ուժգնությամբ։

«Ծանր լույս»”
Vano Siradeghyan, Ծանր լույս
“Նրանք իրենց հասանելիք երազանքը զիջում են դեռ չունեցած երեխաներին և իրենց պուճուր բախտի ետևից գնում են կույր, ինքնամոռաց, և որովհետև կանայք նրանց հայրական հոտը զգում են հեռվից, նրանք ընկնում են խանձարուրների բույրով օծված որոգայթներից առաջինը, կաշկանդվում են վաղաժամ հոգսով և չեն կարենում իրենց անրջած երեխաների ապագան կռել։

Տղամարդու դժվար տարիք”
Vano Siradeghyan, Ծանր լույս
“Այդպես է, երբ մենք մեր սրտազեղ պահերին ուզում ենք մեր մեծերի մի լավ տողը հիշել, երկրորդ տողին մեր ձայնը խզվում է ցավից: Այդպես է լինում Աբովյանին հիշելիս, Տերյանին հիշելիս, Վարուժանին հիշելիս, Չարենցին հիշելիս, Զոհրապին հիշելիս, Սիամանթոյին հիշելիս... Նահատակների ստեղծած գրականություն է մեր գրականությունը և մեզ վիճակված չէ ունենալ մաքուր պոեզիայից բավականություն ստացող գեղագետի երանելի հոգեվիճակ: Եվ եթե Քուչակն էլ չլիներ, մենք ի՞նչ էինք անելու գրականության ու կյանքի այս նզովյալ «կապի» մղձավանջում:

Ձեռք եդ տար ցավի վրայից”
Vano Siradeghyan, Ծանր լույս
“«Ափսոս չի՞ կայարանի բուֆետի Նանոն... «Ձեզ համար եմ, շան համար չեմ, բայց էսօր՝ չէ... Ի՜ի՜, թաղեմ ձեզ, չունենամ ձեզ, էն աշխարհում եմ կուշտ քնելու»... Այսպես կլինեն։ Թե չէ մարդ գլուխ չի հանում ով ինչ գործի է, ով ինչ ձևով է իր փողն աշխատում, ով է ում ձեռքին նայում, որի փեշը որի տակն է... և այս պղտոր-գոլ ջրերում գող ու պոռնիկ ջրահարսի ձևեր առել լող են տալիս»։

Եկվորի բախտը”
Vano Siradeghyan, Ծանր լույս